Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան
28
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը Փաշինյանն իսկապես նստած է մեկ աթոռի վրա և դա «թուրքական» աթոռ է Մենք պարտավոր ենք վեր կանգնել կուսակցականությունից և համագործակցել. Արեգնազ Մանուկյան Մայր Աթոռը հանդես է եկել հայտարարությամբ՝ փաշինյանական իշխանության կողմից Հայոց եկեղեցու դեմ տարածած սանձարձակ, հակաօրինական ու հակասահմանադրական «զեկույցի» վերաբերյալ Նորից Թաթային կկանչեն, մի 20 միլիոն կտան, կասեն՝ երգի. Մանուկ Սուքիասյան Պատերազմ Արցախում
Հայաստանի շախմատի հավաքականները՝ օլիմպիադայի Ա խմբի բրոնզե մեդալակիրներ Ցինիզմի ճիչը. 44-օրյա պատերազմի տարելիցի օրը Հ1-ը ցնծում է, ուրախ համերգ է անում, մի խոսքով՝ տժժում են Ծիծեռնակաբերդի խճուղու մոտ այրվում է ՀԷՑ-ի ենթակայան Հետևանքները՝ Ղազախստանում և... Հայաստանում. գտիր 10 տարբերություն Իսկապես, բառերն ավելորդ են Պետք է ասել, որ ժողովրդի մի մասն այդ պարտությունը ուրախությամբ ու ամենօրյա տոներով է ընդունում ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27․ ՀԻՇԱՏԱԿԻ, ԽՈՐՀԵԼՈՒ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՕՐ Փաշինյանը կարող է աղոթք գրել ՔՊ-ականների համար, որ տաք ձմեռ լինի. Տիգրան Քոչարյան Սեպտեմբերի 27-ին ընդառաջ բոլորիս խաբում էին, որ պատերազմ չի լինելու. Վարուժան Գեղամյան Իրական պատերազմը 2020թ նոյեմբերի 9-ից հետո է սկսվել, ոչ թե Արցախում. Հովհաննես Իշխանյան Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը Ո՞վ և ինչո՞ւ է ամեն գնով պահում պարտված առաջնորդին Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պшտերшզմի. Սերգեյ Լավրով Հայ զինվորին, սպային, ժողովրդին դաժանորեն խաբել, մոլորեցրել ու դավաճանել են. Տիգրան Աբրահամյան Սեպտեմբերը, որը ազգային ոգու հաղթանակի ու պետականության խորհրդանիշն էր, սրանց ձեռքով դարձավ սգի ու կորստի ամիս․ Հովասափյան Պատերազմից վեց տարի հետո մեր երկրում տիրում է ներքին թշնամանքն ու պառակտվածությունը. Գագիկ Ծառուկյան 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցն է. Եռաբլուրը` այսօր Խստորեն դատապարտում ենք Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից իրականացված գործողությունները Հայաստանը դրված է զոհասեղանին․ ժամանակ է խնդիր է, թե հարվածը երբ կհասցնեն Պետք է սեփական օրակարգ, այլ ոչ թե նիկոլական օրակարգերին ռեակցիաներ ու մասնակցություն նրանց կազմակերպած թամաշաներին Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Բայրամովը ՄԱԿ-ի ամբիոնից խոսել է հարյուր հազարավոր ադրբեջանցիների՝ «իրենց տներ վերադարձի» մասին՝ բացահայտելով փաշինյանական ռեժիմի ստերը, թե նման հարց չկա Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Հայաստանի հավաքականը հաղթեց Լատվիային ԻՍԿ ԿԱ՞ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ակնհայտ զգացվում է, որ Հայաստանում գյուղատնտեսությունը «զարգանում» է աննախադեպ տեմպերով Կարդացեք Բուլգակովի «Շան սիրտը»․ այնտեղ կգտնեք նաև այսօրվա ՔՊ-ական շատ «հերոսների ՌԴ-ն դաշնակից թշնամի՞․ փաստաբանը՝ Մանուկյանի և Թևանյանի քրգործերիի ենթատեքստի մասին Երևանի փոքրամասնության «իշխանությունները» հատել են բոլոր կարմիր գծերը

Փաշինյան-Ալիև պրահյան համաձայնությունների հակառակ կողմը. 7or.am

Նախորդ տարվա հոկտեմբերի 6–ին տեղի ունեցան Փաշինյան–Ալիև հանդիպումն ու համաձայնությունը Պրահայում։ Միջնորդներն էին Մակրոնը և Միշելը։

Այդ համաձայնությանը նախորդել էին սեպտեմբերի 13–14–ին ադրբեջանական հարձակումը, 250–ի հասնող զոհերը, ՀՀ ինքնիշխան տարածքի մի մասի օկուպացիան, մոտ 50 դիրքերի գրավումն ադրբեջանցիների կողմից։

Պրահային նախորդել էր նաև սեպտեմբերի 14–ին Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ ինքը պատրաստ է թուղթ ստորագրել, որի համար իրեն կարող են դավաճան համարել ու նույնիսկ իշխանությունից հեռացնել, բայց ինքը գնալու է այդ քայլին։

Նիկոլի դավաճանությունը

Նիկոլը գնաց այդ քայլին, ինչի մասին հայտարարում էր խորհրդարանի ամբիոնից։ Պրահայում նա համաձայնեց Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս։

Զուտ ձևականորեն Ադրբեջանը Պրահայում ճանաչել է ՀՀ տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը, բայց իր զորքերը դուրս չի բերել ՀՀ տարածքից։ Ավելին՝ պրահյան համաձայնություններից հետո Ալիևը փակել է Լաչինի միջանցքը և ակտիվորեն շրջանառության մեջ դրել «Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը, որի թիրախում ամբողջ Հայաստանն է։

Նիկոլը շատ լավ գիտի, որ հանձնել է Արցախը։ ՀՀ քաղաքացիներին նա «հիմնավորում» է, որ դա արել է հանուն Հայաստանի, բայց նաև ասում է, որ իր զիջողականությունը խաղաղության ու ՀՀ–ի գոյության երաշխիք չի տալիս։ Այսինքն՝ Նիկոլը զիջել է և պատրաստվում է զիջել՝ դիմացը օղաբլիթի անցք տալով ՀՀ քաղաքացիներին։

Նիկոլն այդ ամենը գիտակցաբար է անում, քանզի իր դրսի տերերը նրա առաջ այդպիսի պահանջ են դրել՝ դիմացը խոստանալով անձնական անվտանգություն և փախուստ որևէ արևմտյան երկիր։ Նիկոլը հայկական Տիխանովսկայա դառնալու պատրաստակամություն է հայտնել։

Պրահյան համաձայնագրի դրսի կողմը

Պրահայում առաջին հայացքից միայն Հայաստանին, Ադրբեջանին ու անուղղակիորեն նաև Արցախին վերաբերող համաձայնություն է կայացվել։ Իրականում՝ շատ ավելի լայն կոնտեքստ ունի այդ համաձայնությունը։

Պրահայում Փաշինյանը մտել է հակառուսական ու հակաիրանական բլոկի մեջ։ Նրա առաջ խնդիր է դրվել չեզոքացնել ռուսական գործոնը, Հայաստանը դարձնել թուրանական ոտատեղ, հակաիրանական կոալիցիայի մաս կազմել։

Արցախն Ադրբեջանի մաս համարելով՝ Նիկոլն առաջին քայլն արել է ռուս խաղաղապահներին Արցախից հեռացնելու համար։ Լաչինի միջանցքի փակումը հենց դրան է միտված։ Ալիևը եկել է «իր» Ղարաբաղի հետևից ու փակել միջանցքը։

Պրահայում «ջրվել» է ռուս խաղաղապահներին ու Լաչինի միջանցքին վերաբերող 2020–ի նոյեմբերի 9–ի համաձայնագրի 6–րդ կետը։ Նիկոլը դա լավ գիտի, բայց իրեն ռետինե խողովակի տեղ դրած ասում է՝ թող ռուսները բացեն միջանցքը, դա իրենց ֆունկցիան է։

Լաչինի միջանցքում ռուսների հարցերը լուծելուց հետո արևմտաթուրքական ուժերը Նիկոլի ձեռքերով պլանավորել են անցնել հաջորդ քայլին՝ վարկաբեկել Գյումրիում ռուսական ռազմական ներկայությունն ու հասնել բազայի վերացմանը։ «Ծռիստներին» ու թուրքական 5–րդ շարասյան մյուս ներկայացուցիչներին հենց այդ նպատակով են փողոց հանել։

Եթե դրսի ուժերը Հայաստանում հասնեն ռուսական գործոնի զրոյացմանը, ապա դրանից հետո Իրանի դեմ թուրք–ադրբեջանա–իսրայելական եռյակով պայքարելն ավելի հեշտ կլինի։ Նույնը վերաբերում է Ռուսաստանին։ Դրա արանքում Հայաստանն ու Արցախը կվերանան, բայց դա Նիկոլի դրսի տերերին քիչ է հետաքրքրում։ Նրանք կարտասվեն, ցավակցություններ կհայտնեն հայ ժողովրդին, բայց իրենց շահը կպաշտպանեն։ Շահ, որի հիմքում Ռուսաստանի ու Իրանի դեմ պայքարն է։ Այդ հարցում Ադրբեջանն իրենց համար կարևոր գործիք է։ Դա է պատճառը, որ Արևմուտքը ձևականորեն կոչ է անում Ադրբեջանին բացել Արցախը Հայաստանին կապող միջանցքը, բայց որևէ կոնկրետ քայլ չի անում այդ ուղղությամբ, անգամ պատժամիջոց չի կիրառում։

Ահա այս ամենի շուրջ են համաձայնության եկել Փաշինյանն ու Ալիևը Պրահայում։

Կորյուն Մանուկյան

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>