Հայաստանի տարածք մտած ադրբեջանցի զինածառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են․ ՊՆ
Դիտել նաև
Ադրբեջանը սկսել է երեք նոր կամիկաձե անօդաչուների արտադրությունը
Ադրբեջանը թարմացրել է 44-օրյա պատերազմում անհետ կորածների թիվը
Ադրբեջանն առաջին անգամ ապրանք է ներմուծել Հայաստանից
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Հայաստանի տարածք մտած ադրբեջանցի զինածառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այս մասին ի պատասախան 24News-ի հարցին՝ ասաց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
Երեկ ՀՀ ՊՆ-ն մամուլի հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈՒ զինծառայող:
Պաշտպանական գերատեսչությունը հավելել էր, որ ըստ նրա՝ իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են: Իսկ Ադրբեջանի ՊՆ-ն ավելի վաղ հայտնել էր երկու ադրբեջանցի զինծառայողի անհետ կորելու մասին։ Ըստ ադրբեջանական ՊՆ-ի՝ նրանք մոլորվել էին Նախիջևանի ուղղությամբ անբարենպաստ եղանակի պատճառով սահմանափակ տեսանելիության պայմաններում։

