Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան
14
Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Պատերազմ Արցախում
«...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան

Պաշտոնապես աշխարհաքաղաքական բաղադրիչ մտցվեց ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման թեմայի մեջ․ Խրամչիխին

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հերթական աղմկոտ հայտարարությունն արեց` ՀՀ-ում տեղակայվելիք ԵՄ երկարաժամկետ առաքելությանը վերագրելով գործառույթ, որոնց մասին հայտարարվում է առաջին անգամ։ Նշենք, որ ԵՄ նախորդ առաքելությունն արդեն ավարտել է իր տեղակայման ժամկետը, և ԵՄ-ն պատրաստվում է նոր առաքելության տեղակայման։

Նիկոլ Փաշինյանի խոսքից ստացվում է, որ ԵՄ դիտորդները ժամանում են Հայաստան՝ ոչ թե դիտարկելու Ադրբեջանի գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին, այլ՝ այդ սահմանին հայ-ռուսական, այսպես կոչված, գործողությունները դիտարկելու նպատակով։ Ներկայացնենք այս առնչությամբ Փաշինյանի ուղիղ խոսքը․

«Մինչև ԵՄ առաքելությունը, օրինակ, Ադրբեջանը արևմտյան հարթակներում իր ագրեսիվ գործողությունները՝ ընդդեմ Հայաստանի, բացատրում էր նրանով, որ կոնկրետ Հայաստանի Հանրապետության վարչապետն ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է բերում և տեղակայում Հայաստան-Ադրբեջան սահմանին, և պատրաստվում է հայ-ռուսական համատեղ ագրեսիվ հարձակում Ադրբեջանի դեմ, և Ադրբեջանն իր ագրեսիվ հարձակումներով պարզապես փորձում է շատ թե քիչ հավասարակշռել իրավիճակը՝ իր խոցելիությունները կառավարելու համար»:

Ըստ Փաշինյանի՝ Արևմուտքում փորձ էր արվում Հայաստանը ներկայացնել՝ որպես Ռուսաստանի ագրեսիվ քաղաքականության մասնակից, իսկ Ռուսաստանում փորձ էր արվում ներկայացնել՝ որպես արևմտյան դավադրության մասնակից, քանի որ Ռուսաստանի գործընկերները տեղում ունեին ներկայացուցիչներ։

«Արևմտյան մեր գործընկերներն արդեն սկսել էին ՀՀ-ին խեթ նայել, թե՝ դուք, փաստորեն, հիմա, իրականում, պատրաստվում եք ագրեսիվ գործողություններ իրականացնել, որովհետև այնտեղ ռուսական և հայկական զորքերի մեծ կուտակումներ կան, որ՝ պատրաստվում եք հարձակվել Ադրբեջանի վրա, խեղճ ադրբեջանցիները ստիպված բարձունքներ են ուզում գրավել, որպեսզի հավասարակշռեն այդ ռազմական… Մենք ասացինք՝ շատ լավ: Մենք, հասկանալով, որ շատ մեծ ռեսուրսներ են ծախսվում դրա վրա, ասացինք՝ շատ լավ, եկեք՝ դուք տեղում դիտարկեք, տեսեք՝ այդ ամեն ինչն իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ չի համապատասխանում»,-ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

168am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ իր համար բարդ է անդրադառնալ ինչ-որ ենթադրությունների հիման վրա արված պաշտոնական հայտարարությունների։

Ըստ նրա, ստացվում է, որ ԵՄ դիտորդները տեղակայվել են ՀՀ-ում ռուսական ներկայության պատճառով՝ վերահսկելու Ռուսաստանին Հայաստանում, և ոչ ի աջակցություն Հայաստանի ու ռեգիոնի։

«Ադրբեջանը երբևէ չի նշել Հայաստանում ռուսական ներկայության վտանգի, առավել ևս՝ Հայաստանի հետ համատեղ ռազմական սադրանքների, առավել ևս՝ հարձակման մասին։ Չէ՞ որ մենք պետք է հղում անենք պաշտոնական հաղորդագրությունների, ես նման հայտարարություններ և նման տրամադրություններ չեմ նկատել ո՛չ ադրբեջանական, ո՛չ արևմտյան աղբյուրներում։

Ես չեմ կարող ասել, թե հայկական կողմն ինչ խոսակցությունների ու տրամադրությունների է հղում անում, այնուամենայնիվ, սա այնպիսի հայտարարություն է, որին հատկապես այս փուլում ռուսական կողմը կանդրադառնա՝ հաշվի առնելով նաև այն, թե ինչ ինտենսիվությամբ է ՌԴ-ն արձագանքել ԵՄ դիտորդների տեղակայման հարցին։

Այնուամենայնիվ հենց սրանով պաշտոնապես աշխարհաքաղաքական բաղադրիչ է մտնում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման թեմայի մեջ՝ ավելի սրելով ռեգիոնում աշխարհաքաղաքական տրամադրությունները, և առաքելությունը չի հաջողվի այլևս դիտարկել միմիայն հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը սպասարկող նախաձեռնություն»,-նշեց ռազմական վերլուծաբանը։

Միաժամանակ նա գտնում է, որ նման հայտարարությունները նպատակ ունեն կոծկել այս առաքելության իրական նպատակը՝ ԵՄ ներկայության հաստատում տարածաշրջանում ինչ-որ տեսքով և ՌԴ ազդեցության թուլացում՝ հետագա դուրսբերման նպատակով։

«Թե դա ինչպես կներկայացվի, ինչպես կփաթեթավորվի՝ կարևոր չէ, ի սկզբանե սա պարզ փաստ էր, երբ մերժվեց ՀԱՊԿ-ը և ճանապարհ հարթվեց ԵՄ-ի համար»,-նկատեց նա։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>