Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը
14
Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) Պատերազմ Արցախում
Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան

ՀՀ անվտանգային խնդիրներ ստեղծող շրջանակները

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանը շատ բարդ իրավիճակում է գտնվում։ Եվ բնական է, որ պատերազմից հետո մարդիկ դարձել են հոռետես ու առավել քան էմոցիոնալ են արձագանքում յուրաքանչյուր երևույթի՝ առանց խորքային վերլուծության ենթարկելու իրողությունները։ Այսպիսի պայմանները հիանալի առիթ են Արևմուտքի ու նրանց հայաստանյան կատարածուների համար՝ պարարտ հող ստեղծել հայ հանրության շրջանում հակառուսական տրամադրություններ հրահրելու նպատակով։ Խնդիրն այն է, որ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը արտահայտվում է ոչ միայն Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների շրջանակում, այլև հետխորհրդային տարածքում քարոզչական մակարդակով։

Թերևս պատահական չէ, որ Արևմուտքը ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների և այլ նպատակների քողի ներքո հսկայական գումարներ է հատկացնում հակառուսական դիրքորոշմամբ հայտնի որոշ ուժերի, ՀԿ-ների ու անձանց, որոնք անմռունչ նետվում են Ռուսաստանի դեմ անխոնջ «պայքարի»։ Իհարկե, այնպես չէ, որ Ռուսաստանից դժգոհելու առիթներ չկան, սակայն պետք է հասկանալ, որ գործ ունենք աշխարհաքաղաքական շահերի հետ, իսկ նման դեպքերում միշտ առաջին տեղում է փոխադարձ շահերի համընկնման կետերը ֆիքսելն ու այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ տանելը միջպետական հարաբերությունների կոնտեքստում:

Դրա փոխարեն, Հայաստանի համար ներկա ծանր պայմաններում արևմտյան ֆինանսավորում ստացող հայաստանյան հասարակական, քաղաքական կառույցներն ու դրանց ներկայացուցիչների գործողությունները և պահվածքը շատ հաճախ նույնիսկ ծայրահեղ դրսևորումներ են ստանում, ընդ որում՝ այն աստիճան, որ անգամ իրավապահ համակարգը գուցե ստիպված լինի այստեղ հատուկ ուշադրություն դարձնել ազգային անվտանգության տեսանկյունից։ Չնայած իրավապահ համակարգին հազիվ թե հետաքրքրի այս ամենը: Նրանք այս դաշտի ցույցերի հանդեպ են նույնիսկ անտարբեր, եթե անգամ գործ ունենք իրավախախտման հետ: Սա՝ այն դեպքում, որ նույն իրավապահները չափազանց ագրեսիվ են, օրինակ՝ զոհվածների ծնողների հանդեպ, ընդհուպ նրանց քաշքշելը։ Հասկանալի է, որ սա Հայաստանի իշխանությունների հստակ դիրքորոշումն է։

Ընդ որում, նույնիսկ հաշվի չեն առնվում հակառուսական տրամադրությունների հրահրման արդյունքում Հայաստանի ու Արցախի համար ստեղծվելիք նոր անվտանգային սպառնալիքների ողջ ծավալը՝ կրկնենք, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկա պայմաններում մեր և Ռուսաստանի շահերը կենսական հարցերում համընկնում են։ Օրինակ՝ հասկանալի է, որ Ադրբեջանը ձգտում է վարկաբեկել Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին ու շուտափույթ հասնել նրանց դուրսբերմանը։ Դրա համար էլ Ադրբեջանում խաղաղապահների ու մասնավորաբար նրանց ղեկավար Վոլկովի դեմ քարոզչական հսկայական արշավ է սկսվել:

Դրան գումարվում են Լաչինի միջանցքի կեղտոտ սադրանքները, որոնք ուղղված են Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն, ինչպես նաև ռուս խաղաղապահներին բախման հրահրելուն: Սա, բնականաբար, օգտվելով այն հանգամանքից, որ Ռուսաստանի ուշադրությունը հիմնականում ուղղված է ուկրաինական ճակատի ուղղությամբ։ Պատահական չէ, որ Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Լաչինի միջանցքը արգելափակվել է ոչ թե ադրբեջանցի «ցուցարարների», այլ ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից։ Հաշվի առնենք, որ Արևմուտքը շատ կցանկանար, որ Ադրբեջանը ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացեր։

Այս ամենին զուգահեռ Հայաստանում նույնպես վերոնշյալ շրջանակների որոշ ներկայացուցիչներ ադրբեջանցիների հետ սինխրոն քարոզչական հարձակումներ են իրականացնում խաղաղապահների ուղղությամբ, ինչպես նաև ՀԱՊԿ-ից դուրս գալու, Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններից հրաժարվելու կոչեր ու հայտարարություններ հնչեցնում։ Այնինչ, միանշանակ է, որ թուրք-ադրբեջանական հավակնությունները Հայաստանի հարցում ինչ-որ չափով զսպողը շարունակում է մնալ Ռուսաստանը, իսկ Հայաստանի Առաջին Հանրապետության պատմությունը ցույց է տվել, որ Արևմուտքը մեր երկիրը հարկ եղած դեպքում կարող է թողնել բախտի քմահաճույքին։ Հիմա ևս, եթե ռուսական գործոնը չլինի, ապա դժվար չէ պատկերացնել, թե ինչ ճակատագիր է սպասվում Արցախին, ապա և Հայաստանին։ Սա է իրողությունը։ Ուզենք, թե չուզենք:

Տեսնենք, թե չտեսնենք կամ չտեսնելու տանք: Ջայլամային քաղաքականություն վարել պետք չէ: Ուղղակի հարկավոր է քաջություն ունենալ և իրականությանը նայել բաց աչքերով, առանց պաթոսի: Այստեղ մեկ այլ՝ ոչ պակաս վտանգավոր հանգամանք կա. հայաստանյան հակառուսական «միավորները» կազմում են Փաշինյանի մերձքաղաքական շրջանակը։ Եվ ռուսական լրատվամիջոցների հատկապես վերջին շրջանի կոշտ արձագանքները ցույց են տալիս, որ Ռուսաստանում, մեղմ ասած, անտարբեր չեն Հայաստանում հրահրվող հակառուսականության ալիքների, Ռուսաստանի դեմ շպրտվող «ցեխի» և արևմտյան կողմնորոշում ու ֆինանսավորում ունեցողների՝ ավելի ու ավելի ամրապնդմանը իշխանության մեջ՝ սկսյալ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովից մինչև նախարարական պորտֆել»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>