Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը
11
Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Իմ դեմ կարված գործի առանձնահատկությունն այն է, որ ներքաղաքական և աշխարհաքաղաքական թեմաներն ուղիղ ձևով արտացոլված են մեղադրական եզրակացության մեջ. Անդրանիկ Թևանյան Պատերազմ Արցախում
Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան ՔՊ-ի սիրելի գործընկեր Հաջիևն ասում է. Ադրբեջանը և Հայաստանը թևակոխել են խաղաղության նոր դարաշրջան Ազատություն Արեգնազ Մանուկյանին «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Առուշ Առուշանյանը ՔՊ-ի թեկնածուն է Գորիսում «Հրապարակ»․ Հայկ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի «ցուցումո՞վ» է թիմի կեղտոտ սպիտակեղենն արեւին փռում «Հրապարակ»․ Որոշել են զուսպ լինել Արմեն Գրիգորյանի նոր աշխատավայրն ինչ ընկերություն է և ինչով է զբաղվում․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Կիրանցից 15 հեկտար հող են հանձնել, ասում են՝ Տավուշից ոչ մի տարածք չի հանձնվել Երևանի փոքրամասնության «քաղաքապետը» որոշել է, որ մարզերի բնակիչները Երևան հասնելու համար պետք է տրանսպորտի համար վճարեն երկու անգամ Այս ամբողջ գործընթացը մեկ բան է ցույց տալիս՝ իշխանությունը վախենում է Անդրանիկ Թևանյանից Հայ-ռուսական հարաբերությունները՝ փլուզման եզրին. Թևանյանի աշխարհաքաղաքական դատը Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը

«Ուզում եմ, որ ճանապարհը բացվի, շուտ հասնեմ երեխեքիս, 3 և 6 տարեկան տղաներս անհանգիստ են»․ «Եռաբլուր»՝ ամուսնու շիրմին այցի եկած արցախցի կինը չի կարողանում տուն վերադառնալ

Արցախցի կինը դեկտեմբերի 9-ին էր եկել Երևան՝ ամուսնու՝ 44-օրյա պատերազմում զոհված Սերգեյ Մուրադյանի շիրմին այցի։ Սերգեյը որպես սպա՝ ծառայել է Ցորի զորամասում, զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 1-ին՝ Մատաղիսի մատույցներում։ Նրա 29-ամյակը պատերազմի դաշտում էր լրացել՝ 2020-ի հոկտեմբերին։

Արցախցի կինը 168.am-ի հետ զրույցում պատմեց, որ 2 մանկահասակ երեխաներին թողել է Ստեփանակերտում՝ տատիկների խնամքին։ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ամուսնու շիրմին այցելելուց և 2 օր Երևանում քրոջ տանը մնալուց հետո, դեկտեմբերի 12-ի վաղ առավոտյան Ստեփանակերտ մեկնող տաքսիներից մեկով ուղևորվում էր տուն, բայց Տեղ գյուղում՝ հայկական անցակետում, նրանց մեքենան ևս կանգնեցրել են՝ տեղեկացրել, որ ադրբեջանցիները ճանապարհը փակել են, և, որ չեն կարող առաջ գնալ։

«Ժամը 11։00-ից մինչև 20։00-ն մենք այնտեղ սպասել ենք, բավականին շատ մեքենաներ կային՝ տաքսիներ, հասարակական տրանսպորտ, անձնական մեքենաներով մարդիկ՝ իրենց ընտանիքներով, առևտրականներ, որոնք ապրանք էին առել ու գնում էին Ստեփանակերտ։ Այդքան ժամ մնացինք սպասելով, որ հես ա՝ կբացվի, հես ա՝ կբացվի։ Մինչև վերջին պահը սպասում էինք, հետո եղանակը փոխվեց, ահավոր ցուրտ էր, ճիշտն ասած՝ արդեն սոված էինք, ջուր չունեինք, այնպես չէր, որ պատրաստված գնացել էինք այնտեղ մնալու։ Ստիպված վերադարձանք Գորիս, հյուրանոց ամրագրեցինք՝ այն մտքով, որ գիշերը մնանք, առավոտ շարժվենք դեպի Ստեփանակերտ։

Ճիշտն ասած՝ մեր անձնական միջոցներով վարձեցինք հյուրանոցը, մինչև այս պահը (հեռախոսազրույցը եղել է ժամը 16։30-ի սահմաններում։- Ն. Խ.) այստեղ ենք, մեզ ընդառաջեցին, որ մի քանի ժամ ավելի մնանք, որովհետև մենք հույս ունեինք, որ ժամը 2-3-ի կողմերը ճանապարհը կբացվի, բայց հիմա մեքենա ենք փնտրում՝ կրկին Երևան վերադառնալու համար, քանի որ չենք կարող մեր ֆինանսական միջոցներով այդքան մնանք հյուրանոցում, որովհետև հյուրանոցի ծախսից բացի, ուտելիքի հարց կա, և այլն»։

Աննան պատմեց, որ երեկ, երբ Տեղ գյուղում հարյուրավոր ավտոմեքենաների հերթում սպասում էին ճանապարհը բացելուն, հիմնականում սնվել են իրենց մոտ եղած քաղցրավենիքով և ճանապարհից գնած լավաշով։

Նա պատմեց, որ Արցախ մեկնող առևտրականները հիմնականում բանջարեղեն էին գնել և տեղում սննդի հարցը «լուծել» էին․

«Որ ցրտեց, տղամարդիկ այդ պոստում կրակ վառեցին, առևտրականները կարտոֆիլ բերեցին, մոխրի մեջ խորովեցին, կերանք։ Ոչ լույս կար․․․ հեռախոսի զարյադկաները նստել էին, բայց այլ տարբերակ չունեինք բացարձակ։ Այսօր ստիպված հյուրանոցի ռեստորան գնացինք՝ տաք ապուր ուտելու, որովհետև արդեն 24 ժամ միայն քաղցր ու լավաշ էինք կերել․․․»։

Արցախցի կնոջը հարցրեցինք՝ շա՞տ են մարդիկ, որ Արցախ էին գնում, բայց ճանապարհը փակ լինելու պատճառով Գորիսում են տեղավորվել․

«Տաքսին, որը վարձել և գնում էինք Արցախ, 6 հոգով էինք, պլյուս վարորդը, 7 հոգի, բոլորն իրենց հաշվին հյուրանոց էին վարձել, մենք կապն իրար հետ պահում ենք։ Պլյուս, այդ կալոննաների մեջ էլի մարդիկ կային, դե, բնական է, արցախցիներ են, բոլորս իրար ճանաչում ենք, իրենց հետ էլ կապը պահում ենք, իրենց մի մասը Գորիսում է, մյուս մասը կեսօրից հետո վերադարձավ Երևան»։

Արցախցի կինն ասաց, որ հյուրանոցի 1 գիշերակացի համար երկտեղանոց համարին վճարել են 18.000 դրամ, որի մեջ նախաճաշը ներառված չի եղել, ասաց, որ գումարն էլ հարազատները բանկային քարտին են փոխանցել, քանի որ իր մոտ եղածը բավարար չէր․

«Ես մեր տաքսու միջից մի աղջկա հետ եմ մնացել, մենք տեղանքին բացարձակ ծանոթ չէինք, ու այդ մթին, ցրտին սպասելուց, ահավոր մրսած, գրիպ, տաքություն, հիվանդ վիճակով մտանք առաջին իսկ պատահած հյուրանոցը, այլ տարբերակ չունեինք։ Չգիտեմ՝ ինչ է լինելու, ոնց է լինելու, ո՞վ է հոգալու մեր այս ծախսերը, մենք պատրաստ չէինք սրան, զանգեցինք՝ բանկային քարտին փող ուղարկեցին, որ մնանք, հո գիշերը դրսում չէի՞նք մնալու։ Եթե այսօր էլ ճանապարհը չբացվի, էլ չենք կարող հյուրանոցում մնալ, քանի որ այդքան ֆինանսական միջոցներ չունենք»։

Աննան ասում է՝ այս անհարմարություններն ու դժվարությունները ոչինչ են տանն իրենց սպասող երեխաների ապրումների դիմաց, նրանք անընդհատ զանգում և հարցնում են, թե ե՞րբ է հասնելու տուն։

«Ճիշտն աած՝ երեխաների համար եմ շատ անհանգիստ, առաջինը, որ շրջափակման մեջ են, երկրորդը՝ երեխաներս հիվանդ են, երրորդը՝ մեր դեղատներում հակաբորբոքային էր պետք, բայց Ստեփանակերտի դեղատներում գրեթե չկար, առավոտից փնտրտուքների մեջ են եղել, հազիվ գտել են, չորրորդ՝ անորոշ վիճակը, որ երեխեքս այնտեղ են, ես այստեղ եմ։

Մեծ տղաս 6 տարեկան է, փոքրը՝ 3։ Իրենք երկուսն էլ անհանգստանում են, որովհետև գիտեին, որ պետք է գնայի, ու ամբողջ օրը սպասում էին։ Երեկ չգնացի, անհանգստանում են, հարցուփորձ են անում, մենք իրենց բացատրեցինք, որ այսպես է իրավիճակը։ Այնպես չէ, որ իրենք փոքր են ու չեն հասկանում, իրենք էլ են հասկանում մեր կարգավիճակը։ Եթե 6 և 3 տարեկան երեխաները տանը խաղում են ու մտածում են Շուշին հետ բերելու մասին, դե պատկերացրեք, որ իրենք արդեն ամեն ինչ հասկանում և գիտակցում են․․․»։

Արցախցի կինն անդրադառնալով բոլոր այն կարծիքներին, մտահոգություններին, որ թշնամին նման ձևով փորձում է վախի մթնոլորտ ստեղծել և հայաթափել Արցախը, այսպես արձագանքեց․

«Եթե մարդիկ լինեն, որ հենց ճանապարհը բացվեց՝ դուրս են գալու Արցախից, էս կալոննայի մեջ եղած մարդիկ, որոնք գնում էին Արցախ, բայց թշնամին փակել էր այն, իրենք հենց ճանապարհը բացվեց, առանց վախի, առանց տագնապի՝ շարժվելու են դեպի Արցախ, ու մենք չենք պատրաստվում լքել Արցախը։

Ես կարող եմ գալ Երևանում ապրել, ոչ մի բանի մասին չմտածել, բայց ո՛չ, մեր ապրելու տեղը Արցա՛խն է, մեր հայրենիքը Արցա՛խն է, մենք չենք պատրաստվում լքել, անգամ այդ սադրանքների պատճառով։ Չէ՛, իրենց մոտ չի՛ ստացվի դա, մենք անկոտրում ենք։ Ես ասում եմ՝ եթե իրենք երեկ ճանապարհը բացեին, ես պատրաստ էի գիշերով շարժվել դեպի Արցախ։

Ուզում եմ, որ ճանապարհը բացվի, շուտ հասնեմ երեխեքիս։ Ես անգամ չեմ ասում՝ երեխեքս գան ինձ մոտ, չէ, ես գնամ իրենց մոտ, ու լինենք մեր տանը, վե՛րջ, դա է միակ բանը, որ այստեղ՝ Գորիսում նստած մարդիկ, ուզում են՝ հասնեն իրենց ընտանիքներին, որովհետև դա ահավոր բան է, որ դու ինչ-որ անվտանգ տեղում ես, բայց քո երեխաները շրջափակման մեջ են, ու քո երեխաների հետ՝ բոլորը։ Իրենց կարգավիճակը ես եմ հասկանում ու այն մարդիկ, որոնք տեսել են դա։

Իմ փոքր տղան երիկամի խնդիր ունի, ես իրեն պետք է բերեմ Երևան՝ հիվանդանոց, հիմա, եթե երեխայիս ցավը բռնեց, ես իրեն չեմ կարող բերել, ի՞նչ պետք է անեմ, չգիտեմ, դա սարսափելի բան է։ Ճիշտ է՝ իմ տղաները հիմա հարազատներիս մոտ են, բայց իրենց մաման ես եմ, իրենք իրենց ծնողներից միայն ինձ ունեն։ Սարսափելի բան է, որ այդ տարիքի երեխաները մտահոգվում են իրենց մոր համար, փոխանակ մտածեն խաղալիքների մասին, մտահոգվում են, որ մաման մնացել է ճանապարհին։

Ճիշտ է՝ տեսազանգով խոսում ենք, բայց իրենք նեղվում են հեռավորությունից, անհանգստանում են։ Մամայի կարիք ունեն իրենք»։

Ավելի ուշ Աննան մեզ հետ կապ հաստատեց՝ ասելով, որ վերադառնում են Երևան․

«Հյուրանոցից դուրս գալուց մեզ փոխանցեցին, որ Գորիսի համայնքապետարանից ասել են՝ կարող ենք մնալ, բայց քանի որ ճանապարհը բացելու ժամկետներն անորոշ են, նախընտրեցինք շարժվել Երևան, մինչև հարցը կարգավորվի»։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>