Չափավորեք Ձեր ընթացքը Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը
14
Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) Պատերազմ Արցախում
Չափավորեք Ձեր ընթացքը Այլընտրանք Հայաստանի համար. Մերցը պարտվեց, տարոսը Նիկոլ Փ-ին «...ինչ է թե մարդամեկը պիտի մանկական տրավման հաղթահարի ու հեծանիվ քշի» PISA-ն բացահայտեց, որ վիճակը ավելի քան փի՛ս ա... Եթե վաղը Փաշինյանը հայտարարի, որ պետք է լուծարել մեր բանակը, այլապես պատերազմ կլինի, լուծարելո՞ւ ենք. Սաղաթելյան Ինչո՞ւ սա հնարավոր դարձավ Ջերմուկյան մшրտերը կամ «երկօրյա պատերшզմը» դարձավ կառավարող ուժի ինֆորմացիոն–քարոզչական մանիպnւլյաgիայի «անկյունաքարերից» մեկը. Բադալյան Ինչպես հեծանվավազքով «հարամ անել» քրիստոնեական կարևոր տոնը ՔՊ-ականները «միջազգային հեծանվավազք» են տժժացնում, տառապեք խցանումներում, երևանցինե՛ր 11-ամյա աշակերտը դասից փախչելու ժամանակ լուսամուտից դուրս ցատկելու հետևանքով ստացել է փայծախի պատռվածք Ամենանողկալին Հաջիևը չէր, այլ եվրոպական արժեքների, իբր, կրող, բայց ոմն uինլքnրի հետ hռhռաgnղ ինչ-որ եվրոպական արտաքինով մարդիկ. Ոսկանյան Խաչվերացի տոնին Մայր տաճարում պատարագ է մատուցում Միքայել Սրբազանը Հայ առաքելական եկեղեցին այսօր տոնում է Խաչվերացը «Անասնաֆերմա» VS ՔՊ-ական ռեժիմ, «Նապոլեոն» VS Փաշինյան ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀՈՎԱՆԱՎՈՐՆԵՐԸ ՈՐԵՎԷ ԿԱՊ ՉՈՒՆԵՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ Իշխանությունը վախենում է բաց դատավարությունից Իրական քաղաքացիական հասարակությունը մենք ենք Արեգնազ Մանուկյանը չի կատարել որևէ հանցանք փաստաբան Սողոյան Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան

Գողացված տոնը (Ռոնալդու–Մեսսի եզրափակիչ դիմակայությանը սպասելիս)

Ես ֆուտբոլի ֆանատ եմ։ Ֆուտբոլով սկսել եմ զբաղվել 7 տարեկանից։ Մոտ 10 տարի։ Եղել եմ դարպասապահ։ Տարբեր պատճառներով չշարունակեցի ֆուտբոլը, բայց միևնույն է սերս հավերժ է։

Մինչև հիմա էլ փորձում եմ ժամանակ գտնել գնդակով զբաղվելու համար։ Տղայիս էլ եմ վարակել ֆուտբոլով ու դարպասապահ լինելու ցանկությամբ։

Մեծ ֆուտբոլին առաջին անգամ հետևել եմ 1984–ին՝ Եվրոպայի գավաթի եզրափակիչ փուլում․ փայլում էին ֆրանսիացիներ Միշել Պլատինին, Ամորոն, Տիգանան, Ժիրեսը, Ֆեռնանդեսը, Բաթսը, Ռոշտոն։ 

Հետո եղավ 1986–ի Մարադոնայի աշխարհի առաջնությունը։ Եղան Դասաևի, Շումախերի, Սուբիսարետայի, Վան Բրոյկելենի, Ն՛Կոնոյի, Բուֆոնի, հայր Շմեյխելի, Վան Դեր Սարի, Պֆաֆի, Պրյուդոմի հրաշագործությունները դարպասային գծում։ 

1986–ից այս կողմ ոչ մի միջազգային ֆուտբոլային մրցաշարի ոչ մի խաղ բաց չեմ թողել։ Բառացի ոչ մի խաղ՝ ֆուտբոլային գաճաճներից մինչև մոնստրներ։ 

Ընտանիքիս անդամները, բարեկամներս, ընկերներս, մի խոսքով՝ ինձ հետ շփվողները գիտեին, որ աշխարհի կամ Եվրոպայի խաղերի ժամանակ իմ օրվա գրաֆիկիը կառուցվում էր ըստ ֆուտբոլային խաղերի ժամերի։ Չգիտեմ ինչ պետք է լիներ, որ ես խաղերի ժամին հանդիպում կամ այլ բան պլանավորեի։ 

Ֆուտբոլն ինձ համար միշտ տոն է եղել։ Ինչու «եղել», քանզի այդ տոնն ինձանից արդեն գողացվել է։ 

Այսօր սկսում է Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչ փուլը, և ես ինձ բռնացրեցի այն բանի վրա, որ արդեն սրտի թրթիռով չեմ սպասում աշխարհի խաղերի մեկնարկին, հավես չունեմ այդ խաղերը նայելու։ Ինձանից գողացվել է այդ տոնը։ Որոշ խաղեր, իհարկե, կնայեմ, բայց առաջվա զգացողություններն այլևս բթացել են։ Անկախ ինձանից։

Մեր երկիրն այնպիսի ցնցումների մեջ է հայտնվել, մենք այնպիսի ծանր վիճակում ենք գտնվում, որ մարդ տրամադրություն չունի ֆուտբոլը վայելելու։ 

Իմ կարծիքով՝ ոչ մի նորմալ մարդ հատկապես 2020–ի նոյեմբերի 9–ից հետո չի կարող առաջվա պես ապրել, կարծես ոչինչ չի եղել։

Հազարավոր երիտասարդների թաղած, զոհերի մի մասին դեռ չթաղած, Արցախի ծվեն–ծվեն լինելը տեսած, Շուշին կորցրած, ամենօրյա ռեժիմով Հայաստանի նվաստացումը արձանագրած ոչ մի նորմալ ՀՀ քաղաքացի ու հայ մարդ չի կարող հանգիստ վայելել կյանքը ու սովորական ռեժիմով ապրել։ 

Քանի դեռ մենք աշխարհին ներկայանում ենք պարտության դեմքով ու ամեն օր մեր երկրի գլխին կախված է ոչնչանալու վտանգը, մենք մեր տեղը չենք գտնելու, չենք փակելու աղետի էջը։ Եթե ոմանք փորձում են իրենց անջատել, միևնույն է դա ինքնախաբեություն է։ Միայն անմեղսունակը կամ ավարտված սրիկան կարող է անդարդ ապրել մեր երկրում։

Սրանք ՀՀ քաղաքացուն ժպիտ ու երջանկություն խոստացան, սակայն բերեցին մահեր ու դժբախտություն։ Դե իսկ բուն հայկական ֆուտբոլում այնպիսի խայտառակություն է հիմա տիրում, ինչպիսին երբևէ չի եղել (2050–ին ընդառաջ)։ Ասել է թե՝ «քայլարածների» բերած փլուզումները բոլոր ոլորտներում են։

Սրանք մեզանից գողացան բոլոր տոները՝ եռատոնից մինչև ֆուտբոլ։ 

Հ․Գ․։ Ֆուտբոլի այս առաջնությունը շատ խորհրդանշական է։ Այն վերջինն է լինելու Ռոնալդուի և Մեսսիի համար։ Վերջին 15 տարին այս երկուսի շուրջ են պտտվել ֆուտբոլային աստվածները, և հիմա գալիս է այդ «դարաշրջանի» ավարտը։ 

Թեև ես գերմանական ֆուտբոլային ոճի երկրպագու եմ (խոսքս՝ Բրեմեյի, Կլինսմանի, Կահնի, Զամմերի, Մյոլերի, Էֆենբերգի, Մաթեուսի, Ֆյոլերի, Ռումինիգեի, Շվայշտայգերի, Կրոսսի, Հյոսլերի Գերմանիայի մասին է) ու ֆուտբոլային կլասիկան Արգենտինա–Գերմանիա եզրափակիչն է, սակայն կուզենայի, որ այս եզրափակիչում հանդիպեին Արգենտինան ու Պորտուգալիան, որպեսզի Մեսսի–Ռոնալդու դիմակայությունը վերջնական հանգուցալուծում ստանա ֆուտբոլի դաշտում։ Այ դա կլինի իսկական ֆուտբոլային բլոգբաստեր։

Դե իսկ ֆուտբոլային տոնը և ոչ միայն դա, մի օր հաստատ կվերադառնա նաև Հայաստան։ Ես հավատում եմ դրան, ու ամեն ինչ պետք է անել մեր տոները վերադարձնելու համար։

ՀՀ ԱԺ պատգամավոր Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>