Ուրուգվայի սենատը միաձայն բանաձև է ընդունել՝ կոչ ուղղելով Ադրբեջանին իրականացնելու իր միջազգային պարտավորությունները
Դիտել նաև
Տեր Արամի անհիմն հրապարակումները օգտագործվում են կեղծ օրակարգեր ձևավորելու համար․ պարզաբանում
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»․ Արմեն Այվազյան
Իրավապահներին խորհուրդ կտամ զննել այս տեսանյութը ու պատասխանել՝ իրենք հանցագո՞րծ են, թե՞ չէ
Թուրքական կողմը Փաշինյանի համար առաջին բարոյահոգեբանական անհարմարությունը «կազմակերպել» էր հենց օդանավակայանում. Քաղաքական վերլուծաբան
«Թե բա` ասա извини»․ Արմենակ Դանիելյան
Ուրուգվայի սենատը միաձայն բանաձև է ընդունել՝ կոչ ուղղելով Ադրբեջանին իրականացնելու իր միջազգային պարտավորությունները, ապահովելու Արցախը Հայաստանին կապող ճանապարհի անխափան գործարկումը, դադարեցնելու Արցախի բնակչության իրավունքների ոտնահարումը։ Հայտարարությունը դատապարտել է նաև գազի մատակարարման ընդհատումը։
Միաժամանակ Սենատն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին և համոզում հայտնել, որ հակամարտության հանգուցալուծումը պիտի կառուցել Արցախի ժողովրդի իրավունքների հարգման ճանապարհով։
Կեցցե՜ Որուգվայի Հայ Դատի հանձնախումբը․ այս ամենը քրտնաջան աշխատանք է պահանջում։ Ուրուգվայը Հայոց Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրն է։ Հարգանք!!!!
ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

