Արցախում հայտնաբերվել է տղայի դի՝ ծառից կախված վիճակում
Դիտել նաև
Արցախի «Մե՛նք ենք մեր սարերը» հուշարձանը գտնվում է ոչնչացման վտանգի տակ․ ահազանգ
Օկուպացված Արցախում ադրբեջանցի է պայթել ականի վրա
Նիկոլի արցախատյացությունը հիվանդագին դրսևորումներ է ստանում. Արցախի դրոշը «Փառքի անկյունից» հեռացնել հրաժարվելու համար դպրոցի տնօրենն ազատվել է պաշտոնից
Իշխանությունը չի ուզում, որ արցախցիները մասնակցեն ընտրություններին
Արցախի հայաթափումից հետո ՀՀ կողմից սառեցվել են Արցախի անունով բացված բոլոր բանկային հաշիվները. տեղեկատվական շտաբ
Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում ԱՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ՝ 2023թ. ապրիլի 06-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի` «Մանյուն բաղ» կոչվող տեղամասում ծառից կախված վիճակում 2004թ. ծնված Ռոբիկ Հարությունյանի դին հայտնաբերելու դեպքի առթիվ:
Դեպքի վայր է մեկնել Արցախի ՔԿ ՏՔՎ Մարտունու շրջանի քննչական բաժնի ավագ քննիչը: Կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու համար: Նախաքննությունը շարունակվում է:

