Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան
19
Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ. փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ Եվրախորհրդարանը պահանջներ ունի Վրաստանից, իսկ Հայաստանից՝ ո՞չ «Անկախ դիտորդը» կոչ է անում 3 տեղամասերի ընտրողներին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը Պատերազմ Արցախում
Մենք տեսնում ենք, թե ինչպես են քրեաիրավական և ուժային կառույցներն օգտագործվում ռեպրեսիաների համա Պատերազմի եռագլուխ դևը Նիկոլ Փաշինյան-Ալիև-Էրդողանն է. Քրիստինե Վարդանյան Կալանավորվեց ՀՅԴ ներկայացուցիչ Ռուսլան Բարսեղյանը Մենք չենք ընդունում Հայաստանում ընտրությունների արդյունքները, բայց կշարունակենք աշխատել նրա հետ. Զատուլին «Ուժեղ Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները Հրաշալի է ու աննման. ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը վերջին 5 տարում 6 անշարժ գույք է ձեռք բերել Կալանավորված Դավիթ Ղազինյանը հայց է ներկայացրել ԿԸՀ-ի դեմ Ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության մեծ մասը համաձայն չէ Փաշինյանի վարած քաղաքականության հետ. փոփոխությունները Հայաստանում անխուսափելի են Ինչո՞ւ է ոսկու գինը անկում ապրում, և ի՞նչ հեռանկար կա ոսկու համար Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները «Եկել են ինձ ձերբակալելու»․ Ռուբեն Հակոբյան «Այրվում է Դիլիջան համայնքի աղբավայրը»․ Ոսկան Սարգսյան Ընտրություների հետեւանքով կորցնելով լեգիտիմությունը, նա փորձում է այն վերականգնել փողոցում, ինչի մասին բառացիորեն հայտարարում է Լաչառ Նիկոլ, թե՞ Հերոսի թոռ, արցախցի, հավասարակշիռ մանուկ Արամ Դանիելյան. Գեղամ Մանուկյանի հարցը Պետության ղեկավարի պաշտոնում հայտնված անձը չի հարգում անմեղության կանխավարկածը Ամենևին վատ չի. 5 բնակարան, 42,000 դոլարի նվիրատվություն ամուսնուն, աշխատավարձի աճ. գլխավոր դատախազի ու ամուսնու նոր հայտարարագրերը ՀԱՊԿ անդամ երկրները քննարկում են Հայաստանի կարգավիճակը և նրան քվեարկության իրավունքից զրկելու հարցը. Մասադիկով Դատական նիստ՝ Բագրատ սրբազանի վերաբերյալ շինծու գործով ՔՊ-ի շատ սիրելի գործընկեր ադրբեջանական թուրքերը ասում են՝ Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար IRNA-ն հրապարակել է ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրով Իրանի նախագահի լուսանկարը Մnլագшրը բոլորից լավ գիտի, թե ինչպիսի ծանր գին է վճարել ընտրություններում իր «հաղթանակի» համար. Ստեփան Դանիելյան Զախարովա. Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին Երևանում ջերմաստիճանը կհասնի +37°C-ի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսում Հայաստանը պետք է պայմաններ ստեղծի «արևմտյան ադրբեջանցիների» անվտանգ վերադարձի համար․ Ազիզ Ալեքբերլի Սամվել Կարապետյանը պատասխանում է խմբագիրների հարցերին Փաշինյանի ռեժիմը անցավ փոքր ու միջին բիզնեսը «կզացնելուն», նոր հարկային տեռոր ԲՀԿ-ն վաղը դիմելու է Սահմանադրական դատարան Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած Դրոնների հարձակման պատճառով Մոսկվայի բոլոր օդանավակայանները մեկ օրում երրորդ անգամ փակվել են Ի՞նչ օգուտ կարող է տալ Սամվել Կարապետյանի առաջարկը ընդդիմության համախմբան մասով և արդյո՞ք այն ուշացած չէ

Ադրբեջանին հիշատակելն այս համատեքստում ավելորդ է, որովհետև այն իրական գործոն չէ՝ այն Թուրքիայի կույրաղիքն է

Ակնհայտ է, որ Հայ ժողովրդի 1000 ամյա հարևան-թշնամի երկիրը ձգտում է տարածաշրջանային սպառնալիքից վերածվել համաշխարհային սպառնալիքի։ Մասնավորապես, արդեն ձգտում են դառնալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամ։

Եթե Միջերկրական ծովի, Սև ծովի, Կասպից ծովի, Միջին արևելքի և Հարավային Կովկասի տարածաշրջաններում կան այլ երկրներ, որոնք երբեմն խնդիրներ են ունենում միմյանց հետ, իսկ մյուսների հետ պահպանում են առնվազն գործընկերային հարաբերություններ, ապա այդ երկրի պարագայում լրիվ այլ է։ Այն շատ տեսանելի (կոշտ ուժով), կամ թաքնված և անուղղակի («փափուկ ուժ»-ով) սպառնալիքներ է ստեղծում բացառապես բոլորի համար՝ անխտիր բոլորի։

Համոզված կարելի է պնդել, որ սրա մասին քաջատեղյակ են ոչ միայն տարածաշրջանի պետությունները, այլև այն աշխարհաքաղաքական կենտրոնները, որոնք դեռևս դիվանագիտական ջերմ ժպիտով, գրկախառնվելով ու թևանցուկով են շփվում նրանց հետ։

Շատ պարզ հարց է ծագում.

եթե տարածաշրջանի բոլոր երկրները, նաև՝ աշխարհի գերհզորներն իրոք անկեղծ ջանքեր են գործադրում (ըստ իրենց հայտարարությունների) երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու համար, բայց միևնույն ժամանակ համոզված են, որ տարածաշրջանային բոլոր խնդիրները, պատերազմներն ու խառնակչությունները հիմնականում ծագում են հենց այդ երկրից, ապա ինչու՞ են հապաղում, և վերջնականապես չեն լուծում այդ հարցը։

Չէ՞ որ կարելի է բոլորի ջանքերը համատեղել, և պարզապես զինաթափել այդ պետությունը: Չէ՞ որ միայն այդ դեպքում ողջ միջերկրածովյան, սևծովյան, միջինարևելյան, կովկասյան և նույնիսկ միջինասիական ու հյուսիս աֆրիկյան տարածքում լիակատար խաղաղ քաղաքական միջավայր կստեղծվի։ Անխտիր բոլոր երկրների, այդ թվում՝ նույն Թուրքիայի զարգացման համար նույնպես՝ կբացվեն շատ ավելի մեծ հեռանկարներ։

Մի պատասխան է մնում՝ չեն ցանկանում, առայժմ ձեռնտու չէ, որովհետև առկա են քաղաքական ու տնտեսական այսրոպեական շահեր։

Սակայն, համարյա աքսոմատիկ պնդում է այն, որ ցանկացած լարված հարաբերությունների պահպանումը երկարաժամկետ հեռանկարում ի վերջո լրջորեն խոչընդոտում է մնացած բոլոր ոլորտներում (առաջին հերթին՝ տնտեսական) հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանը, իսկ դրան հետևում է աշխարհաքաղաքական առավել բարդ խնդիրների առաջացումը։ Հանգուցալուծումն այդ դեպքում լինում է շատ ավելի ցավոտ, կորստաբեր, արյունալի և ծախսատար։

Այնպես որ, աշխարհի հզորների առաջնորդությամբ և տարածաշրջանի պետությունների ակտիվ մասնակցությամբ թուրքական քաղաքականության դեմ միացյալ պայքարն այլևս պատմական անհրաժեշտություն է։

Հակառակ դեպքում տարածաշրջանային զարգացման ու խաղաղության մասին բոլոր տեսակի դիվանագիտական խոսույթները, հայտարարություններն ու խոսակցությունները ձևական են, անբովանդակ, անիմաստ և անհեռանկար։

Ադրբեջանին հիշատակելն այս համատեքստում ավելորդ է, որովհետև այն իրական գործոն չէ՝ այն Թուրքիայի կույրաղիքն է, որն արդեն «բորբոքվել է», և առավել սրացման պահին վիրահատվելու է, և դեն է նետվելու…

Կարեն Ճշմարիտյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>