Այսօր, իշխանությունը զավթած «առաջադեմ», իրականում՝ ապազգային, անհայրենիք, դավաճան քպ-ականները , կատարում են իրենց տերերի հրահանգը և հաշվեհարդար տեսնում հայոց նվիրյալների հետ
Դիտել նաև
«Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան
ԱՄՆ-ն այլևս չի կարող աշխարհում ժողովրդավարության ոստիկանը լինել․ Հովհաննես Իշխանյան
Իրական Հայաստան կրկին լինելու է, և դա ձեզնից ազատագրված Հայաստանն է. Հովհաննես Իշխանյան
«ՔՊ-ն ակնարկում է, որ չի ենթարկվելու»․ Հովհաննես Իշխանյան
Դավիթ Իշխանյանը հերքել է ադրբեջանցիների ներկայացրած տեսագրության իսկությունը
ԲՈԼՇԵՎԻԿՆԵՐԻ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ
Այն ինչ այսօր կատարվում է Հայաստանում, հիշեցնում է 1920-30-ականների բոլշևիկյան տեռորը։Իշխանության գալով, այն ժամանակվա «առաջադեմ», իրականում՝ ապազգային, անհայրենիք բոլշևիկները սկսեցին հաշվեհարդար տեսնել Հայոց պետության հիմնադիր-զորավարների հետ։ Գնդակահարվեցին և աքսորվեցին հայրենիքի համար կռված, Սարդարապատի հերոսներ Դանիել Բեկ-Փիրումյանը, Մովսես Սիլիկյանը և ուրիշներ, այդ թվում նաև պապս՝ Վահան Չերազը։ Այսօր, իշխանությունը զավթած «առաջադեմ», իրականում՝ ապազգային, անհայրենիք, դավաճան քպ-ականները, կատարում են իրենց տերերի հրահանգը և հաշվեհարդար տեսնում հայոց նվիրյալների հետ։ Այդ է վկայում Գրիգորի Խաչատուրովի դեմ հալածանքները։
Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

