«Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր
19
Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Թուրքիան «կկարգավորի» հարաբերությունները Հայաստանի հետ, երբ... վերացնի Հայաստանն ու իսպառ բնաջնջի հայերին Պատերազմ Արցախում
Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան «Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Ամենևին վատ չի. 5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը. Մասադիկով Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի շատ սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերը ասում են՝ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Զախարովա. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ ՔՊ-ն ու իր ենթակա կառույցներն ունեն մեկ քայլ, և այդ մեկ քայլը տվյալ 3 տեղամասերում վերաքվեարկությունն է Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «49 %-անոց» փաշինյանական ռեժիմի քաղաքական ռեպրեսիաները շարունակվում են Ելակն արտահանում են թուրքականի անվան տակ․ «Հրապարակ»

Անքարտեզ Հայաստան. Րաֆֆի Հովհաննիսյանի ուղերձը

 Հայաստանի ԱԳ նախկին նախարար, «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն ուղերձ է տարածել, որտեղ ասված է.

«Մեր սերունդը տապալում է պատմական իր բաժին առաքելությունը։ Մեծախոս, ինքնահավան, ամենագետ և մանրահոգի՝ հանրային ասպարեզի բնակիչների զգալի հատվածը՝ գլխավոր նազարից մինչև հերթապահ գործիչներ, վերլուծաբաններ և իրավապաշտպաններ, շարունակում են իրենց պատրանքային, իշխանապաշտ և խղճուկ գործունեությամբ արհամարհել Հայաստանի ազգային շահն ու պետական հեռանկարը։ Մեր իրավունքի գիտակցման ու հետապնդման հրամայականի փոխարեն ապավինում են օտարների ողորմածությանը, դաշնակցի, միջազգային հանրության բարյացակամությանը, նայում իրենց իսկ հարմարությանը՝ զիջելու, չքմեղանալու, արդարանալու և կամա-ակամա համահեղինակը դառնալու հայրենի տարածքների թշնամական բռնազավթման, հազարավոր ոսկե երիտասարդների զոհաբերման, Հանրապետության ինքնիշխանության ու կշռի կորստյան։

Չհամախմբվեցինք, սև-սպիտակ խաղացինք՝ հայրենազրկման տմարդի ու հարատև արշավանքներին չդիմացանք։ Ազգովի չունեցանք ուժ և արժանապատվություն՝ նոր, արտահերթ, ներդաշնակ, կուռ իշխանակարգ բերելու, մեր լավագույն ուստրերին ու դուստրերին կառափնարան ուղարկեցինք։ Առաջին հերթին՝ նա ուղարկեց, նա հանձնեց՝ հունվարից սեպտեմբեր, և այդպես շարունակ։ Ինքնակամ, անխիղճ, անհոգի։ Ըստ էության՝ անքարտեզ։ Հիմա արդեն, երեք տասնամյակ անց, վերադարձել ենք նախկին գոյավիճակին (status quo ante)`շրջափակումներ, անջատումներ, խափանումներ, ազգաոչնչացման կանխամտածված սպառնալիքներ։ Ոչ ոք չի կարող հավաստել՝ ամենասարսափելին, աննկարագրելին անցե՞լ է, թե՞ դեռ նոր է գալու։

Ամեն դեպքում պետք է աչքի առաջ վատագույնի սպասելիքն ունենալ, փոխել ինքներս մեզ, փոխել այս գաղջ իրականությունը: Քանի դեռ անհուսալիորեն ուշ չէ, քանի դեռ ամբողջը չի հանձնվել, քանի դեռ մենք տակավին կանք։ Օրհասական վիճակները կանխելի են, ոչ միայն՝ հետադարձով դատապարտելի։ Այսօրվա համապետական ճգնաժամը նույնքան ներքին հանցաղբյուր ունի, որքան՝ արտաքին բաղադրիչ։ Առանց ներսի ու դրսի հեքիաթային փրկիչների փնտրտուքի՝ մենք պարտավոր ենք համահայկական ջիղով, մտքով ու բազկով վերականգնել Հայաստանի կենտրոնաձիգ պետականությունը, մեր ամբողջականությունն ու պատմական առաքելությունը:

Պատերազմի գլխավոր մեղսագործները պետք է գտնեն իրենց արդարադատությունը, ներքին դավաճաններն՝ իրենց դատավճիռը։ Բայց այժմ և դրան զուգահեռ՝ մեզ հարկավոր է ուղղվել, սրբագործվել, ուշքի գալ և խոնարհաբար ինքնամաքրվել՝ անհատապես ու հավաքականորեն։ Որովհետև ետևը կորուստներ ու ավեր են, դեմը՝ երկար, խստաշունչ ձմեռ՝ լի տևական գոյապայքարի մարտահրավերներով։

Հերթական «հետո»-ն մեզ պետք չէ։ Մենք գալիք նոր փորձություններից առաջ պիտի վերագտնենք մեր բռունցքն ու ողնաշարը, սիրտն ու ոգեղենը հայկական։

Ահա այստեղ է, ով խաղաղատենչ ժողովուրդ, որ ճշմարիտ այլընտրանք պարզապես չկա»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>