Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Մեծամորի ԱԷԿ-ը «միջուկային մեծ վտանգ է ներկայացնում»
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Հայաստանում գործող Մեծամորի ատոմակայանը մեծ միջուկային «վտանգ է ներկայացնում» Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար։ Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիին։
Անդրադառնալով միջուկային անվտանգության խնդրին, Ալիևը նշել է, թե իբր Մեծամորի ատոմակայանը աշխատում է հին տեխնոլոգիայով, ունի լուրջ տեխնիկական խնդիրներ։
Նա հայտնել է, թե իրեն մտահոգում է Մեծամորի կայանից միջուկային նյութերի ենթադրյալ անօրինական առևտուրը։
Աղբյուր՝ Hraparak.am

