Նորմալ իշխանության դեպքում նախարարը պիտի հրաժարական տա, բայց մենք նորմալ իշխանություն չունենք. Հայ հասարակությունը պահանջում է Պապիկյանի հրաժարականը
Նորմալ իշխանության դեպքում նախարարը պիտի հրաժարական տա, բայց մենք նորմալ իշխանություն չունենք: Ուստի հրաժարական չի տա, էնպես ինչպես առողջապահության նախարարը հրաժարական չտվեց մեր տղերքի դիակները պարկերի մեջ պահելու համար:
Հիմա կարող է մարդիկ ասեն դե փորձանք է եղել է իշխանությունը ինչ կապ ունի, բայց կասեմ ինչ կապ ունի:
Սա համատարած «բարդակի» արդյունք է, մեղմ ասած բանակ չունենալու արդյունք:
Այս բոլոր «փորձանքերը» մի մեծ շղթա է, որը հյուսել ու շարունակում է հյուսել նիկոլ փաշինյանը, ու այս ամենը շարունակվելու է քանի այս տմարդը մեր երկրի ղեկավարն է:
Հ.Գ Ու եթե կորպուսի հրամանատարը մեղավոր է ու ազատվում է պաշտոնից, նույն տրամաբանությամբ Էլ նախարարն է մեղավոր ու պիտի ազատվի պաշտոնից, բայց դե չի ազատվի, քանի որ զինվորական չի, ու նիկոլի թիմից է:
Գոռ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից
Zham.am-ը հարկ է համարում նշել, որ հայ հասարակության շրջանում ակտիվ տարածվում է ՀՀ ՊՆ դե-ֆակտո նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը։

