Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One)
11
«Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցին Պատերազմ Արցախում
«Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում «Հրապարակ»․ Որոշել են զուսպ լինել Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Կիրանցից 15 հեկտար հող են հանձնել, ասում են՝ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվել Երևանի փոքրամասնության «քաղաքապետը» որոշել է, որ մարզերի բնակիչները Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն երկու անգամ Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part Two, Conclusion) FACT-FINDING REPORT POLITICAL REPRESSIONS IN ARMENIA June–July 2026 (Part One) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Վաղն էլ Ադրբեջանը կասի կառավարության որոշումները լավը չեն. փոխելո՞ւ են. Արամ Վարդևանյան «Անհետացած» ծիրանն ու միլիոնավոր դոլարները․ Ո՞ւր են գնացել փողերը․ «Կարճ ասած» Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Ռուսները по-братски ե՞ն իրենց պահել, չէ՛… Նիկոլի ասածները մի ողջ ժողովրդի դեմ ազնիվ չէ օգտագործել Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Նիկոլ Փաշինյանին Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով Մոսկովյան փողոցում ապամոնտաժվում են ծաղկի խանութներ. ի՞նչ իրավիճակ է «Հրապարակ»․ Քաղաքապետարանի աշխատողը ծեծել ու հայհոյել է բերման ենթարկվածներին Կիևը ծրագրել էր ահաբեկչություն ՌԴ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի դեմ․ հնչեղ միջադեպ Հերթական ֆիասկոն «Փաշինյանի վարած քաղաքականությունը դիվերսիֆիկացիա չէ, վերակողմնորոշում է, որը շատ ծանր գին ունի Հայաստանի համար». «Փաստ» Սպիտակ տանը որոշել են Ուիթքոֆին և Քուշներին փոխարինել ԿՀՎ-ի տնօրենով՝ Ռուսաստանի և Ուկրաինայի հետ բանակցություններում Ուշադրություն ԶԼՄ-ներին. «Քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց իրավունքների հարցերով հանձնաժողով» կներկայացնի զեկույց՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Ընդդիմության հնարավորությունները «բանտային լճացման» պայմաններում. «Փաստ» Ահա այսպիսի գեբելսյան քարոզչության ոճով կառուցված «գործ»

«Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարվելը հայ ժողովրդի ինքնության ոչնչացումն է»․ Վիկտոր Ռաևսկի

«Օսմանյան կայսրության և այսօրվա Թուրքիայի ու Ադրբեջանի վարած քաղաքականությունների միջև զուգահեռները համարում եմ բավականին հիմնավորված»:

Ermenihaber.am-ի հետ զրույցում ասաց ռուս հայտնի փորձագետ Սևծովյան-Կասպյան տարածաշրջանի քաղաքական և սոցիալական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, ՌԳԱ Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին:

«Հայաստանի և Արցախի ղեկավարության թույլ տված սխալների հետևանքով հայերը պարտվեցին պատերազմում: Լաչինի միջանցքի փակումն անկասկած նպատակ ունի ճնշել Ղարաբաղի ժողովրդին, բարդացնել այնտեղի քաղաքացիների կյանքը, ովքեր նորից վերադարձել են հայրենի Արցախ, քանի որ այնտեղ առկա է ռուսական խաղաղապահ զորախումբ, որը, ցավոք, ունի սահմանափակ լիազորություններ։

Մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը հնարավորինս դժվարեցնում հայերի կյանքը իրենց իսկ հայրենիքում։ Բայց այստեղ գլխավորն այն է, որ Ադրբեջանը վճռականորեն հայտարարում է, որ կարգավիճակի հարցն արդեն լուծված է։ Ոչ մի նման բան չկա, կարգավիճակի խնդիր դեռ կա, և հարցը չի վերացել: Իհարկե, Օսմանյան կայսրության ցեղասպան քաղաքականության և Թուրքիայի ու Ադրբեջանի ներկայիս քաղաքականության միջև զուգահեռները կան»: 

Անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարցին՝ զրուցակիցը նշեց, որ երբ խոսում են Հայոց ցեղասպանության մասին, չպետք է մոռանալ հույների ու ասորիների մասին, որոնք ևս մեծ կորուստներ են կրել։

«Մենք գիտենք, որ Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայ է կոտորվել: Կոտորված ասորիների թիվը կազմել է 30.000, իսկ հույներինը՝ 60.000։ Ասորիների մի մասը փրկվել է Ռուսաստանում և, բարեբախտաբար, այժմ ասորի ժողովուրդը ազգային վերածննդի շրջան է ապրում։ 

Մյուս ժողովուրդը, որը տուժել է թուրքերի ձեռքից, հույներն են։ Բայց ի տարբերություն հույների՝ թուրքերը ասորիների ու հայերի հետ պատերազմական գործողությունների մեջ չէին»,- նշեց Ռաևսկին՝ հավելելով, որ Օսմանյան կայսրությունում այն ժամանակ գործում էր 31 հանձնաժողով, որը զբաղվում էր հայկական և հունական լքված գույքի թուրքացմամբ։

«Թուրքերը քրդերին օգտագործում էին վերոհիշյալ ժողովուրդներին ոչնչացնելու համար, և բոլոր գործողությունները ղեկավարում էր տխրահռչակ եռյակը՝ Թալեաթ փաշան (1874-1921), Էնվեր փաշան (1881-1922) և Ջեմալ փաշան (1872-1922), որոնք 1913թ. պետական ​​հեղաշրջումից անմիջապես հետո իրենց ձեռքում կենտրոնացրեցին իշխանությունը: Երեք ոճրագործ, որոնք իսկապես զբաղված էին հայերի ոչնչացմամբ։ Իսկ Թալեաթի հեռագրերը վկայում են, որ բոլոր գործողությունները պետական ​​մակարդակով են տեղի ունեցել».- նշեց փորձագետը։

Ռաևսկին նաև հիշատակեց 2019թ. հրատարակված թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամի «Սպանության հրամաններ» գրքի ռուսերեն թարգմանության մասին։

«Այնտեղ Թալեաթից հեռագրեր կան Հալեպում 4000 հայ որբերի մասին, որոնք կորցրել էին իրենց ծնողներին։ Թաներ Աքչամը. մեջբերելով Թալեաթի հեռագիրը, նշում է, որ ոճրագործի հրամանով, չորս տարեկանից ցածր երեխաներին տեղավորեցին թուրքական կացարաններում, որպեսզի նրանք հետագայում չիմանան իրենց հայ լինելու մասին: Իսկ ավելի մեծերին՝ ուղարկեցին Տեր Զոր, ինչը հավասարազոր էր մահվան»։

Ռաևսկին փաստեց, որ Հայոց ցեղասպանության եղելիությունը հաստատվել է հազարավոր փաստաթղթերով և տարբեր երկրների որոշ պաշտոնյաների կողմից, քանի որ նույնիսկ նրանց է զարմացրել թուրքերի վայրագությունները:

«Թուրքիայի ներկայիս իշխանությունը ժխտում է Հայոց ցեղասպանության փաստը, թուրքերը փորձում են դա վերագրել ուրիշներին: Օրինակ, որ «ամեն ինչի մեղավորը հրեաներն են, որ իրենք են արել, իսկ թուրքերը մեղավոր չեն». Սա իրականում անհեթեթություն է:

Թուրքիայում տարածված տեսություն կա, որ իբր ցեղասպանությունը կազմակերպել է հրեական աղանդ հանդիսացող սաբաթայների՝ «դյոնմեների» համայնքը: Ասում են, որ նրանցից ոմանք եղել են երիտթուրքերի շարքերում։ Դե, սա թուրքերի համար շատ հարմար տեսություն է, որի վրա փորձում է հենվել թուրքական վերնախավը։

Ես փորձեցի Թուրքիայում այս աղանդի մասին գրքեր գտնել, բայց չգտա, քանի որ դրանք սպառված էին: Սա խոսում է այն մասին, որ այս տեսությունը շատ տարածված է թուրքերի շրջանում»,- նշեց նա:

«Ի վերջո, պետք է փաստել, որ թուրք բնակչությունը պատրաստ չէ ընդունել իր նախնիների գործած հանցանքագործությունն։ Ավելին, մենք հիշում ենք, որ Էրդողանն թուրք-հունական լարվածության ժամանակ, սպառնում էր հույներին նոր ցեղասպանությունով։ Սա շատ կարևոր հանգամանք էր։ Նա հույներին հիշեցրեց Զմյուռնիայի կոտորածի մասին: 

Այսպիսով, Հայոց ցեղասպանության ճանաչման դատապարտման հարցը մնում է սուր և չափազանց կարևոր հարց։ Ցեղասպանության ճանաչման գործընթացից հրաժարումն՝ հայերի ինքնության ոչնչացումն է, քանի որ սա է, որ միավորում է աշխարհի բոլոր հայերին, այն է՝ հասնել արդարության»,- նշեց նա:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>