Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Փաշինյանի «Մյունխենյան սկզբունքները–2»

Մինչև հայ ժողովրդի գլխին պատերազմ ու պարտություն բերելը, այսինքն՝ մինչև 2020–ի սեպտեմբերի 27–ը Նիկոլ Փաշինյանը կրկին մյունխենյան վոյաժներ էր արել։ Նա հանդիպել էր Ալիևի հետ ու բանավիճել։ Դա խայտառակագույն տեսարան էր։ Հայաստանն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, աշխարհին ներկայացել էր խղճուկ, վիզը ծուռ, անգրագետ տեսքով։

Մյունխենում Նիկոլն Ալիևին առաջարկում էր Ղարաբաղի հարցով մինի, մաքսի, մեգա հեղափոխություններ անել։ Ի պատասխան՝ Ալիևը ծիծաղում էր Նիկոլի վրա։ Վերջինս Մյունխենից Երևան վերադառնալուց հետո հրապարակեց, այսպես կոչված, մյունխենյան սկզբունքները, որոնք զուգարանի թղթի արժեք էլ չունեին։ Այդ սկզբունքները Նիկոլի զրոյական կետն էին բանակցային գործընթացում։ Թե ինչով ավարտվեց այդ ամենը, հայտնի է։

Հիմա Նիկոլը կրկին Մյունխեն է մեկնել։ Նա կրկին հանդիպել է Ալիևին։ Վերջինս արդեն ասել է, թե ինչպես է տեսնում Ղարաբաղի խնդրի լուծումը և առաջ քաշել իր պահանջները՝

–Ղարաբաղն ադրբեջանական է,

–ղարաբաղցիները հատուկ կարգավիճակ չեն ունենալու,

–Լաչինի մոտ ու հայ–ադրբեջանական սահմանին պետք է ադրբեջանական անցակետեր տեղադրվեն,

–Ղարաբաղի պաշտոնյաները պետք է իր սրտով լինեն, որ հետները շփվի։

Ալիևը նաև ասել է, որ պաշտոնական Երևանը «կակղել» է և «խաղաղության» պայմանագրի առաջարկներ է արել, բայց դա դեռ քիչ է, քանզի Բաքուն ավելին է սպասում, այսինքն՝ ավելի շատ զիջումներ է ուզում։ Ադրբեջանի նախագահի հայտարարությունների ֆոնին Նիկոլը լուռ է։ Նիկոլը խոսում է միայն հակառուսական տրամաբանության մեջ ու բացառապես խաղաղություն է մուրում։

Հիմա սարսափելիի մասին։

Ըստ Նիկոլի գրասենյակի տարածած հաղորդագրության՝ Փաշինյան–ԱՄՆ պետքարտուղար Բլինքեն–Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքների ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանն ու երկու երկրների միջև դելիմիտացիայի իրականացմանը` համաձայն Պրահայում ձեռք բերված պայմանավորվածության: Սա նշանակում է, որ 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարությունը Փաշինյան–Ալիև–Բլինքեն եռյակը «ջրել» է։ Իսկ դա հղի է ոչ թե վտանգավոր, այլ կատաստրոֆիկ հետևանքներով։

Փաստորեն ստացվում է, որ 2020–ի նոյեմբերի 9–ին Արցախի մնացուկները փրկել է ու հիմա այն պահում է Ռուսաստանը, բայց նրան դուրս են մղում հայ–ադրբեջանական գործընթացից՝ հղում անելով Պրահային, որտեղ Նիկոլն Արցախը ճանաչել է ադրբեջանական։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ Նիկոլը վարում է ռուս խաղաղապահներին ու ռուսական ռազմաբազան Արցախից և Հայաստանից հեռացնելու քաղաքականություն։ Ասել է թե՝ Արցախի ու Հայաստանի վերացման գնով Նիկոլը միացել է հակառուսական կոալիցիային՝ սեփական անվտանգության երաշխիքներ ստանալով Արևմուտքից։ Սա 100–տոկոսանոց դավաճանություն է։

Եթե մինչև 2020–ի սեպտեմբերի 27–ը Նիկոլի «Մյունխենյան սկզբունքները» բերեցին Արցախի պետականության կորստին, ապա մյունխենյան թարմ սկզբունքներն արդեն Հայաստանի պետականության գնով են լինելու։

Կորյուն Մանուկյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>