ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից
1
Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Ռուսաստանում որոշել են՝ ինչպես պատժել հենց Փաշինյանին․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) ՍԴ-ն փակ նիստում կուսումնասիրվեն գաղտնի փաստաթղթերը Ըստ էության․ Մակրոնը և մյուս խաղավարները Փաշինյանին խամաճիկի նման խաղացնում են․ Արեգնազ Մանուկյան Տոտալիտարիզմի տեխնոլոգիան, պատրանքների փլուզումը` վերածննդի հնարավորություն Փաշինյանական Հայաստանում կալանքը պատժի միջոց է․ Մենուա Սողոմոնյան Ինչո՞ւ Իսրայելի ներկայիս կառավարությունը որոշեց հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դնել պառլամենտի քննարկման Ո՞րն է Փաշինյանի հույսը Մոսկվայի հետ հարաբերությունների հնարավոր խզման արդյունքում Պատերազմ Արցախում
ԲՀԿ–ի ձայները ճիշտ են հաշվել, բայց սխալ փոխանցել աղյուսակին. Օրբելյանի եզրափակիչ ելույթը ՍԴ–ում Ի՞նչ նպատակ է հետապնդում Եվրոպական հանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Հայաստան և Ադրբեջան Շոգը վերադառնում է Հայաստան, օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով Նոր բառեր հորինելու փոխարեն լավ կաներ՝ խորքային պատասխան տար. Կարեն Միրզոյան 25-օրյա հավաքների ժամկետը հնարավոր է կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին. Աբրահամյան Ալիևը հարցը հասցրել է ՄԱԿ՝ պահանջելով 300 հազար ադրբեջանցիների վերաբնակեցում Հայաստանում. Հարութ Սասունյան Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարանում․ «Հրապարակ» 11 ՀԿ և ընտրական փորձագետը պահանջում են հետ կանչել ընտրական իրավունքը սահմանափակող օրենսդրական նախագիծը Օր վերջին․ ՍԴ-ն այսօր կգնա խորհրդակցական սենյակ Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում «Ադրբեջանը կարող է հայտնվել իսրայելական մուրճի և թուրքական պայտի արանքում»․ Վարդան Ոսկանյան Էներգետիկ վերափոխման հետընթաց՝ Հայաստանի դիրքերը վատթարանում են. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ ՀՀ ամբողջ տնտեսությունը պայթյունի եզրին է. Փորձագետ Փաշինյանը մեկնելու է Իրան՝ մասնակցելու Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի հուղարկավորության Ընտրատեղամասերում ծրարների թափանցելության դեպքեր են արձանագրվել․ Օրբելյանն է մանրամասնում Սահմանադրական դատարանը մասնակի բավարարել է «Ուժեղ Հայաստանի» միջնորդությունը Դե գոնե իմանանք՝ Գեղամն ո՞վ է, գտնենք, պարոն Վարդևանյան, շատ արագ Գեղամով զբաղվեք. Սամվել Կարապետյան 24-ամյա երիտասարդն ընկել է բարձրահարկից ու մահացել Կասկածում ենք, որ եղել է լցոնում, 4-5 հազարի տարբերություն է տալիս. Հովհաննես Խուդոյան Գետինը մտնենք. Արցախն ուրացած ԳՇ պետը զեկուցում է, թե զորքը ճաշարանի բացմանը պատրաստ է. Մանուկյան Խիստ անհրաժեշտ է, որ հոգևորականը հաղորդ լինի նաև ժամանակի զարգացումներին ու մարտահրավերներին. Գարեգին Երկրորդ Հայ ժողովրդի, պետության և արդարության շահերից է բխում ճանաչման փաստը․ Բագրատ Միկոյանը՝ Հայոց ցեղասպանության՝ Իսրայելի ճանաչման մասին Փաշինյանին հեռացնելու գաղտնի պլան ունենք, եղել է հանդիպում մի քանի առաջնորդների հետ. Սամվել Կարապետյան Տարօրինակ զուգատիպությամբ Սրբուհի Գալյանի ներկայացրած օրինագծով ՍԴ դատավորները բարձրացված աշխատավարձերը ստանում են հունիսից Հայտարարվող «նպատակն» ու իրական «հեռանկարները». ի՞նչ վտանգներ ունի IMEI կոդերի միասնական բազայի ստեղծումը. «Փաստ» Օր 5․ ՍԴ-ն քննում է ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու դիմումները 34-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած

Արցախի խանութներում բրնձի, ձեթի, ձվի, պանրի, ալյուրի պակաս կա․ Շաքարավազ, ձավարեղեն, աղ, միրգ ու բանջարեղեն գրեթե չկա

Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի կողմից շարունակվում են Ստեփանակերտ քաղաքում գործող 22 առևտրային օբյեկտներում մի շարք լայն սպառման ապրանքատեսակների իրացման գների վերաբերյալ ամենօրյա ռեժիմով իրականացվող դիտարկումները:

Այդ մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է հանձնաժողովի Տնտեսական մրցակցության պաշտպանության վարչության պետ Հրաչ Ավթանդիլյանը:

«Օպերատիվ շտաբի հանձնարարությամբ նմանատիպ դիտարկումներ իրականացվում են նաև Ասկերան, Մարտունի և Մարտակերտ շրջկենտրոններում և կատարված դիտարկումների արդյունքները տրամադրվում են Հանձնաժողովին:

Շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն սննդամթերքի և դեղորայքի կանոնավոր մատակարարում չի իրականացվում:

Դեկտեմբերի 28-ի դրությամբ Ստեփանակերտ քաղաքի և շրջկենտրոնների առևտրային օբյեկտներում իրականացված դիտարկումների արդյունքներով նկատվում են բրնձի, ձեթի, ձվի, պանրի, ալյուրի, ձկնեղենի և ծխախոտի որոշակի տեսակների պակաս, իսկ որոշ ապրանքատեսակներ գրեթե բացակայում են, մասնավորապես՝ շաքարավազ, հնդկաձավար, ոսպ, ոլոռ, ձավար, աղ, բանջարեղեն և մրգեր։ Լրիվ բացակայում են երշիկ և նրբերշիկ ապրանքատեսակները»,-մանրամասնել է վարչության պետը։

Ներկայացնելով դիտարկումների արդյունքում բանջարեղենի և մրգի շուկայում արձանագրված արդյունքները, Հրաչ Ավթանդիլյանը նշել է, որ բանջարեղենի ու մրգի գերակշիռ մասը ներկրվում էր Հայաստանի Հանրապետությունից և, շրջափակման հետևանքով, այժմ առկա է բանջարեղենի և մրգի դեֆիցիտ, մասնավորապես՝ կարտոֆիլի, սոխի, գազարի, կաղամբի, խնձորի և ադամաթուզի:

Ինչ վերաբերում է դեղամիջոցների խնդրին, ապա, ըստ Հրաչ Ավթանդիլյանի, շրջափակումից հետո զգացվում էր ճնշման, ջերմիջեցնող, ցավազրկող, հակաբիոտիկ և շաքարային դիաբետով տառապող անձանց համար անհրաժեշտ դեղորայքի, ինչպես նաև մանկական կերերի և տակդիրների պակաս:

«Նշեմ, որ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ սահմանափակ քանակությամբ ստացված դեղորայքը տեղաբաշխվել է Ստեփանակերտ քաղաքի և շրջկենտրոնների դեղատներում։ Այնուամենայնիվ, նկատվում է հակաբիոտիկ որոշ դեղամիջոցների, մանկական կերերի և տակդիրների պակաս»,-ասել է նա:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>