Ընդամենը 33 տարի առաջ կամզակերպված խմբերով ադրբեջանցիներ, կացիններով, դանակներով ու առմատուռայով զինված գնացին սպանելու իրենց հայ հարևաններին, գործընկերներին, ուսուցիչներին, բժիշկներին
Ընդամենը 33 տարի առաջ կամզակերպված խմբերով ադրբեջանցիներ, կացիններով, դանակներով ու առմատուռայով զինված, վերցրեցին նախապես պատրաստված քարտեզներ, որտեղ հայերի տները խաչերով էին նշված ու գնացին սպանելու իրենց հարևաններին, գործընկերներին, ուսուցիչներին, բժիշկներին…
Մեկ շաբաթ շարունակ ինտերնացիոնալ և բազմազգ Բաքվում հայերի տան հեռախոսները անջատված էին, ով էլ հաջողացնում էր կապվել շտապօգնության կամ ոստիկանության հետ, իրենց կանչերը անտեսվում էին։
Չկա նույնիսկ հարուցված քրեական գործ, չկան պատժվածներ, չկա հատուցում։ Ոչ միջազգային հանրությունը, ոչ Սովետական միությունը գնահատական չտվեցին հայերի ջարդերին։
Ինչ է փոխվել ադրբեջանցիների նպատակների և պլանների մեջ՞: Ոչինչ։ Մատաղացու ուլի դեմքով խաղաղություն մուրացողներն էլ դա գիտեն ու գիտակցված են մեզ տանում ոչնչացման։
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան էջից

