Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Հայաստանը ԵՄ-ի ու ՀԱՊԿ-ի արանքում… որպես մանրադրամ

Հայաստանը ԵՄ-ի ու ՀԱՊԿ-ի արանքում… որպես մանրադրամ Այսօր վերստին ակտիվացավ փաշինյանական «գվարդիան»: Հայտարարություններ, փչոցներ, գլուխգովանություն: Ինչ ասես, որ կարելի էր արձանագրել նրանց խոսքի ելևէջներում: Բայց փաշինյանականների այդ դրսևորումները դեռ մի հարց են:

Բուն հարցն այն է, որ ահա այդ խմբավորման ներկայացուցիչների և, իհարկե, նրանց գլխավորող Նիկոլ Փաշինյանի վարած «քաղաքականությունը» Հայաստանը դրել է մի այնպիսի վիճակում, մի այնպիսի ուղու վրա, որն անխուսափելիորեն հանգեցնում է կորուստների: Եթե, իհարկե, երկու-երեք աթոռի վրա նստելն ու պարբերաբար բետոնակուռ հատակին թրմփալը կարելի է քաղաքականություն անվանել ընդհանրապես:

Այսօր, օրինակ կարելի էր արձանագրել, թե ինչպես են «առաջին շարքի» փաշինյանականները հակադարձում ՌԴ ԱԳՆ խոսնակին առ այն, թե ում զանգերով կամ ջանքերով է դադարեցվել Տեղի մատույցներում օրերս սկսված բախումը: Փաշինյանականներից (եթե չենք սխալվում, դա բոլոր ժամանակների մեծագույն ստրատեգոս Անդրանիկ Քոչարյանն էր) մեկն, օրինակ, խրոխտ հայտարարեց, որ եթե Հայաստանի զինված ուժերը չկռվեին, ապա ով ուր ուզում էր՝ զանգի (Զախարովան էր նման հայտարարություն արել), ոչինչ չէր ստացվելու:

Անհայտ մնաց միայն, թե այդ ամբողջ ընթացքում ինչ բանի էին այսպես կոչված ԵՄ դիտորդները, որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի դոկտրինի, պիտի ապահովեին Հայաստանի սահմանների անդորրը ու նման բաներ: Բայց նրանք, ինչպես իրենց առաքելության ղեկավարը հայտարարեց, «զենքերից» միայն հեռադիտակ ունեն ու իրական ռազմական վտանգի դեպքում ոչնչով օգնել չեն կարող: Ի դեպ, ԵՄ դիտորդները բավականին ճարպիկ դիրք են բռնել. Եթե ոչինչ չլինի, ուրեմն՝ իրենց ներկայությունն է ազդել, իսկ եթե լինի՝ իրենք ի՞նչ կարող են անել… հեռադիտակներով: Չհաշված, որ ինչ նկատում են, պարզվում է, նաև ադրբեջանական կողմին են զեկուցում:

Բայց՝ եղավ: Տեղ գյուղի մոտ թշնամին նախահարձակ բնույթի գործողության դիմեց: Ու ի՞նչ: Այնտեղ կայի՞ն ԵՄ դիտորդներ: Հազիվ թե: Հետո, միգուցե և գնացել են:

Մյուս կարևոր հարցը, որը փաշինյանական «տրիբունները» երբեք չեն արծարծի, այն է, թե այդ ինչպե՞ս եղավ, որ թշնամական զորքը Տեղի քթի տակ եկավ-նստեց: Իսկ թե ով կամ որ երկրի ջանքերով է այս կամ այն կոնկրետ միջադեպը սառեցվել, կասեցվել կամ դադարեցվել, կներեք, արդեն երկրորդական հարց է:

Այսօր, ենթադրենք, Ռուսաստանն է ինչ-ինչ ջանքեր գործադրել, վաղը, ենթադրենք, Եվրամիությունն է նման զանգեր արել կամ թեկուզ հենց ԱՄՆ-ը:

Դաժան իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը Հայաստանը դարձրել է աշխարհաքաղաքական մանրադրամ: Երկիր, որից ով ինչ ուզում՝ պոկում է: Ամենից վատը, որ պոկողների առաջին գծում թշնամի Ադրբեջանն է, որը քայլ առ քայլ Հայաստանից տարածքներ է զավթում: Ու այդ պայմաններում, ի դեպ, Նիկոլ Փաշինյանը խոսում է… զորքերի հետքաշումից: Քիչ չէ, որ ամեն ինչ արել է, որպեսզի թշնամական հորդաները դիրքավորվեն մեր բնակավայրերի անմիջական հարևանությամբ, մի հատ էլ՝ հետքաշում-հետքաշում է ասում:

Այսօր փաշինյանականները փորձում են չգիտես, թե ո՛ւմ համոզեն, որ Հայաստանը արտաքին-քաղաքական գիծ չի փոխել, «խաղեր չի տվել», բայց այդ պայմաններում, օրինակ ՀԱՊԿ-ը ոչնչով չի օգնել, դրա համար էլ հիմա վազում են ՆԱՏՕ-ի գիրկը, կարծես՝ իրենց այնտեղ սպասող կա: Իրենցից Արևմուտքի ուզածը ռուսական ռազմական ներկայությունից հրաժարվելն է: Մնացածը, կներեք, «լոլոներ» են:

Արտաքին-քաղաքական գիծ չփոխելուց խոսում են ներկայացուցիչները մի իշխանության, որ իշխանությունը զավթելուն պես՝ 2018-ի մայիսից, հետևողականորեն վատացրել են Ռուսաստանի ու ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները, եթե չասենք՝ փչացրել են այդ հարաբերությունները:

ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարին հանիրավի ձերբակալող իշխանությունը ինչ-որ դժգոհություններ ունի ՀԱՊԿ-ից: Փաշինյանենց երևի թվում է, որ իրենք կարող են ցանկացածի գոգին նստել, միրուքը փիտել: Մինչդեռ առավելագույնը, ինչին հասել են, այն է, որ Հայաստանը դարձրել են աշխարհաքաղաքական մանրադրամ: Այն աստիճանի բացահայտ է դա, որ Ֆրանսիայի նման բարեկամական երկրի ղեկավարն է ասում՝ Հայաստանը բուֆեր է: Հասկանո՞ւմ եք՝ բու-ֆեր…: Իսկ փաշինյանական իշխանությունն էլ բուֆերչի, թերևս:

Աղբյուր` 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>