«Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան
21
Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան Պատերազմ Արցախում
Կարկուտը մեծ վնասներ է պատճառել Ոսկեվանին.Բաղանիսին, Կոթիին «Թևանյանի գործը մեծ սուտ է․ մեղադրանքի առարկա չկա»․ Դերենիկ Մալխասյան Պարալիզացված է «7or.am» կայքի աշխատանքը. դատապարտում ենք իրավապահ մարմինների այս մոտեցումը․ հայտարարություն Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր Երևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել է Փաշինյանը ջարդելու ժամանակ ունի մինչև սեպտեմբեր․ Ձյունիկ Աղաջանյան Ժողովրդի վրա «կայֆավատ լինելու» և ամեն ինչ ժողովրդի «գրպանը գցելու»... նուրբ արվեստը. «Փաստ» Տրանսպորտի գինը թանկանալու է՝ գանձարանները համալրելու խնդիր կա. Մանուկ Սուքիասյան Ինչու՞ է աղմկում դերասան Սերգեյ Դանիելյանը Ի՞նչ օրենք, ի՞նչ կարգավորումներ, ո՞ւմ են դրանք պետք. «Փաստ» Երևանում թիվ 46 համարի ավտոբուսը վթարի հետևանքով ջարդուփշուր է եղել. Կան տուժածներ Ապօրինի կալանավորվելուց օրեր առաջ Թևանյանը հանրամատչելի բացատրում էր, թե ինչ աշխարհաքաղաքական բախումների կիզակետում է հայտնվել Հայաստանը Ադրբեջանցիները Փաշինյանից պահանջում Արարատ Միրզոյանի հրաժարակա՞նը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Տիգրան Աբրահամյան Զիջումների միակողմանի օրակարգը և պաշտոնական Երևանի լռության քաղաքականությունը «Եթե ՍԴ-ն մակերեսորեն մերժի դիմումները, դա կարող է ճանապարհ բացել ցնցումների համար»․ Սուրեն Սուրենյանց Փամբակ գետում շարունակվում են որոնողական աշխատանքները Երկրաշարժ Ադրբեջանում. այն զգացվել է Գեղարքունիքի մարզում Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Ռուբեն Հակոբյանի նկատմամբ դատարանը կիրառել է բացակայելու արգելք և վարչական հսկողություն Նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը Կալանավորված ընտրություններ. Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ Շիրակի մարզի գյուղ Հայկավանում այսօր տեղացել է հավկիթի մեծության կարկուտ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հայցն ընդդեմ ՆԳՆ ոստիկանության․ Արա Զոհրաբյան Փաշինյանը կորցրել է իշխանության մենաշնորհը. Փոստանջյան Փսիխոզի քաղաքական պատճառները ԲՀԿ-ն պահանջում է ամբողջությամբ արդյունքների անվավեր ճանաչում ու վերաքվեարկության նշանակում. Փաստաբան Ամենաակնառու խախտումը վարչական ռեսուրսի կիրառումն է ու ռեպրեսիվ միջոցների օգտագործումը. Դրմեյան Այս ընտրությունների արդյունքները պետք է ճանաչվեն անվավեր․ Արամ Վարդևանյան

Ամանորյա հուղարկավորություն՝ կառավարության շենքում

168․am-ը գրում է․ Չտեսության հասնող ամանորյա քաղաքային լուսավորության ու զարդարանքի շրջանակներում վանդալիզմի են ենթարկվում Կառավարության շենքի զարդանախշերով պատերը, դրանք ուղղակի մեխվում են ինչ-որ լարեր անցկացնելու, մի քանի շաբաթվա համար լույսեր կախելու նպատակով։ Համացանցը ողողված է այդ այլանդակությունը պատկերող լուսանկարներով, լրագրողները մեկնաբանություն ու բացատրություն ստանալու համար դիմում են այս կամ այն պետական մարմնին, նրանցից ոմանք անհեթեթ հիմնավորումներ են ներկայացնում, անկախները վրդովվում են ու տարակուսում, և այդպես շարունակ…

Առաջին հայացքից, իհարկե, կարող է թվալ, թե տեղի ունեցողը հերթական փնթիության, ոչ կոմպետենտ կառավարման, անտեղյակության կամ այլ ներելի արատի դրսևորում է, հերթականը այն խայտառակություններից, որ ամեն օր արձանագրվում է մեր պետական կառավարման համակարգում։ Բայց այս վանդալիզմի նման բացատրությունը մեծագույն նվեր է այն իրականացնող իշխանությանը, որի անտեղյակ ներկայացուցիչները, հնարավոր է, իսկապես առաջնորդվում են «դե պատ ա, մխում ենք» հիմնավորմամբ։

Իրականության մեջ, սակայն, այս բարբարոսությունն ունի շատ ավելի խորքային պատճառներ և պարունակում է չափազանց վտանգավոր ուղերձներ։ Իշխանությունը, խիստ մեծ հավանականությամբ, ոչ առանց Նիկոլ Փաշինյանի հավանության կամ համաձայնության, այլանդակում է Երևանի ճարտարապետական հպարտությունը համարվող շենքերից, թամանյանական ժառանգության ամենաշքեղ մոնումենտներից մեկը։ Շենքի ծագումը, որում արդեն չորսուկես տարի աշխատում է Նիկոլ Փաշինյանը, պետք է որ հայտնի լինի նույնիսկ իրեն։ Այդ դեպքում ինչո՞ւ է թույլատրում կամ հանձնարարում այլանդակել այն։ Այդ հարցի պատասխանը պետք է փնտրել այն ենթատեքստային ուղերձներում, որոնք Նիկոլ Փաշինյանը սեփական ճառերի կամ կնոջ միջոցով հղում է հանրությանը։ Դրանք ընդհանուր առմամբ հանգում են անցյալի ամենայնը զրոյացնելուն, անցյալի, պատմության հետ «մեր հարաբերությունները թաղելուն»։ Դրա համար, սակայն, միայն ճառերն ու գրառումները բավարար չեն, անհրաժեշտ են նաև էքսհիբիցիոնալ, ցուցադրական թաղումներ, որոնցից մեկն էլ թամանյանական զարդանախշերի հրապարակային մեխումն է։ Այս վանդալիզմն իր մեջ պարունակում է մեկ այլ նշանակություն ևս։

Կառավարության շենքը համարվում է պետության կողմից պահպանվող հուշարձան։ Ահա, ուրեմն, պետությունը ոչ միայն չի պահպանում, այլ այլանդակում է այդ հուշարձանը՝ ընդհանրացված ուղերձ հղելով հասարակությանը, որ պետության կողմից պահպանվող ամեն ինչ գործնականում կարող է այլանդակվել։ Կառավարության շենքը, այսպիսով, արժանանում է նույն ճակատագրին, ինչ, օրինակ, Սև լճի տարածքը կամ Ջերմուկի բարձունքները։ Ինչպես կառավարության շենքը, այնպես էլ դրանք և էլի մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք գտնվում են պետության պահպանության տակ։ Տարբերությունն այն է, որ այդ տարածքները գրավվել են ադրբեջանական զինուժի կողմից, իսկ Կառավարության շենքն այլանդակում են քաղաքապետարանի կամ որևէ այլ կառույցի աշխատակիցներ՝ «դե պատ ա, մխում ենք» ամանորյա զառանցանքով։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>