«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան
22
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան

«Հայերը մեր թշնամիներն են, և երեխաները պետք է իմանան դա». ինչպես է պատերազմից հետո «հաղթանակի պաշտամունքը» անդրադառնում ադրբեջանցի դպրոցականների վրա

Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանում «զոհի մարտական պաշտամունքը» փոխարինվել է «հաղթանակի մարտական պաշտամունքով»։ «Հայրենիքին՝ ծառայություն, ժողովրդին՝ հավատարմություն, թշնամուն՝ ատելություն, ատելություն, ատելություն». ահա կարգախոսներից մեկը, որն ադրբեջանցի երեխաներին սովորեցնում են տեղի որոշ դպրոցներում, գրում է BBC-ն՝ փորձելով ցույց տալ, թե ինչպես է «հաղթանակի պաշտամունքը» անդրադառնում ադրբեջանցի դպրոցականների վրա:

Ադրբեջանում երեխաներին պարտադրված հայրենասիրական «գործունեությունը» ցույց է տալիս, թե հարևան ժողովուրդները որքան հեռու են, չնայած ռազմական գործողությունների ֆորմալ ավարտին, հաշտության կնքումից, նկատում է աղբյուրը։

BBC-ն նշում է, որ 44-օրյա պատերազմում հաղթանկից հետո Արդրբեջանը պատել է էյֆորիան. որոշ դպրոցներում ու մանկապարտեզներում այս էյֆորիան սկսել է ձեռք բերել այլատյաց քարոզչության հատկանիշներ։

Նախկինում դպրոցականները նկարում էին պատերազմում մահացածներին, իսկ այժմ՝ «Բայրաքթարներ»

Վերջին ամիսներին սոցիալական ցանցերում ակտիվորեն տարածվում են հայրենասիրական «միջոցառումների» ժամանակ ադրբեջանցի երեխաների տեսանյութերը։ Մեկում մի քանի շարքով շարված դպրոցականները ձեռքերը բարձրացնում են՝ բացականչելով «ուռա՜», երբ ուսուցիչները թվարկում են պատերազմում զոհված նախկին աշակերտների անունները:

Մեկ այլ տեսանյութում կամուֆլյաժ հագած մանկապարտեզի տղաները հենակներով և վիրակապած ոտքերով, ձեռքերով մտնում են դահլիճ: Տեղական ալիքներից մեկի հեռուստատեսային ռեպորտաժում դպրոցական միջոցառմանը մասնակցող երեխաները բղավում են «Հայրենիքին՝ ծառայություն, ժողովրդին՝ հավատարմություն, թշնամուն՝ ատելություն, ատելություն, ատելություն»:

Ինչպես նշում է BBC-ն, Ադրբեջանում «հայամետ» բառն փաստացի հայհոյանք է, իսկ հայկական արմատները՝ կոմպրոմատ։ Տեղական հեռուստաալիքի հաղորդավարը մեկ այլ վիրուսային տեսահոլովակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անվանում է «հայամետ»:

«Ամենագլխավորը, որ պատերազմից հետո դպրոցում փոխվել է «միջոցառումներն» են»: Մենք բոլորով դժբախտ զոհեր ենք եղել, բայց հիմա բոլորս միասին հերոսներ ենք։ Եթե նախկինում աշակերտները նկարում էին Ղարաբաղում հայերի ձեռքից զոհված երեխաներին, ապա այժմ նկարում են զինվորներ և «Բայրաքթարներ»,-պատմել է դպրոցի ուսուցիչ Ֆիքրեթը (անունը փոփոխված է):

Նա ասում է, որ այս տեսարանից իրեն «պատում է հուսահատությունը»:

Ադրբեջանական դպրոցներում խորհրդային ժամանակներից ի վեր առաջին անգամ 2013-ին ներդրվել են հայրենասիրության դասերը, իսկ 2021-ի սկզբին համապատասխան նախարարությունը հայտարարել է, որ հայրենասիրական դաստիարակությունը պետք է դառնա կրթության առաջնահերթություն, և որ դրա մի մասը պետք է դառնա Ղարաբաղյան պատերազմի ուսումնասիրությունը։

«Մեզ հանձնարարվել է, որ ուսուցիչները երեխաներին ասեն, որ հաղթանակի մասին շարադրություններում պետք է ընդգծվի նախագահի (Իլհամ Ալիև) դերը և նրա շուրջ մարդկանց համախմբումը»,-ասում է Ֆիքրեթը։

Հրահանգները, ըստ նրա, գալիս են կա՛մ բանավոր՝ անձամբ տնօրենից, կա՛մ գրված են ուսուցրական չաթերում։ Ինչպես գրում է BBC-ն, որոշ ծնողներ նման պայմաններում գործում են իրենց հայեցողությամբ, և պարզապես թույլ չեն տալիս իրենց երեխաներին դպրոց գնալ ղարաբաղյան հակամարտության հետ կապված միջոցառումների անցկացման օրը:

Ըստ հոդվածի՝ Ադրբեջանի որոշ մանկապարտեզներում ընդունված է օրը սկսել ատելության մասին վանկարկումով։ Երեխաներն անգիր գիտեն այս կարգախոսները:

Սումգայիթի ճեմարանի գրականության ուսուցչուհի Եգյանա Սամադովան ասում է, որ «հայրենասիրության քարոզչության հետ կապված որոշ տեքստեր» ներառված են պարտադիր ծրագրում, իսկ մյուս աշխատանքները ընտրում են իրենք՝ երեխաները, օրինակ՝ կազմակերպում են կինոդիտումներ, հետո քննարկում դրանք:

Սամադովան ասում է, որ «հայրենասիրություն դաստիարակելու» վերաբերյալ նյութերում չի նշվում, թե կոնկրետ ով է թշնամին, և հավելում է, որ «ուսանողների մեջ ատելություն է սերմանվում ոչ թե թշնամու, այլ թշնամու դաժանության հանդեպ»։ Միևնույն ժամանակ, դպրոցական դասագրքերում պարունակվող որոշ տեքստեր հակասում են նրա խոսքերին։ Այսպես, վեցերորդ դասարանի գրականության դասագրքում «Արյունոտ մանուշակ» պատմվածքում երեխան այսպիսի երազ է տեսել. «Սիրանուշ մորաքույրը խեղդամահ արեց նրան տխուր դեմքով, Սուրեն քեռիի սուր դաշույնից արյուն էր կաթում: Այս արյունը նրա ճակատին էր, գլխին, բայց մեծ մասը թափվեց աչքերի վրա»:

Նույն վեցերորդ դասարանի ադրբեջաներենի դասագրքում կա «Փոքրիկ պատանդներ» պատմվածքը հետևյալ բառերով. «Կատաղած հայերը ժանգոտ տափակաբերան աքցանով կարդալ չուզողների լեզուներն էին պոկում, մերկացնում էին ու ստորացնում»։ Գրականության մեկ այլ դասագիրք՝ արդեն հինգերորդ դասարանի համար, պարունակում է «Գողը» պատմվածքը, որը պատմում է, որ հայերը տարիներ շարունակ ադրբեջանցիներից «գողացել են» (չակերտները՝ Tert.am) ամեն ինչ՝ երաժշտություն, խոհարարական բաղադրատոմսեր, գորգեր և վերջապես Ղարաբաղը, շարունակում է BBC-ն:

Լրատվամիջոցը հոդվածը պատրաստելիս Ադրբեջանի կրթության նախարարությանը խնդրել է մեկնաբանել ատելության կարգախոսները և վերը նշված օրինակները դպրոցական դասագրքերից: Գերատեսչությունում նշել են, որ դա համարում են ոչ թե այլատյացություն, այլ «գեղարվեստական օրինակներ, որոնք արտացոլում են միջազգային հանրության կողմից ճանաչված Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման ոլորտում տարվող պայքարը»։

Սումգայիթի բնական գիտությունների միջնակարգ դպրոցի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Ատրաբա Թաղիևան այս առնչությամբ նշել է, որ «կա մի թշնամի, և եթե թշնամու հանդեպ ատելություն չկա, երեխան չի կարող հայրենասեր մեծանալ»։

«Պետք է հաշվի առնել, որ հայերը մեզ հաղթել են պատմության ընթացքում... Հայերը մեր թշնամիներն են, և երեխաները պետք է իմանան դա»,-ասել է կինը։

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>