Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում մեքենա է այրվել
Դիտել նաև
Ոչնչացվել է Արցախյան ազատամարտում զոհված աստղաշենցի մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանը
Առգրավել են Սամվել Շահրամանյանի հեռախոսը. փաստաբան
«Սա ամենասահմռկեցուցիչ տեսարաններից էր»․ Հռիփսիմե Ջեբեջյան
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Հունիսի 18-ին ժամը 22:17-ին, «911» ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, Արցախի Մարտունու շրջանի Կաղարծի համայնքի տարածքում բռնկված հրդեհի մասին։
Հրդեհը մարելու նպատակով, դեպքի վայր են մեկնել Մարտունու շրջանային արտակարգ իրավիճակների բաժնի հրշեջ-փրկարարները։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, լիամարվել` 22:55-ին։
Այրվել է Կաղարծի համայնքի բնակչին պատկանող «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Դեպքի առթիվ ստուգումներ է իրականացնում ծառայության պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը։

