Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը
14
Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) Պատերազմ Արցախում
Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան

Այն, ինչ Ադրբեջանն անում է, կոպիտ կամայականություն է, եւ ես հույս ունեմ, որ ռուս խաղաղապահները կշտկեն իրավիճակը. Կոնստանտին Զատուլին

«Հրապարակ» թերթը գրում է․ «Դեկտեմբերի 12-ից ազերիները մի խումբ բնապահպանների անվան տակ վրաններ են խփել Շուշիի մոտ՝ փակելով Լաչինի միջանցքով երթեւեկությունը։

Թեմայի շուրջ զրուցել ենք ՌԴ Պետդումայի պատգամավոր, ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Կոնստանտին Զատուլինի հետ։

-Կոնստանտին Ֆյոդորովիչ, գիտեք, երեւի, Շուշիի մոտակայքում տեղավորված ադրբեջանցի «բնապահպանների» մասին։ Ստացվում է՝ ազերիներն ուր որ մտնում են, էլ դուրս գալ չկա՞։ Ինչպե՞ս եք սրան վերաբերվում։

-Իհարկե, գիտեմ։ Անկասկած, դա բեմականացում է՝ բնապահպանների այդ միջադեպը, եւ այդ ձեւով Ադրբեջանը փորձում է իր հետաքրքրություններն առաջ հրել։ Ինչպես գիտեք, Ադրբեջանի ախորժակը բացվում է ուտելիս։ Ոչ միայն նրանը, բայց նրանը՝ հատկապես։ Իհարկե, նա հիմա ճնշում է գործադրում Ղարաբաղի եւ Հայաստանի վրա՝ միակողմանի արտոնությունների հասնելու համար։ Գաղտնիք բացեմ․ հունիսին ես եղել եմ Լեռնային Ղարաբաղում եւ տեսել եմ Հայաստանը Ղարաբաղին կապող նոր մայրուղու շինարարությունը, որը, ըստ էության, պետք է փոխարինի Լաչինով անցնող ճանապարհին։ Որքան ես գիտեմ, այն շատ ավելի բարդ է, եւ որքան գիտեմ, դրա շահագործման հետ կապված ամեն ինչ նորմալ չէ։ Գուցե ես սխալվում եմ, բայց դրան ականատես եմ եղել։ Ադրբեջանը կորցնում է համբերությունը եւ ուզում է հնարավորինս շուտ իր ձեռքը վերցնել Լաչինի ողջ մայրուղին, ինչպես նաեւ Լաչինի շրջանը, որը նա ստացել է 20 թվականի պայմանավորվածություններով։ Այն, ինչ Ադրբեջանն անում է, կոպիտ կամայականություն է, եւ ես հույս ունեմ, որ ռուս խաղաղապահները, որոնք, որքան գիտեմ, ջանքեր են գործադրում հիմա, կշտկեն իրավիճակը։

-2020 թ. նոյեմբերի 9-ին եւ 2022 թ. հոկտեմբերի 31-ին Սոչիում երեք երկրների միջեւ ստորագրված համաձայնագրերով՝ կողմերն անխափան կապ են ամրագրել ԼՂՀ-ի եւ Հայաստանի միջեւ, ինչպես նաեւ՝ ուժի կիրառման բացառում։ Ստացվում է, որ համաձայնագրերը չե՞ն «աշխատում»։

-Իհարկե, ռուս խաղաղապահները չեն ուզում բանը հասցնել կրակոցների եւ զինված կոնֆլիկտի՝ դա ցանկալի չէ, որովհետեւ դա կունենար մեծ նեգատիվ հետեւանքներ, բայց, միեւնույն ժամանակ, նրանք չեն փոխում իրենց սկզբունքային դիրքորոշումն ինչ-որ համակերպվողականության։ Խաղաղապահների առաջ, որքան որ ինձ է հայտնի, խնդիր է դրված՝ ապահովել ԼՂ-ն Հայաստանին կապող մայրուղու գործարկումը։ Նրանք կհասնեն դրան, իսկ ես նրանց մաղթում եմ հաջողություն եւ պատրաստ եմ, որպես Պետդումայի պատգամավոր, աջակցել նրանց այդ հարցում` իմ ուժերի չափով։

-Արցախի իշխանությունները բանակցում են խաղաղապահների հետ, բայց փաստ է, որ փաստաթղթային կետերը ռուսական կողմը չի կարողանում ապահովել։

-Ձեր զարմանքը, թե պայմանավորվածությունները չեն աշխատում, ինձ մի քիչ կեղծ է թվում։ Ի՞նչ պայմանավորվածություններ կարող են գործել մի իրավիճակում, երբ խոսքը պատերազմի՝ դեռ մինչեւ վերջ չհաշվված հետեւանքների մասին է, մի պատերազմի, որը շարունակում է տարածվել։ Ի սկզբանե պարզ էր, որ Ադրբեջանն իր հույսը դրել է ուժի վրա, հարմար պահից օգտվելու, այդ թվում՝ այն պահից, որ Ռուսաստանը զբաղված է Ուկրաինայում, որ ինքն ունի Թուրքիայի աջակցությունը, որ Ռուսաստանն աշխատում է պահպանել «վատ խաղաղությունը», որը «բարի վեճից» լավ է։ Նաեւ այն, որ Հայաստանի իշխանություններն իրենց, մեղմ ասած, «տարբեր ձեւերով» են դրսեւորում մեր նկատմամբ։ Եթե հաշվի առնենք, օրինակ, ՀԱՊԿ վերջին սամիթի արդյունքները Երեւանում եւ այն, թե ինչպես իրեն պահեց հայկական պատվիրակությունը... ՀՀ կառավարությունը խաղ է խաղում մեզ հետ։ Դեռ ոչինչ, եթե միայն մեզ հետ խաղեր խաղար, մենք մի կերպ կդիմանանք, բայց նրանք խաղում են ԼՂ հայկական բնակչության հետ։ Մե՛կ հանդես է գալիս ի աջակցություն ԼՂ ժողովրդի, մե՛կ էլ պարզվում է՝ համաձայնել է, որ ԼՂ-ում հայերի գոյությունն Ադրբեջանի ներքին գործն է։ Չէ՞ որ սրան է, ըստ էության, համաձայնություն տալիս ՀՀ կառավարությունը։

-Մեր կառավարությունը հույս էր դրել Բրյուսելի վրա։ Քաղաքացիական դիտորդները եկան, պտտվեցին, եւ այսօր Բրյուսելը հայտարարեց, որ չեն երկարացնելու իրենց դիտորդների մանդատը։ Սա նշանակում է, որ նրանք համարում են, թե ամեն ինչ լա՞վ է, եւ իրենց ներկայության կարիքը չկա՞։ Ինչպե՞ս եք գնահատում։

-Որովհետեւ այն կարծիքը, թե Արեւմուտքն անկեղծ է Հայաստանի պրոբլեմների հանդեպ, սկսած առաջին համաշխարհայինից, վերջացրած այսօրվա իրավիճակով, մի տեսակ չի հաստատվում։ Ճգնաժամային պահերին պարզվում է, որ բոլոր դեկլարացիաները, եթե Արեւմուտքից պահանջում են ինչ-որ զոհողություններ ու ջանքեր, չեն կատարվում։ Իրականում, Ադրբեջանը եւս փորձում է խաղարկել եվրոպական քարտեզը։ Ի տարբերություն Հայաստանի, նա կարեւոր է եվրոպացիների համար` որպես նավթի ու գազի այլընտրանքային մատակարար, որը թույլ կտա իրենց ազատվել ռուսական վառելիքային կախվածությունից, եւ փորձում է սպեկուլյացիաներ անել Արեւմուտքի վրա՝ տեղավորելով իր նավթն ու գազը։ Ադրբեջանը խաղում է բոլոր հարթակներում, եւ տպավորությունը, որը երբեմն առաջանում է Ֆրանսիայի Սենատի պահվածքից կամ Ֆրանսիայի նախագահի խոսքերից, թե Եվրոպան անմնացորդ Հայաստանի կողմից է, չի հաստատվում։ Ֆրանսիան իրեն մի ձեւով է պահում, իսկ, ասենք, Մեծ Բրիտանիան՝ այլ։

-Մեր քաղաքական գործիչները հիմա հնչեցնում են տեսակետ, թե իսկական պահն է, որ Հայաստանն ընդունի Ղարաբաղի անկախությունը։ Ի՞նչ եք կարծում, սա կօգնի՞ մեզ, թե՞, հակառակը՝ կբարդացնի վիճակը։

-Հասկանո՞ւմ եք, դա պետք էր վաղուց անել։ Բայց դա չի արվել։ Իհարկե, դա քայլ է, որը կհրահրի նոր ակցիաներ Ադրբեջանի կողմից։ Եթե Հայաստանը դրան պատրաստ է, պատրաստ է դիմակայել, ապա՝ խնդրեմ, բայց եթե դա արվի զուտ պոպուլիստական դրդումներով, «Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ» հայտարարությունների նման, ինչին ոչինչ չի հետեւում, բացի Ղարաբաղի հանձնումից, ապա ավելի լավ է դրանից զերծ մնալ»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>