Ինչ է կարևոր հասկանալ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից Սկանդալները, սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության ամենայուղոտ կտորներն են. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մենք ձևավորում ենք հանրային համագործակցության նոր որակ, նոր խաղի կանոն
31
Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Bloomberg. Իրանի դեմ ԱՄՆ-ի քայլերի պատճառով աշխարհը կարող է կանգնել մեծ տնտեսական կործանման առջև «Առաջարկ Հայաստանին» ծրագիրը հավակնում է մարդ–հասարակություն–պետություն հարաբերությունների նոր մոդելի ձևավորմանը Փաշինյանական ժանդարմերիան «խուլիգանության և պաշտոնյայի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու» կասկածանքով ձերբակալվել է 2 անձ «Ո՛չ թագավորներին». ԱՄՆ-ում բողոքի հուժկու ալիք է Թրամփի, նրա քաղաքականության և պատերազմի դեմ Պատերազմ Արցախում
Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Դպրոցականը թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. եկեղեցու միջադեպից հետո եւս մեկ երիտասարդի են ձերբակալել Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ և ևս խաբեն. Իշխան Սաղաթելյան Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը ՀՅԴ–ն մարդասիրական օգնություն է փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանություն Քրիստոսի արձանի կառուցմանը նվիրված ֆոտոցուցահանդեսը ներակայացվել է Աշտարակում (տեսանյութ) Հարգելի՛ երևանցիներ, ձեր հանդեպ նման վերաբերմունքին քիչ մնաց (տեսանյութ) Ժողովուրդը քեզ ատում է Նիկոլ, ռադդ քաշի, գնա՛. «Որդիների կանչ» ՀԿ ղեկավար, զոհվածի այրի Ես երիտասարդին հարվածողի ձեռքից բռնել եմ, ասել եմ՝ դուրս եկեք. Գեւորգ Գեւորգյանը 5 մլն դրամ գրավով ազատ արձակվեց Երկվորյակ եղբայրներից Դավիթ Մինասյանին տեղափոխել են դատարան, խափանման միջոցը կալանքը քննելու համար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 1-ին կհանդիպի Վլադիմիր Պուտինի հետ «Սրտիկով» պաստառներով հեղեղել են հանրապետությունը. «Փաստ» Ռուսաստանի կոշտ մերժումը Փաշինյանին Սբ. Աննա եկեղեցում միջադեպով ձերբակալված Միքայել Մինասյանը ևս մեկ անձ ազատ են արձակվել. փաստաբան Ցանկություն կա թույլ չտալ, որ «Արարատ-Արմենիան» չեմպիոն դառնա. «Փաստ» Նախ՝ կարելի է հայելու առջև կանգնել.... «Փաստ» Խոշոր ավտովթար Երևանում. վեց վիրավոր կա ՔՊ-ի համար կարևոր է իրենց գրպանի ծանրությունը (տեսանյութ) Ինչ է կարևոր հասկանալ Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպից Սկանդալները, սադրանքը Նիկոլ Փաշինյանի կենսագրության ամենայուղոտ կտորներն են. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Մենք ձևավորում ենք հանրային համագործակցության նոր որակ, նոր խաղի կանոն Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Փաստաբաններին շուրջ մեկ ժամ թույլ չէին տալիս մուտք գործել իրենց պաշտպանյալների մոտ. Գեղամ Մանուկյան Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Երևանում զենք-զինամթերք է հայտնաբերվել Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հասցեներ 1 մլն 105 հազար դրամի ավիատոմսեր՝ համայնքի բյուջեից․ Արգիշտի Մեխակյանը չի հրապարակել մանրամասներ Երկվորյակների պապը հայտնի գործիչ է եղել

Պարզ է չէ՞, թե ում էր իրականում խանգարում Վազգեն Սարգսյանը. Տեսանյութ

Շատերը լսել են, որ հոկտեմբերի 27-ի իրադարձությունները կապում են Վազգեն Սարգսյանի ԱՄՆ այցի հետ, բայց ԼՏՊ կողմից «նոր, միասնական ընդդիմություն» հռչակված խմբի տարբեր դեմքեր այդ թեման կապում են ինչ-որ «կոռուպցիոն ու ֆինանսական բացահայտումների հետ» եւ այլն: Սակայն քչերն են ուշադրությամբ քննել այդ օրերի իրադարձությունները, հատկապես՝ մերօրյա իրադարձությունների համատեքստում։ Ստորեւ կտեղադրեմ 1999 թվականի սեպտեմբերի վերջին Վազգեն Սարգսյանի ԱՄՆ այցի շրջանակներում տված հարցազրույցից մի կտոր։ 

Եւ այսպես, մեջբերում Վ.Սարգսյանի խոսքից.

«Ղարաբաղի հարցի լուծումը, ցավոք սրտի, գրեթե բոլոր քաղաքական հանդիպումների ժամանակ տրվում է՝ որպես անկյունաքար: Ղարաբաղի հարցի լուծմամբ են պայմանավորվում ոչ միայն հայ-ադրբեջանական, այլև հայ-թուրքական հարաբերությունները: Ասել է թե՝ տնտեսական համագործակցություն, ճանապարհների բացում և այլն: Փոխնախագահ Գորի հետ հանդիպման ժամանակ այս հարցը նմանապես հստակ դրվեց: Առաջարկվում է 2000 թվականի ընթացքում արդեն Ադրբեջանի հետ գտնել հարցի լուծման բանալին, եթե ոչ՝ հարցի լուծումը: Հստակ ասվում է՝ Ղարաբաղի հարցի լուծումից հետո տնտեսական համագործակցությունն ավելի կխորանա, և ՀՀ-ի առաջ կբացվեն բլոկադայի, ներդրումների դռները, ինչպես որ հաճախ ասվել է: Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատրաստ ենք տարածաշրջանային համագործակցության, համարում ենք, որ մեր երկրի զարգացման ուղին տարածաշրջանային համագործակցությունն է:

Մենք պիտի լավ հարաբերություններ ունենանք մեր բոլոր հարևանների հետ, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի: Նույն կարգով նաև Թուրքիայի հետ մեր հարաբերությունները: Իհարկե, բլոկադայի վերացումը, ճանապարհների բացումը, առևտրատնտեսական հարաբերությունները դրանք անհրաժեշտ են, բայց ոչ ի վնաս մեր ազգային շահերի, և մենք շատ հստակ արտահայտեցինք մեր դիրքորոշումը: Կարծում եմ, որ մեզ ճիշտ հասկացան: Ղարաբաղի հարցում, թերևս, այսքանը:

Այսինքն, դիրքորոշման մեջ որևէ էական փոփոխություն չկա: Մենք համաձայնություն տվել ենք ԵԱՀԿ ՄԽ-ի վերջին առաջարկության շրջանակներում՝ վերսկսել բանակցությունները, նախագահ Քոչարյանի և նախագահ Ալիևի միջև բանակցություններն ընթանում են: Զուգահեռ բանակցություններն ընթանում են նաև Արտաքին գործերի նախարարների միջև: Տեսնենք, թե դեպի ուր մեզ կհասցնեն այդ բանակցությունները: Նորից եմ կրկնում՝ նախագահի մոտ համոզմունքը նույնն է, ինձ մոտ համոզմունքը նույնն է, որ մենք մեր ազգային շահերի գնով որևէ զիջման չենք գնա: Փոխզիջման համաձայն ենք»։

Այլ կերպ, ԱՄՆ-ում (եւ այլուր) Վազգեն Սարգսյանին առաջարկում էին հարցը փակել ([փոխ]զիջումներով), որի դիմաց խոստանում էին, որ կբացվեն ճանապարհները, բլոկադան, ֆինանսական ներդրումներ կլինեին եւ այլն՝ կարճ ասած՝ այն ինչի մասին երազում են Գռզոն, Նիկոլ Փաշինյանի շրջապատը, Լեւոն Տեր-Պետրոսյանի անձնական օգտագործման օլիգարխները եւ այլն... 

Այսինքն, այս ամենը առաջարկվել էր Լեւոնին, առաջարկվել է, Վազգենին, Քոչարյանին, Սարգսյանին, Նիկոլին... 

Փաստն այն է, որ այս ամենին ուղիղ համաձայնություն տվել էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որն Անվտանգության խորհրդի իր հրաժարականի տեքստում, նշել էր, թե ովքեր չեն համաձայնում իր հետ... 

Փաստն այն է, որ Վազգենին առաջարկվում էր 2000-ին լուծել հարցը, եւ ըստ Վազգենի խոսքի, ստացվում է, որ մերժվել է մեզ առաջարկվող զիջումների տարբերակը, փաստն այն է, որ 2000-ից հետո էլ այդ հարցը չի լուծվել ի վնաս Հայկական շահերի, փաստն այն է, որ 2018-ին իշխանության եկած լեւոնական խունտան իրականացրեց այդ ծրագիրը՝ Արցախի հարցը ի վնաս հայության շահերի լուծելը, որը հիմա փաթեթավորում է «ինքնիշխանություն», «անկախություն» եւ այլ՝ ականջահաճո բառերով։ 

Փաստն այն է, որ ճանապարհների բացումը, բլոկադայի բացումը եւ ներդրումների ապահովումւ առաջարկում էին Հայաստանին ԱՄՆ փոխնախագահի մակարդակով։ Ճանապարհները փակվել են ԱՄՆ դաշնակից Թուրքիայի կողմից՝ Արցախի հարցը Ադրբեջանի օգտին լուծելու համար ճնշում գործադրելու պայմանով։ 

Ճանապարհները բացելու խոստում տալիս է ԱՄՆ փոխնախագահը, հետեւաբար՝ ճանապարհ բացելու եւ փակելու բանալին էլ իրենց ձեռքում է...

Նորից եմ կրկնում, ԱՄՆ փոխնախագահ Գորի հետ հանդիպմանը Հայաստանին առաջարկվել էր ի վնաս հայկական շահերի (փոխ)զիջումներով լուծել Արցախի հարցը, ինչին ի պատասխան Վազգեն Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը տվել էին բացասական պատասխան՝ այսինքն, պատրաստ են համագործակցել, բայց ոչ ի վնաս հայկական շահերի։ 

Սա է իրականությունը։ Իսկ թե ովքեր են պայքարել, պայքարում այս մարդկանց դեմ՝ միայն կույրը չի տեսնում։ 

Տրամաբանող մարդու համար այսքանն էլ բավարար է՝ հետեւություններ անելու համար...

Հ.Գ.

1999-ին ԱՄՆ նախագահ Գորի (եւ ոչ միայն) հետ Վազգեն Սարգսյանի հանդիպումը կազմակերպելու համար ԱՄՆ էր մեկնել 1996-1997 թվականներին Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ վարչապետ աշխատած, 1998-2000 թվականներին Միացիալ Թագավորությունում եւ Վատիկանում դեսպան աշխատած, 2018-2022 -ի սկիզբ (Արցախը դավադիր պատերազմով Ադրբեջանին հանձնելու ժամանակաշրջանում) ՀՀ-ում նախագահ աշխատած՝ Արմեն Սարգսյանը...

Այսքանը։ Պարզ է չէ՞, թե ում էր իրականում խանգարում Վազգեն Սարգսյանը։ Պարզ է չէ՞, թե այդ խմբակն ինչու է այդպես ատում Ռոբերտ Քոչարյանին։ Հասկացողը հասկացավ...

Կից տեսանյութն՝ այստեղ 

Զաքար Խոջաբաղյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>