Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը
14
Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պուտինը Նիկոլին հստակ ասաց՝ մայիսի 27 կամ 28․․․ Երվանդ Բոզոյան Պատերազմ Արցախում
Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) Ինչ կտա Թուրքիայի որոշումը Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Նախընտրական ֆուտբոլը սկսվեեե՜ց (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել ԵԽԽՎ-ն դաղալություն է անում... «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Անմխիթար վիճակում է Վարդաշեն 127Ա շենքը․ բնակիչները տարիներով վճարել են, բայց շենքը դարձել է ավելի վթարային (տեսանյութ) Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները Ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ Երեխաների միջազգային առևանգման դեպք. Բելգիայից Հայաստան տեղափոխված երեխաները վերադարձվել են Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Հարբած եղջերուներ են նկատվել ԿամԱԶ-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Պեկինն առանձնահատուկ շքեղ ընդունելություն է կազմակերպել Թրամփի համար Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Չգցելով կլասը՝ հարկ եմ համարում պատասխանել ՔՊ-ի վախերը՝ նկարների հետ «մենամարտը» շարունակվում է (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին ԿԸՀ-ն արձագանքել է ուսուցիչների և աշակերտների՝ դասի ժամին ՔՊ քարոզարշավին մասնակցելուն. «գործեք օրենքի շրջանակներում» Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Փաշինյանի պարագայում չկա որևէ բովանդակային խոսք, զրոյական են ծրագրային կետերի վերաբերյալ շեշտադրումները ՀՀ ԱԳՆ-ն ողջունում է Հայաստանի հետ երկկողմ առևտրի արգելքները վերացնելու վերաբերյալ Թուրքիայի որոշումը Լավ, ինչքա՞ն կարելի է սենց փնթի ձևով աշխատել (տեսանյութ) Վրաստանում անհայտ անձինք եկեղեցուց դուրս են բերել հայ առաքելական և ուղղափառ սրբապատկերներ ու նետել աղբամանի մոտ

«Առանց լույսի, գազի եւ դեղերի, բայց սեփական տանը». ինչպես է ապրում Լեռնային Ղարաբաղը շրջափակման մեջ․ BBC

Գրեթե երկու ամիս Լեռնային Ղարաբաղի հայերը մեկուսացված են ապրում արտաքին աշխարհից։ Ադրբեջանը, որը չի թաքցնում վիճահարույց տարածաշրջանի տարածքների նկատմամբ իր վերահսկողությունը վերականգնելու ցանկությունը, փաստացի աջակցում է այն Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի շրջափակմանը։ Մարդիկ սննդի եւ դեղորայքի կարիք ունեն, նրանք սովորում են ապրել ջեռուցման եւ էլեկտրաէներգիայի անջատումների պայմաններում եւ առանց իրավիճակից դուրս գալու հստակ ելքերի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության մայրաքաղաքի՝ Ստեփանակերտի (ադրբեջանցիներն այն անվանում են Խանկենդի) նեղլիկ փողոցների փոքրիկ կրպակներում մարդկանց կուտակումներ են․ հավկիթի հերթեր են, որոնք այժմ վաճառվում են մի քանի օրը մեկ եւ տաս հատից ոչ ավել մեկ անձին։ Հարեւան խանութների ցուցափեղկերին ցուցանակներ են՝ «ձու չկա» կամ «եկեք ձեր տոպրակներով»: Սուպերմարկետների դարակներում փոշի է կուտակվում․ մնացել են միայն ամենաթանկ կամ ամենից քիչ անհրաժեշտ ապրանքները։ Հերթերում մարդիկ միմյանց խորհուրդներ են տալիս, թե քաղաքում որտեղ եւ ինչ սննդամթերք կարելի է գտնել։ Անցյալ տարվա դեկտեմբերի 12-ին մի խումբ մարդիկ, որոնք իրենց անվանում էին ադրբեջանցի էկոակտիվիստներ, փակել էին Լաչինի միջանցքը՝ ԼՂՀ-ն Հայաստանի հետ կապող միակ ցամաքային ճանապարհը։ Պաշտոնական Բաքուն աջակցում է ցուցարարներին, բայց միաժամանակ պնդում, որ չի ձգտում տարածաշրջանը կտրել աշխարհից։ Սակայն միջազգային կազմակերպություններն ու եվրոպացի քաղաքական գործիչները զգուշացնում են, որ Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը գնալով ավելի է խորանում: Շրջափակման սկզբից միայն Կարմիր խաչն ու ռուս խաղաղապահները մուտքի իրավունք ունեն տարածաշրջան։ 2020 թվականի պատերազմից հետո, որի արդյունքում ԼՂՀ տարածքի մոտ երեք քառորդը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ, Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է գրեթե 2000 զինվոր։

Մնացած տարածքներում, ըստ Հայաստանի իշխանությունների, ապրում է մինչեւ 120 հազար մարդ։ Մինչեւ ճանապարհը փակելը Հայաստանից Լեռնային Ղարաբաղ Գորիս-Ստեփանակերտ մայրուղով ամսական շուրջ 12 հազար տոննա պարեն էր մատակարարվում, այժմ պարենի կանոնավոր մատակարարումները դադարեցվել են։ Սննդամթերքը ԼՂՀ է հասնում միայն Կարմիր Խաչի եւ խաղաղապահների շնորհիվ։ Գազի մատակարարման խափանումներ են սկսվել. միակ գազատարն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներով։ Դրանցով է անցնում նաեւ էլեկտրահաղորդման միակ գիծը։ Դրա վթարման հետեւանքով էլեկտրականության հովհարային անջատումներ են սկսվել։ Այժմ ԼՂՀ բնակիչները օրական առնվազն վեց ժամ (երեք անգամ երկու ժամ) անցկացնում են առանց էլեկտրականության, իսկ երբեմն՝ առանց տաք ջրի եւ ջեռուցման։ Հունվարին մալուխի վնասման պատճառով տարածքշրջանը մի ամբողջ օր մնաց առանց համացանցի։ Ճանապարհի փակման հետեւանքով տուժել է նաեւ բժշկական ոլորտը․ դադարել է դեղերի եւ բժշկական սարքավորումների ներկրումը։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) օգնում է տեղափոխել ամենածանր վիճակում գտնվող հիվանդներին. կազմակերպության տվյալներով՝ նրա կամավորները երկու ամսում տեղափոխել են ավելի քան 70 հիվանդի։

ԿԽՄԿ-ն նաեւ օգնում է մարդկանց վերամիավորվել իրենց ընտանիքների հետ եւ որպես միջնորդ մատակարարում է տակդիրներ, մանկական սնունդ եւ դեղորայք: Բայց բերված դեղերը բավարար չեն, դրանք տրվում են միայն ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մարդկանց։ Հայաստանում հավաքված ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռն այժմ գտնվում է Գորիս քաղաքում՝ Ղարաբաղի հետ սահմանին, սակայն դեռեւս չի հաջողվում այն ԼՂՀ հասցնել։ Գորիսում ճանապարհների փակման պատճառով ժամանակավորապես ապրում են Հայաստանում մնացած մարդիկ։ Հունվարի 18-ից ԼՂՀ իշխանությունները ներդրեցին կտրոններով սննդի տրամադրման համակարգը․ դրանով մեկ անձին ամսական տրվում է մեկ լիտր բուսական յուղ, մեկ կիլոգրամ հնդկաձավար, մակարոնեղեն, բրինձ եւ շաքարավազ։ Ստեփանակերտի սեփական տների բնակիչները սկսել են ավելի ակտիվ այգիներ ու ջերմոցներ հիմնել, որպեսզի ձեռքի տակ գոնե որոշակի պաշար ունենան։

Ղարաբաղի հայերն ունեն մսի եւ կաթնամթերքի սեփական արտադրությունը, սակայն, ըստ տեղական իշխանությունների, դրա ծավալը նվազագույնի է հասել անասնակերի եւ այլ գյուղատնտեսական արտադրանքի մատակարարման բացակայության պատճառով։ Ղարաբաղի հայերը շրջափակումը ընկալում են որպես Ադրբեջանի կողմից իրենց կամքը կոտրելու եւ ի վերջո իրենց տարածաշրջանից դուրս մղելու փորձ։ «Այսօր, ես թեեւ կարող եմ դիմակայել այս ամենին եւ ուտել հնդկաձավար ու մակարոնեղեն, բայց նրանք մեզ ստիպում են հոգեբանորեն ճնշված զգալ։ Երկարաժամկետ հեռանկարում ամեն ինչ շատ ավելի դժվար է լինելու, քան պարզապես սահմանափակ կենսապայմանները, որն այժմ ունենք»,- ասում է Ալյոնա Մելքումյանը։ Երկրորդ պատերազմի ավարտին մայոր Առուշանյանը սպասել է Ստեփանակերտի իր տանը եւ մտադիր չէ լքել այն նույնիսկ շրջափակման պայմաններում։

«Պատերազմի օրերին ես մեր այգում խնձոր ու տանձ էի հավաքում ու ուղարկում Երեւան՝ թոռնուհուս համար»,- պատմում է նա։ «Այժմ սպասում եմ, թե երբ ճանապարհը կբացվի, որ նա ինձ մոտ գա՝ մեր գինին խմելու»: Ղարաբաղի հայերից քչերն են հավատում, որ կկարողանան խաղաղ ու անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում։ Վերջին 30 տարիների ընթացքում եւ՛ հայերը, եւ՛ ադրբեջանցիները դարձել են փոխադարձ էթնիկ զտումների, ջարդերի եւ ռազմական հանցագործությունների զոհեր։ Բայց Ղարաբաղի շրջափակումը եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի եւ ԼՂՀ-ի դիրքերի պարբերական գնդակոծությունները համոզում են, որ խաղաղությունը դեռ հեռու է։ «Անհնար է պատկերացնել հայկական ընտանիք, որը կարող է ապրել, իր երեխաներին դպրոց ուղարկել, աշխատել, ինչ-որ բիզնես ստեղծել, եթե ապրում ես Ադրբեջանում՝ նրանց ղեկավարության տակ»,- ասում է Ստեփանակերտի բնակչուհի Նոնա Պողոսյանը։

Անգամ հիմա, երբ 2020 թվականից հետո կարծես թե պայմանագիր կնքվեց, մենք տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը խախտում դրա բոլոր կետերը։ Անցած հարյուրամյակի ընթացքում պատմությունը մեկ անգամ չէ, որ ապացուցել է՝ այս երկու ժողովուրդները ոչ մի կերպ չեն կարող միասին գոյակցել»։ Չնայած Ղարաբաղի ճակատագրի վերաբերյալ Հայաստանի իշխանությունների հակասական հայտարարություններին, բնակիչները հույս ունեն պահպանել իրենց անկախությունը եւ դա համարում են իրենց տներում մնալու միակ միջոցը:

News.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>