Ադրբեջանի կրակոցների պատճառով Արցախի Մաճկալաշենում չի հաջողվել նախատեսված չափով մշակել խաղողի այգիները
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Մաճկալաշեն համայնքի բնակիչները բանջարաբոստանային տարբեր մշակաբույսերի ցանքս են կատարել։ Հույս ունեն, որ արդյունքները գոհացուցիչ կլինեն։ Միայն այդ դեպքում կկարողանան որոշ չափով լուծում տալ պարենամթերքի խնդրին, «Արցախպրես»-ին ասել է Մաճկալաշենի համայնքապետ Լեռնիկ Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ խաղողի այգիները նախատեսված չափով չեն կարողացել մշակել, քանի որ ադրբեջանական դիրքերից ամեն կերպ փորձում են խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը։ «Մենք, այնուամենայնիվ, չենք կորցնում հավատը, որ կկարողանանք բերքահավաքը կազմակերպել ճիշտ ժամանակին և բերքն օգտագործել ըստ նպատակի»,- ասել է համայնքի ղեկավարը։

