Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան
13
Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Փաստացի Ալի՞ևն է ղեկավարում «Հայաստան» համակենտրոնացման ճամբարը, Փաշինյան էլ պարե՞տն է Պատերազմ Արցախում
Փաշինյանի ու Պապիկյանի կառավեարած բանակում ևս մեկ երիտասարդ է զոհվել Ի՞նչ տարբերություն, թե Արցախն ուրացած ո՛ր մեկը կլինի ԱԽՔ Ո՞վ է որոշում Հայաստանի ներքին և պետական օրակարգը՝ Երևա՞նը, թե՞ Բաքուն. Մետաքսե Հակոբյան Կարելի է ենթադրել, որ Մարտուն Գրիգորյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվելու. փաստաբան Փաշինյանի պրոթուրքական ռեժիմը շարունակում է հայերի դեմ հալածանքները Փաստաբանը՝ Մարտուն Գրիգորյանի ձերբակալության մասին «Լրագրողներ առանց սահմանների» զեկույցով Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում. Ղահրամանյան Քննչական կոմիտեի նախագահը որևէ իրական հիմնավորում չունի. քաղաքագետ Զրկում եք անչափահաս երեխային մոր խնամքից, 85-ամյա մորը՝ դստեր հետ առնչվելուց, մի՞թե չունեք խղճի նշույլ․ ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Հակոբյա՛ն, սպասում եմ զանգիդ․ Զարուհի Փոստանջյան Խնդիրը ոչ այնքան Վեհափառ Հայրապետի անձն է, որքան իմ ու շատերի հավատքի բուն էությունը Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայագիտական դասընթացներին մասնակից սփյուռքահայ երիտասարդներին Բաքուն շարունակվում է հատուկ նշանակության ստորաբաժանումների ձևավորումն ու հզորացումը․ Վիտալի Մանգասարյան Մենք չենք ընդունի «ալիևյան սահմանադրությունը». «Ուժեղ Հայաստան» Ցավալի է այն, ինչ տեսա․ դրանք տույաների դիակներ են, դեն նետեք… Քրիստինա Վարդանյան Զախարովան՝ վետերանի հարցաքննության մասին․ Երևանը «ծաղրում է պատմությունը»․ ՏԱՍՍ Փաշինյանը շարունակում է հակառուսական «խաղեր տալ». հեռախոսազրույց է ունեցել Զելենսկու հետ Կիևյան կամրջի երթևեկությունը օգոստոսի 14-ից կվերականգնվի Ինչպես Փաշինյանի կառավարությունը քանդեց նաև Հայաստանի բուհական համակարգը. Աշոտյան Հանgավnր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս, բայց ոչ մեկը բանտում չի, երևի իշխանամետ են, դրա համար Uարuափելի վիճակ է. Ժաննա Ալեքսանյանը՝ Հայաստանում մարդու իրավունքների մասին Ես ամաչում եմ, որ քաղբանտարկյալ չեմ. Դավիթ Ամալյան Նույնիսկ ՔՊ-ականները 1 % կասկած չունեն, որ Սամվել Կարապետյանն ապօրինի է կալանավորվել. Վարդևանյան Հայաստանում այսօր քաղաքականությամբ զբաղվելը դարձել է հանցագործություն. Աննա Կոստանյան Այն, ինչ այսօր կատարվում է Հայ առաքելական եկեղեցու դեմ, խայտառակություն է. Ռոբերտ Ամստերդամ Ավետիք Չալաբյանն ունի որոշակի առողջական խնդիրներ, այս պահին նորմալ է վիճակը. Անահիտ Ադամյան Նիկոլական Արման Եղոյանը չբացառեց Ադրբեջանից գազի ներկրումը Հայաստան Հացին «կակա» ասում են էն մարդիկ, որոնց իշխանությունը զրկեց աշխատանքից. Արման Աբովյան Հայաստանում իրավապաշտպանները հանդես են եկել Ավետիք Չալաբյանի և բոլոր քաղբանտարկյալների աջակցության օգտին Այդ ո՞ր բացառիկ ձեռքբերումների համար են 35 մլն դոլար բաժանում պաշտոնյաներին

Մի ելք ունի՝ հեռանալ․ կործանողը չի կարող միաժամանակ փրկիչ լինել

«Հրապարակ» թերթը գրում է․

Խորհրդարանական ընդդիմության՝ ԱԺ վերադարձը ոչ միանշանակ է ընկալվել ընդդիմադիր այլ շերտերի, այդ թվում՝ ընդդիմության ընդդիմադիրների կողմից։ Ոմանք քննադատում են նրանց, թե Նիկոլ Փաշինյանի դիրքերն են ամրացնում, ընդդիմությունն էլ ասում է՝ մեր օրակարգով ենք վերադարձել խորհրդարան։ Ոմանք էլ ասում են, որ վերադարձել են՝ այլ հնար չունենալով։ «Բացարձակ այլ հնար չունենալու մասին չի կարող խոսք լինել։ Ես Ձեզ առաջարկում եմ, իբրեւ պատասխան, մեջբերել ֆրակցիայի հանձնարարությամբ իմ հայտարարությունն ԱԺ նիստի սկզբում… Էնտեղ բոլոր հիմնավորումները կան, ամեն ինչ ասված է»,- մեզ հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության անդամ Աղվան Վարդանյանը։

- ՔՊ-ականները հեգնում են, որ բացակայությունների պատճառով դուք մանդատից զրկվելու շեմին էիք հայտնվել, եղանակային պայմաններն են վատացել, դրա համար վերադարձաք։

- ՔՊ-ականներին մեկնաբանելու, նրանց հայտնած կարծիքը գնահատելու ցանկություն բացարձակ չունեմ։ Մանդատն իրենց է պետք, եւ այդ մանդատի հետեւանքները մենք տեսնում ենք։

- Իսկ իրենց հետ աշխատելու ցանկություն ունե՞ք։

- Նորից եմ կրկնում՝ մեջբերեք «Հայաստան» խմբակցության հայտարարությունը, էնտեղ բոլոր հարցերի պատասխանը կգտնեք։

- Դուք այդ հայտարարության մեջ ասում էիք, որ սա բոլորիս խորհրդարանն է, միայն ՔՊ-ինը չէ։

- Որեւէ սխալ բա՞ն եմ ասում։ Սա Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն է՝ իրենց սեփականությունը չէ։

- Այդ դեպքում հարց է առաջանում՝ մինչեւ հիմա ինչո՞ւ չէիք գալիս խորհրդարան։

- Այդ մասին տասնյակ անգամներ բացատրել ենք։ Մենք օգտագործում էինք պատգամավորների համար այլ գործիքակազմ, այս գործիքակազմը թողել էինք, որովհետեւ փողոցում էինք պայքարում։ Հիմա այս գործիքակազմը լիարժեք օգտագործելու ենք։

- Փողոցի գործիքակազմը սպառե՞ց իրեն, որ որոշեցիք վերադառնալ։

- Ոչ, այս պահին ժամանակավոր դադար է, այնպես որ՝ որեւէ բան բացառված չէ առաջիկայում։

- Նույնիսկ ընդդիմադիր գործիչներն են ասում, որ իշխանությունը յուրացրել է ընդդիմության բառապաշարը, հռետորաբանությունը։ Ավելի հայրենասիրական ծիրում է հայտնվել Փաշինյանը։

- Հիմա տեսեք՝ նույն բանը Դուք կարող եք անել Փաշինյանի պարագայում։ Վերջին իր հարցազրույցում եւ դրանից առաջ, կառավարության նիստում իր զգույշ, մեղմ հակադարձումներն Ադրբեջանի հռետորաբանությանը եզակի դեպք է, չէ՞, վերջին 2 տարվա ընթացքում։ Նա առաջին անգամ հակադարձում է, կոշտ չի հակադարձում, բայց հակադարձում է։ Բայց մենք 2 տարի շարունակ դա էինք ասում, չէ՞։ Ինքը նոր եկել է, փորձում է ինչ-որ արտահայտություններ անել Ալիեւի դեմ։ Բայց եթե խելք ունենար, կհասկանար, որ Ալիեւի վարքագիծը չի փոխվելու, Ալիեւի հետ խաղաղության օրակարգը չի աշխատելու, եւ երբ արդեն շատ նեղն է վիճակը, երբ արդեն Ալիեւը նորից անցել է ամենալկտի հարձակումներին, պահանջներին, նոր փորձում է ինչ-որ բաներ անել։ Եվ նույնը վերաբերում է Թուրքիային։ Նա Թուրքիայի հասցեին ինչ ասես՝ ասել է պատերազմի օրերին, այսօր փորձում է դրական ինչ-որ խաղի մեջ մտնել Թուրքիայի հետ, դրական գնահատել Էրդողանի հետ իր հանդիպումը եւ այլն։ Ես հայտարարել եմ, որ էս խաղն էլ չի անցնի, էստեղ էլ իրենք սխալվում են՝ Թուրքիայի քաղաքականությունը չի փոխվել։

- Հնարավո՞ր է, համարենք՝ անսալով ընդդիմության քննադատություններին, վերջում պարզվի, որ դարձել է մի հայրենասեր եւ ազգասեր ղեկավար։

- Եթե ինքն այդքան հասկանում է, այդքան խելք ունի, եթե գալու է լրիվ․․․ «հայրենասիրական» բառը չօգտագործենք, այլ այն, ինչ խոսում են երկու դաշինքները, այն գնահատականները, որ տալիս էին իր գործունեությանը, եթե ինքը հասկանում է, որ սխալ ընթացքի մեջ է եղել դեռ այն ժամանակ, մի ելք ունի՝ հեռանալ։

- Այսինքն՝ բոլոր դեպքերում, միեւնույն է, պետք է հեռանա՞, նույնիսկ եթե ամբողջությամբ տեղավորվի ձեր պատկերացումներում։

- Անշուշտ, պիտի հեռանա, ինքը չի կարող իր այս վիճակով բանակցել, Հայաստանի ու Արցախի համար որեւէ դրական լուծում ստանալ։ Ինքը մնում է, որ ի՞նչ անի, բացի իշխանությունը պահելուց, այն էլ՝ գիտեք, թե ինչ մեթոդներով է պահում։

- Ասում է՝ մնում է, որ փրկի Հայաստանը, որ խաղաղություն բերի մեր երկրին։

- Կործանողը չի կարող միաժամանակ փրկիչ լինել։

- Հիմա դուք խորհրդարանում եք, եթե իշխանությունը բերի այնպիսի մի արձանագրություն, որոշում, միջազգային պայմանագիր, որը Հայաստանի շահերից ակնհայտորեն չի բխի, ո՞րն է լինելու ընդդիմության գործիքը՝ բացի դեմ քվեարկելուց։

- Օրը կգա, բարին՝ հետը։ Վստահ եղեք, որ այն, ինչ արել է ընդդիմությունը մինչեւ հիմա, առնվազն գոնե կանխարգելել է այդ տեսակ հակահայաստանյան, հակաարցախյան փաստաթղթի ստորագրումը։ Նման տպավորություն ունեմ նաեւ իրենից, իր վերջին շրջանի խոսույթներից, որ մոտ չէ այդ ժամանակը։ Բայց եթե կլինի նման փաստաթուղթ, որ իսկապես ամբողջովին կհակասի երկու պետականությունների եւ հայության շահերին, ես կարծում եմ՝ մեթոդներ կլինեն կանխարգելելու։

- Տպավորություն է, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը մի տեսակ «խելոքացել» են, ավելի կառուցողական ու հանդարտ միջավայր է ձեւավորվել խորհրդարանում, կոշտ ձեւակերպումներ չկան, փոխադարձ ագրեսիան շատ սուր արտահայտված չէ։

- Ես չգիտեմ՝ Դուք կոշտ դիրքորոշում ինչը նկատի ունեք, որովհետեւ այն, ինչ ես հայտարարեցի ֆրակցիայի անունից, եւ այն հայտարարությունները, որ արել եմ նիստերի ժամանակ, հակադիր տեսակետներ են, եւ հակադրվել՝ չի նշանակում անպայման անձնական վիրավորանքներ հասցնել, հայհոյել եւ այլն։ Նայած՝ մարդու խելքը, մարդու փորձառությունն ինչպիսին է, շատ ավելի մեծ հակադրություն կարող է առաջանալ կիրթ, գրագետ ելույթներով, տեքստերով։

- Իսկ այդ գնահատականներում շարունակելո՞ւ են տեղ գտնել «դավաճան», «հող հանձնող», «կապիտուլյանտ» ձեւակերպումները, որոնցից ՔՊ-ականները, այսպես ասած, «խրտնում են»։ Եվ դրանք վիրավորակա՞ն են, ըստ Ձեզ։

- Չէ, դրանք վիրավորական չեն, կարծում եմ, դրանք գնահատական են։ Մեր խմբակցությունում պատգամավորներն ազատ են իրենց անձնական տեսակետներն արտահայտելիս։ Մեկը կարող է այդպես ասել, մյուսը կարող է այդպես չասել, բայց շատ ավելի խիստ լինել իր գնահատականներում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>