Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան
13
ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Այսօր, ժամը 13-ին հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ. ձայների այս գողությունը չպետք է անպատասխան մնա Որոշո’ւմը ցույց տվեք. փաշինյանական ռեժիմին սպասարկող «քկ»-ն մտել է Արեգնազ Մանուկյանի բնակարան Պայքարելու ենք այս հակաօրինական գործընթացի դեմ. Իվետա Տոնոյան Պատերազմ Արցախում
Սենց աջակցություն ունենաս ու 50% էլ չհավաքե՞ս․ անբաշար․ «Կարճ ասած» Սա «բեսպրեդել» է, Երևանի փողոցները հազարավոր մարդկանցով կհեղեղվեն. Սուրեն Սուրենյանց Լռեցնելու և հասարակությանն ահաբեկելու դասական բռնատիրական դրսևորում Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Գյումրու 102–րդ ռազմաբազայի զինծառայողները վերացրել են «Մայր Հայաստան»-ի վանդալիզմի հետքերը Հայկական կոնցլագերում ֆեյսբուքում ստատուսի համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին «Միասնության թևեր»-ը ևս կդիմի ԿԸՀ՝ ԱԺ ընտրություններն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն իրականացնելու պահանջով Ժանդարմերիական ռեպրեսիաները ծավալվում են. հիմա էլ ֆեյսբուքյան գրառման համար ձերբակալել են Ալեն Ղևոնդյանին Կիրակի օրը հավաքվում ենք ԿԸՀ-ի մոտ եւ տեր ենք կանգնում մեր իրավունքին. Արման Աբովյան ԿԸՀ-ի ներկայացուցչի հետ 15-20 րոպե զրույցի ժամանակ փաստեցինք 3-4 կարևորագույն կետ. Գևորգ Ստեփանյան 4.8 մագնիտուդով երկրաշարժ Ադրբեջանի Շեքիի շրջանում․ ցնցումները հասել են Տավուշ Պուտինից շնորհավորանք չստացած Փաշինյանն... ինքն է շնորհավորել Պուտինին Ընդդիմադիրնե՛ր, հենց հիմա պետք է միավորվենք․․․ մեզ մի անելիք է մնացել․ Արեգնազ Մանուկյան Ընտրությունները Փաշինյանը չի հաղթել, քայլեր կանենք. Սամվել Կարապետյանը խոսեց Նպատակը ԲՀԿ–ին ԱԺ–ից դուրս թողնելն է. ԲՀԿ–ն պահանջում է վերաքվեարկություն երկու տեղամասերում Նման խայտառակ ընտրություններ ՀՀ–ում անկախացումից ի վեր չէին եղել. Աղեկյան. Տեսանյութ Վահա՛գն Հովակիմյան, չստացված Վան Գոգ, բավական է պատվեր ընդունես, անտաղանդ նկարիչ. Մանուկ Սուքիասյան Ես մեղադրյալի կարգավիճակ չունեմ. չգիտեմ՝ ինչ նիստի մասին է խոսքը, եղե՞լ եմ, թե՞ ոչ. Արեգնազ Մանուկյան «Վախկոտ անհող ես դու, ձայների գող ես դու...». Ռուբեն Մխիթարյանի նոր սուպեր հիթը ԿԸՀ որոշումն այնքան փնթի է կայացվել, որ հասկանում ենք՝ որքան հեռու տանող նպատակներ ունեն. Էլինար Վարդանյան ԿԸՀ-ն կյանքի կոչեց Փաշինյանի ցանկությունը՝ թուլ չտալ ԲՀԿ-ն հաղթահարի անցողիկ շեմը. Տոնոյան Կամ պետք է ԿԸՀ որոշումները բեկանվեն, կամ լինի վերաքվեարկություն 2 տեղամասերում, կամ ընդհանուր վերաքվեարկություն ՀՀ ողջ տարածքում. Օրբելյան ԲՀԿ-ն սկսում է քայլերի շարք, որը միտված է պաշտպանելու արդարությունը և ընտրողի շահերը. Ծառուկյան ԲՀԿ-ն բողոքի ակցիա է անում՝ ընդդեմ ձայնագողության ԲՀԿ-ն ներկայացնում է հետագա քայլերը «Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում». Իվետա Տոնոյան Արեքնազ Մանուկյանը դուրս եկավ ՔԿ-ից Երկու տեղամասերի արդյունքների չեղարկումից հետո ԲՀԿ-ն հանրահավաք է հրավիրել ԿԸՀ-ի մոտ Երբ այլևս որևէ կասկած չկար, որ ԲՀԿ-ն խորհրդարանում է, իշխանությունը որոշեց գնալ բացահայտ ջարդարարnւթյան. Ծառուկյան Հրատապ. Արեգնազ Մանուկյանը քննչական բաժնում է

Եվրոպացիների դատարկ խոստումները բարդացնում են իրավիճակը ՀՀ-ի համար. քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանը վերջապես հասկացել է, որ ինքն ու իր թիմը չեն կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք է հայտնել քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Արթուր Խաչիկյանը` մեկնաբանելով Փաշինյանի` Գերմանիայում հայ համայնքի հետ հանդիպմանը հնչեցրած հայտարարությունը։

Նա Բեռլինում ասել էր, թե ինքը չի կարող պնդել, որ իր քաղաքական թիմը երաշխավորել է պետության անվտանգությունը, առավել ևս այս պայմաններում, երբ աշխարհաքաղաքական երկրաշարժեր և լուծումներ են տեղի ունենում։

«Մեր ղեկավարը վերջապես ռեալ ձևով սկսեց ընկալել աշխարհը։ Մենք սրա մասին խոսում էինք տարիներով, մեզ վիրավորում էին, հայհոյանքներ էին գրում սոցցանցերում, սպառնալիքներ, հիմա վերջապես մենք հասկացանք, որ սա ոչ միայն Արցախի հարցն է, այլ նաև Հայաստանի։ Փաշինյանը Բեռլինում խոսեց «Արևմտյան Ադրբեջան» պրոեկտի մասին, որ Ալիևն ուզում է մինչև Երևան գալ, այսինքն ամբողջ Հայաստանն է ուզում»,–նկատեց մեր զրուցակիցը։

Ըստ Խաչիկյանի` Փաշինյանը քողարկված ձևով իր հայտարարությամբ խոստովանեց, որ չի կարող ապահովել երկրի անվտանգությունը, ինչը նշանակում է, որ իշխող ուժը պետք է հեռանա և տեղը զիջի այն թիմին, որը կարող է ապահովել այդ անվտանգությունը։ Քաղաքագետը նաև վստահեցնում է, որ եվրոպական առաջնորդների կողմից դատարկ խոստումներն ու խոսքերն առանց գործնական քայլերի միայն կբարդացնեն Հայաստանի վիճակը։ Այս կոնտեքստում է նաև ԵՄ դիտորդական առաքելության` ՀՀ–ում գտնվելը։

Խաչիկյանը հարց է բարձրացնում` ինչ կլինի, եթե Ադրբեջանը հերթական ագրեսիան ձեռնարկի Հայաստանի դեմ, բայց արդեն եվրոպական դիտորդների ներկայությամբ: Նա անարդյունավետ է համարում հայկական քաղաքական ղեկավարության Արևմուտքից Մոսկվա և Մոսկվայից Արևմուտք «վազելը»։

«Պետք է տրվեն հետևյալ հարցերը Եվրոպային. պատրա՞ստ են երաշխավորելու Հայաստանի տարածքային անձեռնմխելիությունը։ Եթե լինի հարձակում Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքի վրա, լինելո՞ւ են պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ, կամ որևէ աջակցություն տնտեսական կամ ռազմական պատրա՞ստ են տրամադրել մեզ, թե՞ ոչ։ Եվ եթե Արցախում սկսվեն էթնիկ զտումներ, պատրա՞ստ են ճանաչել Արցախի անկախությունը` որպես միակ փրկության միջոց։ Եկել է ժամանակը` խոսելու կոնկրետ բաների մասին»,–ասաց նա։

Քաղաքագետը համոզված է, որ արևմտյան առաջնորդների անվերջ ընդհանուր արտահայտություններն ու ձևակերպումները չեն օգնում։ Նրանք պետք է հասկանան, թե ինչ հետևանքների կարող է հանգեցնել այդ ամենը։ Այս տեսանկյունից բավական սիմպտոմատիկ է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ կապված դրվագը։ Վերջինս Բեռլինում Փաշինյանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ ղարաբաղյան թեմայի համատեքստում հայտարարել է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի և տարածքային ամբողջականության սկզբունքի համարժեքության մասին։ Սակայն ավելի ուշ կանցլերի պաշտոնական կայքում ԼՂ ինքնորոշման իրավունքի մասին ձևակերպումը հանվել է։

«Այս խաղերը, մեզ հույս տալը և «գցելը» պետք է վերջացնել։ Եթե խոսքի հետևը որևէ գործ չկա, որևէ ուժ չկա, այդ բառերով Արևմուտքը միայն սադրում է մեզ և Ադրբեջանին։ Եթե Եվրոպան պատրաստ է վերջապես 35 տարի հետո ճանաչել, որ Արցախն ունի ինքնորոշման իրավունք, և եթե լինի էթնիկ զտում, կկանխի, այդ դեպքում պետք է խոսել նրանց հետ։ Իսկ դատարկ բառերով հույսեր տալու հետևանքը ՀՀ–ի համար շատ ծանր է լինելու»,–ընդգծեց քաղաքագետը։

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ պետք է պայմանագրի մակարդակով ամրագրվի ԵՄ առաքելությունը՝ փորձագետը նկատեց, որ այն հղի է Ռուսաստանի և Իրանի հետ հարաբերություններում ճգնաժամի խորացմամբ: Սա առավել ևս ակնհայտ է, քանի որ դեռևս կոնկրետ քայլեր չեն սպասվում ԵՄ-ի կողմից։ ԵՄ–ն ընդամենը արձանագրելու է, որ հայերի հետ հերթական ողբերգությունն է տեղի ունեցել, կլինեն զեկույցներ, բանաձևեր, և ոչ ավելին։ Սա Հայաստանին պետք չէ։

Քաղաքագետը միևնույն ժամանակ չի բացառում Հայաստանի տարածքում ԵՄ երկրների ռազմաբազայի տեղակայման սցենարը։ Սակայն այս դեպքում էլ կրկին հարց է առաջանում, թե պատրա՞ստ են արդյոք այդ ուժերը տեր կանգնել Հայաստանին ռազմական հակամարտության դեպքում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>