Խաչանովն իր աջակցությունն է հայտնել Արցախին՝ Australian Open-ի չորրորդ շրջան դուրս գալուց հետո. Լուսանկար
Դիտել նաև
«Նոր քաղաքական կտակարան՝ ըստ Նիկոլի». Արտակ Զաքարյան
«Եթե համաձայնեցված 13 կետերն իրոք լավն են, ինչո՞ւ չեն հրապարակում»․ Արտակ Զաքարյան
«Թուրքիայի հետ սիրախաղեր անելու` Նիկոլի գլխավոր պատճառն Անկարայի այս ծրագիրն է». Արտակ Զաքարյան
Երևանից նույնիսկ տասնյակ կմ հեռու բնակարանի 1 քմ-ն 320-500 հազար դրամ է․ ոչ թե՝ 200 հազար. Արտակ Բեգլարյան
Տրանսպորտը պետք է թանկանա. Արտակ Զեյնալյան
Կարեն Խաչանովն աջակցել է Արցախին՝ Ավստրալիայի բաց առաջնության չորրորդ շրջան դուրս գալուց հետո։ Նա տեսախցիկի վրա գրել է. «Artsakh, stay strong!!!» («Ուժեղ մնա, Արցախ»):
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Ավստրալիայի բաց առաջնության 3-րդ շրջանում հաղթել է ամերիկացի Ֆրենսիս Տիաֆոյին։ Հանդիպումն ավարտվել է աշխարհի 20-րդ ռակետ Խաչանովի օգտին 6:3, 6:4, 3:6, 7:6 (11:9) հաշվով։ Մրցակիցները կորտում անցկացրել են 3 ու կես ժամ։ Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ տուրում Խաչանովը կխաղա ճապոնացի Յոսիհիտո Նիշյոկիի հետ։ Այս մասին հայտնում է ArmSport.am-ը։