«Ինձ մեղադրանք է առաջադրվել՝ առանց իմ կարծիքն իմանալու». Գագիկ Համբարյան
«Քիչ անց այս խայտառակությանը կարձագանքեմ... Ընդամենն ասեմ, որ ինձ մեղադրանք է առաջադրվել առանց իմ կարծիքն իմանալու... Ստացվում է, որ եթե ինչ-որ մեկը գնար և իմ դեմ ցուցմունք տար, որ ես, օրինակ՝ մարդասպան եմ, ապա ինձ մեղադրելու էին մարդասպանության մեջ՝ առանց հարցաքննելու և իմ կարծիքն իմանալու...
Դատախազությունը և ՔԿ-ն փաստացի իրենց այս գործելաոճով հաստատում են, որ պատվեր են կատարում իմ դեմ... Ինչ վերաբերվում է դատավոր Լիլիթ խաչատրյանին վիրավորելուն, ապա շատ ծիծաղելի է... Ստացվում է, եթե փաստեր և ապացույցներ ես ներկայացնում դատավորի գործունեության մասին, ապա դա վիրավորանք է...
Դատավոր Լիլիթ խաչատրյանի՝ գրագող՝ իմ վճիռից, որը կազմել է այլ դատավոր, բազմաթիվ էջեր ուղղակի արտատպման եղանակով իր քննած գործի մեջ ներառնելու, անգրագիտության և ոչ կոմպետենտ լինելու վերաբերյալ բարձրաձայնել եմ 2018թ-ի դեկտերից և շատ զարմանալի է, որ այդ ամենի մասին Լիլիթ Խաչատրյանն իմացավ հիմա նոր՝ 5 տարի անց... Շարունակելի...»:
Ստորև՝ ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրությունը.
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջից

