«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր
19
Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան «Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Ամենևին վատ չի. 5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը. Մասադիկով Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի շատ սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերը ասում են՝ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Զախարովա. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ»

Անհատական պատասխանատվության պահը

Երեկ երեկոյան Հայաստանը ֆուտբոլի գնդակ էր՝ ով ուր ուզեց տշեց։ Երեկ երեկոյան Մոսկվայից, Բաքվից, Փարիզից մեզ ասացին, որ եթե այսպես շարունակեք՝ վատ է լինելու։ Երեկ երեկոյան մեզ ստորացրին և սպառնացին։

Երեկ երեկոյան Լավրովը մեղադրեց մեզ բանակցություններից խուսափելու մեջ, ու մենք հանգիստ շարունակում ենք ապրել։ Երեկ երեկոյան Լավրովը հասկացրեց, որ խաղաղապահներին Ռուսաստանը կարող է հանել, և շարունակում ենք հանգիստ ապրել։ Երեկ երեկոյան Ալիևը Մակրոնին ասաց, որ Հայաստանը շարունակում է օկուպացնել ադրբեջանական 8 գյուղ։ Ենթադրաբար՝ Տավուշի և Արարատի մարզերի գյուղերի մասին է։ Մենք էլի ոչինչ չենք լսում ու հետևություն չենք անում։

Նման զարգացման պատճառը ակնհայտ է. Հայաստանի իշխանությունը կազմված է ՄԵԿ հոգուց, որը միակամ որոշումներ է կայացնում և հաշվետու չէ ոչ մեկի առաջ։ Թքած ունի ժողովուրդ, հասարակություն, պետական ինստիտուտներ և այլ հասկացությունների վրա։

Սա բերելու է հերթական աղետի։ Միակամ որոշումները ենթադրում են կոպիտ սխալների մեծ ռիսկ։

ՄԵԿ հոգին որոշում է ողջ պետության, մեր հայրենիքի, մեր ապագայի, մեր ընտանիքների ճակատագիրը։ Սա ծայրահեղ սուր խնդիր է։ Մենք ռումբի վրա նստած պետություն ենք։

Կառավարության վերջին նիստում արված հայտարարությունից պարզ դարձավ, որ մենք Ադրբեջանի և Թուրքիայից հետո այժմ առճակատման մեջ ենք մտնում Ռուսաստանի հետ։ Ոչ դիվանագիտական լեզվով, խողովակներով, դիվանագիտորեն ոչ ճիշտ ընտրված պահին Ռուսաստանի հանդեպ հնչեցված մեղադրանքները, հասկանալի է, անարձագանք չէին մնալու։ Իհարկե, հասարակության տարբեր շերտեր կոգևորվեն, վերջնականապես «կգիտակցեն, որ մեղավորը ռուսներն են», ու այսպես ձեռք ձեռքի տված՝ կշարունակվի պոպուլիզմի հաղթարշավն ընդդեմ պետականության։

Ինչպես և սպասվում էր, չկա ընդդիմության ինստիտուցիոնալ պատասխանը կառավարության ղեկավարին, ու հանրությանը չի տրվում մտորելու համար այլընտրանքային դիրքորոշում։

դիրքորոշում։

Սա մի իշխանություն է, որը կարող է սեպտեմբերին Ջերմուկում պատերազմ ունենա և շատ մեծ թվով զոհեր, իսկ դեկտեմբերին կուսակցական քեֆ անի նույն վայրում։ Վաղն էլ նույնը կանի Տավուշում, Արարատում և այլուր։

Այս ֆոնին ավելի ակներև է դառնում իշխանության այլընտրանքի բացակայությունը։ Ստեղծվում է տպավորություն, որ այսօրվա ընդդիմադիր ձևաչափերի միակ ֆունկցիան նախորդ 30 տարին արդարացնելն է։ Սա էլ է ինչ-որ իմաստով քաղաքական թիկնապահություն։

Հիմա շատ սուր կանգնած է անհատական պատասխանատվության և անհատական որոշումների հարցը։ Կոլեկտիվ անպատասխանատվությամբ գնալու ենք նոր աղետի։ Ամեն մեկը պետք է որոշում կայացնի՝ ինքն անո՞ւմ է քայլ, թե՞ համակերպվում է։

Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>