«Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը
10
Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Պատերազմ Արցախում
Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Համար մեկ է տրվել ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը

Բլոկադայի մեջ գտնվող Մեծ Շենում դեղորայքը վերջացել է, մի քանի օրվա սնունդ է մնացել

Բլոկադայի մեջ գտնվող Մեծ Շենում դեղորայքը վերջացել է, մի քանի օրվա սնունդ 

Դեղորայքը սպառված է, ադրբեջանցիների կողմից շրջափակման մեջ գտնվող Մեծ Շեն գյուղում մնացել է երկու օրվա սնունդ։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց Շուշիի շրջանի Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը։

Հարցին, թե խաղաղապահները կամ Կարմիր խաչը իրենց որևէ օգնություն ցուցաբերե՞լ են, պատասխանեց․ «Իրենք մտնում դուրս են գալիս, բայց էդ մեզ օգուտ չի»։

Թեև այս պահին համայնքում լուրջ առողջական խնդիր ունեցողներ չկան, բայց Սարգսյանը մտահոգվեց, ասելով, որ երկու օր է դեղորայք չունեն, և շուտով ի հայտ կգան խնդիրներն ու իրավիճակը կբարդանա։

Մեծ Շենի ղեկավարը այն մարդկանց թվում է եղել, որոնք երկու օր առաջ անցել են ապօրինաբար տեղադրված ադրբեջանական անցակետով, իր հետ գյուղից ևս մեկ բնակիչ է եղել։ 

Սարգսյանի խոսքով, ադրբեջանցիները տեղում մի քանի պահանջներ են ներկայացրել, դրանցից մեկը Ստեփանակերտին «Խանքենդի» ասելն էր, սակայն ոչ ոք այդ պահանջը չի կատարել։ 

«Հիմնականում անձնագրերն ու ավտոմեքենաների բեռնախցիկներն էին ստուգում»,- մանրամասնեց Սարգսյանը։

Ադրբեջանցիների կողմից ցուցաբերվող վերաբերմունքի մասին համայնքի ղեկավարը նշեց, որ ագրեսիվ պահվածք որպես այդպիսին չեն ցուցաբերել․ «Իրենց դա ձեռնտու չէ, իրենք հիմա փորձում են քաղաքավարի, քաղաքակիրթ ձևանալ, բայց մենք իրենց ճանաչում ենք հազարամյակներով, իրենք էդ մոտեցումը չունեն»,-մատնանշեց Մեծ Շենի ղեկավարը։

«Ադրբեջանցիներն իրենց արդեն համարում են լիակատար տերերը, մենք էլ ոնց որ հյուրը գա, մտնի տուն»,- եզրափակեց Սամվել Սարգսյանը։

Հիշեցնենք, որ ադրբեջանցիներն ապրիլի 23-ին փակել են Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում, ապա անցակետ են տեղադրել, լիակատար շրջափակման մեջ թողնելով Շուշիի շրջանի՝ Լիսագոր, Մեծ Շեն, Եղցահող և Հին Շեն գյուղերը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>