Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

«Փաշինյանը 2018-ին եկավ Ալիևի հետ հանձնում-ընդունում անելու, ինքը հանձնողն է, Ալիևն՝ ընդունողը». արցախցի կին

«Փաշինյանը 2018-ին եկավ Ալիևի հետ հանձնում-ընդունում անելու, ինքը հանձնողն է, Ալիևն՝ ընդունողը». արցախցի կին «Փաշինյանը 2018-ին եկավ Ալիևի հետ հանձնում-ընդունում անելու, ինքը հանձնողն է, Ալիևն՝ ընդունողը». արցախցի կին «Արցախում ժողովուրդը շատ դժվար կացության մեջ է, ուզում է, որ այս վիճակից դուրս գա, էն էլ փոսն ավելի են խորացնում, հարվածները գնալով ավելի ուժգին են լինում»,-168.аm-ի հետ զրույցում ասաց շուրջ 5 ամիս շրջափակման մեջ գտնվող Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտի բնակիչ Լեսմոնյա Օհանջանյանը:

Արցախցի կինը նախ անդրադարձավ թշնամու կողմից ճանապարհը փակելու հետևանքով առաջացած սոցիալական խնդիրներին.

«Արդեն 2 ամիս է՝ գազ չկա, հոսանքը առավոտ յոթից մինչև երեկոյան յոթը, 3 ժամը մեկ, 1 ժամով անջատում են: Սննդի համար նախատեսված կտրոնները տրամադրում են, բայց այնպիսի հերթեր են, որ մարդ ռիսկ չի անում գնա այդ հերթում կանգնի, բերած ապրանքներն էլ թափելու բան են, քանի օր գալիս կանգնում է դրանց անցակետերի մոտ, բաց չեն թողնում մեքենաները, մինչև բերում են պահեստներ, պահեստները հասցնում են գնորդներին, համարյա 90 տոկոսը փտած ապրանք է: Դրան զուգահեռ՝ ահավոր թանկացումներ կան»:

Անդրադառնալով նախորդ շաբաթ Ազգային ժողովում Արցախի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, թե Արցախը դեռ 2007 թվականին են ճանաչել Ադրբեջանի կազմում, արցախցի կինն ասաց.

«Փաշինյանը փաստացի ասաց, որ Արցախը մնում է Ադրբեջանի կազմում, իր ասելով՝ դա է: Իր ասելուց 2 օր հետո թշնամին ևս մի անցակետ դրեց Հակարիի կամրջի մոտ, որտեղ ամեն ինչ պետք է ստուգվի, ինչ մտնում է, ով մտնում է, ով դուրս է գալիս, ու մինչև այսօր ես չգիտեմ՝ մեր հայերը կանգնելո՞ւ են այնտեղ, թե՞ միայն թուրքերն են կանգնելու:

Հիմա, որ ռուս խաղաղապահների հրամանատարին փոխեցին, հույսեր ենք կապում իր հետ, ասում են՝ իր ասածի տեր մարդ է: Այսօր մենք մեր հույսը ռուս խաղաղապահի վրա ենք դրել, ոչ թե ՀՀ իշխանության: Հայաստանի իշխանություն չկա՛, զրո է, Հայաստանի իշխանությունը մենակ հանձնում է, ի՞նչ Հայաստանի իշխանություն, մենք դրանցից ոչ մի բան էլ չենք սպասում, էսօրվա վիճակով թե մի բան անի, ապա մենակ ռուսը կանի:

Արցախի վերաբերյալ Ալիևն ինչ այնտեղ ասում է, նույնը Փաշինյանն այստեղ է ասում: Ալիևն ընդունում է, ինքը հանձնում է: Փաշինյանը 2018-ին եկավ Ալիևի հետ հանձնում-ընդունում անելու, ինքը հանձնում է, Ալիևը՝ ընդունում»:

Հարցին՝ ի՞նչ իրավիճակ է արցախահայության մոտ, արդյոք առաջիկայում ժողովուրդը ոտքի կկանգնի՞, տիկին Լեսմոնյան պատասխանեց.

«Հայաստանի բնակիչներին են ասում՝ զոմբի, մենք իրենցից զոմբի ենք, մերոնք էլ են զոմբիացել, նստած սպասում ենք, թե աշխարհի մի կողմից մարդ կգա ու մեզ կօգնի, ինքներս ոչ մի քայլ չենք անում, բայց սպասում ենք: Առաջնորդ չունե՛նք, հրապարակ դուրս եկող անձը չկա՛, որ կարողանա ժողովրդին համախմբի ու…

Փաշինյանն իբր հղում է անում Մադրիդյան սկզբունքներին, հայտարարում, որ դեռ տարիներ առաջ են Արցախը հանձնել, բայց ինքը սուտ է ասում, ինքը կարդալ չգիտի, եթե նույնիսկ բառերը կարդալ գիտի, խորքային իմաստը չգիտի, ավելի ճիշտ՝ հասկանում է, բայց միտումնավոր խաբում է, ժողովրդին մանիպուլացնում է, դե, ժողովուրդն էլ չգիտի՝ Մադրիդյանը որն է, մյուսը որն է, հո չե՞ն կարդում ամեն մի կետը, չեն իմանում, թե որ կետում ինչ է գրված: Մտածում են՝ վարչապետը ասում է… 1-ը հավատում է, 10-ը չի հավատում: Փաշինյանը խաբում է, ժողովրդի աչքի մեջ նայում ու ժողովրդին խաբում է: Ալիևը պահանջել էր, որ Փաշինյանը հայտարարի՝ Արցախը Ադրբեջան է, և վերջ: Արցախի ժողովրդի 99.9 տոկոսը չի՛ համաձայնելու այդ նախադասությանը»:

Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում դա կանխելու համար, հարցրեցինք արցախցի կնոջը.

«Արցախցին մենա՛կ է, Արցախի ժողովուրդն այսօր խորը փոսում մենա՛կ է, ձեռք չկա՛, որ մեկնի, մենա՛կ է, օգնող չկա՛, ժողովուրդը քանի գնում՝ հուսալքվում է: Մի տեղից մի բան ենք լսում ու դրանով ուրախանում ենք: Խոսակցություններ կան, որ ռուս խաղաղապահների նոր հրամանատարը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի համաձայն՝ հարցերը լուծելու է, որ անցակետերը հանելու են, մենք այդ խոսակցությունները լսելով՝ ուրախանում ենք, որ ճանապարհը կբացվի, նորից կգանք-կգնանք, մեր կիսված ընտանիքները կմիավորվեն: Թոռանս ծնունդն էր, չկարողացանք գալ Երևան»:

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 2018 թվականի իշխանափոխությունից 1 տարի անց ապրիլ ամսվա վերջին օրը հռչակեց «Քաղաքացու օր», քաղաքացին ի՞նչը պետք է տոնի, արդյոք տոնելու առիթ կա՞, հարցրեցինք Լեսմոնյա Օհանջանյանին:

«Ի՞նչ տոն, այդ տոնի վրա 100 տոկոս կարելի է խաչ քաշել, այն կարելի է հռչակել Ադրբեջանի քաղաքացու օր: ՀՀ քաղաքացին այսօր ի՞նչ է տեսնում՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում: Ինքը Հայաստանի քանի՞ տարածք հանձնեց, ինչքան գյուղեր, բնակավայրեր, էդ քաղաքացին ի՞նչ է զգում, իրենց բնակավայրերը կորցրածներն էլ են, չէ՞, ՀՀ քաղաքացի, էդ մարդիկ ի՞նչ պետք է նշեն օրինակ: Փաշինյանն ու իր թիմը ՀՀ քաղաքացի՝ հասկանում են միայն իրենց՝ ՔՊ-ականներին և իրենց զոմբիներին, որ իրենց ձայն են տվել ու իրենց շրջանակներում են, միայն նրանք կարող են նշել, բայց հասկացող քաղաքացին, իմ կարծիքով՝ ոչ մի քաղաքացու տոն էլ չեն ուզի նշել, որովհետև ի՞նչ քաղաքացի, եթե իր անվտանգությունն ապահովված չի…

Արցախցին ուժե՛ղ է, արցախցին դեռ կարող է մաքառել, արցախցին ուզում է իր երեխան էլ մարդավարի ապրի, մեր երեխաներն ամեն ինչից զուրկ են, մի միրգ տեսնելիս երեխաների աչքերը շողում են: Մեր երեխաները, արդեն 5-րդ ամիսն է՝ ամեն ինչից զուրկ են, բայց արցախցին էլի պայքարում է, էլի կարող է սպասել, ամուր կանգնել իր հողի վրա: Մեր հույսը չի՛ մարել, մենք հույսով սպասում ենք»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>