Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը
14
Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Շենգավիթում մարդկանց հետ խոսեցինք մեր ծրագրերի և փոփոխությունների մասին․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ) Հանդիպում Անդրանիկ Թևանյանի և Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամների հետ (տեսանյութ, լուսանկար) Մերժել գարշաբերանին. Անդրանիկ Թևանյանը՝ Նիկոլ Փաշինյանի մասին (տեսանյութ) ԲՀԿ-ի հավաք-երթը Շենգավիթում (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Անչափահաս աղջկա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ կատարած 4 անձի վերաբերյալ մեղադրական վերդիկտ է կայացվել Չինական infoBRICS-ը վատ մեսիջ է փոխանցում Փաշինյանին «Ինտերը» «ոսկե դուբլ» արեց. Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի կրկնակի չեմպիոնի կոչումը զարդարեց կրկնակի գավաթակրի տիտղոսով Մալաթիա–Սեբաստիայում ակտիվ շփվեցինք քաղաքացիների հետ (տեսանյութ) Ինչ կտա Թուրքիայի որոշումը Իշխանությանը բովանդակություն պետք չէ. «Փաստ» Մեր Ղարաբաղի «Տատի-Պապին» եղանք (տեսանյութ) Նախընտրական ֆուտբոլը սկսվեեե՜ց (տեսանյութ) Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարը հավաք է արել. ինչ սպասել ԵԽԽՎ-ն դաղալություն է անում... «Միասնական ուժերով կարող ենք փոխել այս իրավիճակը և ունենալ բարգավաճ Հայաստան»,-Գագիկ Ծառուկյան Անմխիթար վիճակում է Վարդաշեն 127Ա շենքը․ բնակիչները տարիներով վճարել են, բայց շենքը դարձել է ավելի վթարային (տեսանյութ) Հերթական փարթին՝ Երևանի սրտում․ ո՞ր գործարարներն են հովանավորները Ծառը շրջվել է կայանած ավտոմեքենաների վրա․ ՆԳՆ Երեխաների միջազգային առևանգման դեպք. Բելգիայից Հայաստան տեղափոխված երեխաները վերադարձվել են Իշխանությունները գնում են ընտրությունների կեղծման ճանապարհով Հարբած եղջերուներ են նկատվել ԿամԱԶ-ը Դավիթ Բեկի փողոցում մխրճվել է բնակչի տան մեջ Ես էլ ասում եմ՝ ով ՔՊ-ին ընտրեց, ընտրելու է Ալիևին ու Էրդողանին. Գագիկ Ծառուկյան Պեկինն առանձնահատուկ շքեղ ընդունելություն է կազմակերպել Թրամփի համար Մերժել Ալիևի թեկնածուին. հանդիպում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում (տեսանյութ) Ինչու է Փաշինյանը գուրգուրում Էրդողանի գիրքը Չգցելով կլասը՝ հարկ եմ համարում պատասխանել ՔՊ-ի վախերը՝ նկարների հետ «մենամարտը» շարունակվում է (տեսանյութ) Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 89-ամյա տղամարդու դին ԿԸՀ-ն արձագանքել է ուսուցիչների և աշակերտների՝ դասի ժամին ՔՊ քարոզարշավին մասնակցելուն. «գործեք օրենքի շրջանակներում» Ապարանում ուսուցիչներն ու աշակերտները դասի ժամին եկել են ՔՊ քարոզարշավին ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցի ասուլիսը (տեսանյութ) Գագիկ Ծառուկյանը Տավուշի մարզի Աչաջուր համայնքում է (ուղիղ) Փաշինյանի պարագայում չկա որևէ բովանդակային խոսք, զրոյական են ծրագրային կետերի վերաբերյալ շեշտադրումները

Այսօրվանից Արցախում սկսվում է սննդամթերքի կտրոնների տրամադրումը. կտրոններով վաճառքը կկատարվի 600 խանութների միջոցով

Հունվարի 20-ից Արցախի Հանրապետությունում կգործի սննդամթերքների որոշ տեսակների ձեռքբերման նոր կարգ. կտրոնների տրամադրումը կսկսվի հունվարի 17-ից: Ըստ այդմ, բրինձը, մակարոնեղենը, հնդկաձավարը, շաքարավազը եւ ձեթը կվաճառվեն միայն կտրոնով:

Ստեփանակերտում սպասարկման կետեր կգործեն հանրակրթական բոլոր դպրոցներում եւ Արցախի պետական համալսարանում: Ընդհանուր առմամբ 19 կետ կգործի:

Շրջկենտրոնների բնակիչները կտրոն կարող են ստանալ իրենց շրջվարչակազմի շենքերից, իսկ գյուղական բնակավայրերում ապրողները իրենց համայնքապետարաններից: Նախօրեին օպերատիվ շտաբի նիստում նշվել է, որ կտրոնային համակարգի ներդրման կազմակերպչական և տեխնիկական աշխատանքներն իրականացվում են սահմանված ժամանակացույցով: Համակարգի սահուն ներդրման նպատակով համապատասխան բացատրական և ուսուցողական աշխատանքներ են իրականացվելու ինչպես մատակարարների, այնպես էլ առևտրային կետերի սեփականատերերի համար: Առաջնային մի քանի խումբ ապրանքների՝ կտրոններով վաճառքն իրականացվելու է ողջ հանրապետությունում՝ Ստեփանակերտում 200, շրջաններում՝ 400 խանութների միջոցով:

Օպերատիվ շտաբին նիստում պետնախարար Ռուբեն Վարդանյանը կարևորել է համակարգի ներդրմանը զուգահեռ՝ բնակչության շրջանում իրազեկման աշխատանքների իրականացումը: Նա նաև անհրաժեշտ է համարել համապատասխան տեղեկատվական բազաների ստեղծումը: Ներկայացվել է հանրապետությունում էներգամատակարարման հետ կապված իրավիճակը, որը շարունակում է լարված մնալ: Հայաստանից Արցախ էներգասնուցումը նախկինի պես խափանված է, քանի որ ադրբեջանական կողմը մասնագետներին թույլ չի տալիս այցելել իրենց վերահսկողության տակ գտնվող տարածք՝ հասկանալու խափանման պատճառները:

Բնակչության նվազագույն էներգետիկ կարիքները հնարավորինս երկարաժամկետ կտրվածքով ապահովելու համար վաղվանից անցում կկատարվի հովհարային անջատումների չորսժամյա գրաֆիկի՝ ներկայիս երկու ժամվա փոխարեն:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>