Օկուպացված Հայաստանում ամեն ինչ իմիտացիա է․ Կարեն Վրթանեսյան
Լրատվակայքերից մեկում կարդում եմ, որ ՊՆ-ն հրապարակել է լուսանկարներ և տեսանյութ «հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքներից»։ Ուրախացած բացում եմ ՊՆ էջը, այն մտքով, թե վերջապես մի վարժանք են անում։ [Ինչպես գիտեք, ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանը՝ մենակով ու նաև Թուրքիայի հետ համատեղ, լայնածավալ զորավարժություններ է մեկը մյուսի հետևից անում արդեն 2+ տարի է]։ Ավաղ, տեսանյութում ոչ մի զորավարժություն կամ վարժանք չկա։
Հոլիվուդյան մարտաֆիլմի երաժշտությամբ, ակնհայտորեն բեմադրած հոլովակ է, 12 հոգու մասնակցությամբ։ Սիրուն հոլովակ է ոչ մի բանի մասին, նույն կարգի, ինչպիսին պարբերաբար ԲՏ նախարարությունն է հրապարակում, էն որ տարիներով նույն ճստո անօդաչուն արձակվում է պարսատիկից, թռնում է վեր ու...
կինոն վերջանում է։ Մի խոսքով՝ հերթական իմիտացիա։ Օկուպացված Հայաստանում ամեն ինչ իմիտացիա է։ Տնտեսական զարգացման իմիտացիա, գիտության ու կրթության իմիտացիա, անվտանգության համակարգի իմիտացիա և նույնիսկ տոների իմիտացիա։
Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան էջից

