Ադրբեջանը պահանջում է Դադիվանքից վտարել հայ հոգեւորականներին
Դիտել նաև
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախից տեղափոխված Սլավիկ Համբարձումյանը դժվարությամբ է քայլում. հարազատներն առաջին անգամ հանդիպել են նրան
Արցախի թեմի առաջնորդի հարցը ներկայացվել է քննարկման
Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել
Ադրբեջանը հայ հոգեւորականներին Դադիվանքից վտարելու պահանջ է ներկայացրել։ «Հայ վանականները պետք է լքեն Խուդավենգի վանքը (Ադրբեջանում այսպես են անվանում Դադիվանքը)»,- APA-ին ասել է Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախագահ Մուբարիզ Գուրբանլին։
Նախագահն ասել է, որ «հայերը ոչ մի կապ չունեն այս վանքի հետ», քանի որ այն «այն պատկանում է կովկասյան Ալբանիային, եւ վաղ թե ուշ այն վերահսկվելու է ալբանա-ուդիական կրոնական համայնքի կողմից»։
Այդպիսով, Ադրբեջանի իշխանությունները սկսել են զանգվածաբար ոչնչացնել օկուպացված տարածքներում հայկական մշակութային եւ կրոնական ժառանգությունը։

