Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը
14
Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին «Ինտերը» «ոսկե դուբլ» արեց. Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի կրկնակի չեմպիոնի կոչումը զարդարեց կրկնակի գավաթակրի տիտղոսով Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) Ինչ կտա Թուրքիայի որոշումը Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Նախընտրական ֆուտբոլը սկսվեեե՜ց (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել ԵԽԽՎ-ն դաղալություն է անում... «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Անմխիթար վիճակում է Վարդաշեն 127Ա շենքը․ բնակիչները տարիներով վճարել են, բայց շենքը դարձել է ավելի վթարային (տեսանյութ) Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները Ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ Երեխաների միջազգային առևանգման դեպք. Բելգիայից Հայաստան տեղափոխված երեխաները վերադարձվել են Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Հարբած եղջերուներ են նկատվել ԿամԱԶ-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Պեկինն առանձնահատուկ շքեղ ընդունելություն է կազմակերպել Թրամփի համար Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Չգցելով կլասը՝ հարկ եմ համարում պատասխանել ՔՊ-ի վախերը՝ նկարների հետ «մենամարտը» շարունակվում է (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին ԿԸՀ-ն արձագանքել է ուսուցիչների և աշակերտների՝ դասի ժամին ՔՊ քարոզարշավին մասնակցելուն. «գործեք օրենքի շրջանակներում» Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Փաշինյանի պարագայում չկա որևէ բովանդակային խոսք, զրոյական են ծրագրային կետերի վերաբերյալ շեշտադրումները

ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի Լաչինի միջանցքի ապաշրջափակում պահանջող բանաձև

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «ԱՄՆ Կոնգրեսի հայկական խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնը, Գուս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դավիթ Վալադաոն և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ անդամ Բրեդ Շերմանը շրջանառության մեջ են դրել երկկուսակցական բանաձևի նախագիծ՝ նպատակ ունենալով վերջ տալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը։ Բացի Ադրբեջանի գործողությունները խստորեն դատապարտելուց, բանաձևի նախագիծը նաև նախանշում է որոշակի գործողությունների շրջանակ, որոնք Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար։ Մասնավորապես առաջարկվում է․ Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների միջազգային քննությանն օժանդակություն։

Միջազգային գործընկերների և Արցախի իշխանությունների հետ համագործակցություն՝ Լաչինի միջանցքում միջազգային դիտորդների տեղակայման ուղղությամբ։ Նախագահի կողմից 907-րդ բանաձևի պահանջների անհապաղ կատարման ապահովում և Ադրբեջանին տրամադրվող ամերիկյան ռազմական ու անվտանգային աջակցության դադարեցում։ Նախագահի կողմից Արցախի շրջափակման և մարդու իրավունքների այլ խախտումների համար պատասխանատու ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ օրենքով սահմանված պատժամիջոցների կիրառում։ Արցախում հումանիտար ճգնաժամից տուժած բնակչության համար ամերիկյան հումանիտար օժանդակության ապահովում, ներառյալ Արցախում USAID-ի (ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն) գրասենյակի բացում։ ԱՄՆ կոնգրեսականներին ուղղված Ֆրենք Փալոնի նամակում վերջինս օրենսդիրներին խրախուսել է հովանավորել բանաձևի նախագծի առաջխաղացումը՝ ավելացնելով․ «Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանն Արցախից հեռացնելու և նրանց՝ իրենց նախնիների երկրում ազատ, արժանապատիվ և ժողովրդավարական ապրելու հնարավորությունից զրկելու համար։ Դա էթնիկ զտումների հստակ նշան է, որը մենք չենք կարող անտեսել»: Փալոնը նաև պնդել է, որ «Միացյալ Նահանգները պետք է անհապաղ գործի և օգտագործի բոլոր հասանելի դիվանագիտական գործիքները՝ միջանցքը վերաբացելու համար, նախքան այս հումանիտար ճգնաժամը դառնա աղետալի»»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>