Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ
21
Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Հայաստանում մեր տնտեսական շահերի խախտումը անարձագանք չի մնա. ՌԴ ԱԳՆ Քաղբանտարկյալներ Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի «գործով» հաջորդ «փակ նիստը»՝ սեպտեմբերի 22-ին Քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանին տեղափոխեցին դատարանի շենք Ինչպես կանխել 3-րդ ցեղասպանությունը Պատերազմ Արցախում
Ներկայիս բարդ պայմաններում, առավել քան երբևէ, անհրաժեշտ է լինել միասնական և մնալ համախմբված հայրենիքի շուրջ. Ամենայն Հայոց կաթողիկոս Հայաստանում ավարտվել են Ռուսաստանի Պետդումայի ընտրությունների քվեարկությունը Թուրքը Գերմաննիայում Հայաստանի ներկայացուցչին «խաղաղության մրցանակ» է հանձնում՝ Արցախն ուրանալու, հայաթափելու և հազարավոր զինվորների մահվան մատնելու համար Շատ լավ եմ, երջանիկ եմ, որ ԱԺ-ում չեմ. Արեգնազ Մանուկյան Այժմ վարվում է Հայաստանի արցախացման քաղաքականություն՝ նույն դերակատարներով Փաշինյանի այդ հայտարարությունից հետո կարող ենք ասել՝ ՀՀ իշխանությունը բավարարված է այն իրադարձություններով, որոնք կատարվել են Արցախում 2023-ին. Աբրահամյան Արցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի հայկական պատմությունը, մշակութային ժառանգությունը և արցախահայության իրավունքները. «Ուժեղ Հայաստան» Զոհվածների հարազատների նախաձեռնությամբ սգո երթ՝ դեպի Եռաբլուր. Լուսանկարներ Փորձություններն ի զորու ենք դիմագրավել միասնությամբ. Վեհափառի խոսքը՝ նորաօծ եկեղեցում Վեհափառի ձեռամբ այսօր օծվել է Բյուրեղավանի նորակառույց եկեղեցին Արցախցիների հավաքական և անվտանգ վերադարձի իրավունքն անսակարկելի է. Արցախի ԱԺ Մրցանակի իրական պատճառն այլ է․ «Հրապարակ» Գինարբուք՝ խորհրդարանում․ «Հրապարակ» 2023-ի ադրբեջանական ագրեuիшն, դրա հետևանքով Արցախի ամբողջական oկուպшgիան, բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի հռչակած գաղափարախոսությունից. Աբրահամյան «Տալ, պրծնելուց» անցավ 3 տարի. մենք ոչ միայն «հանգիստ չենք ապրում», այլև կանգնած ենք uպшռնшլիքների առջև. Գեղամյան Հարգանքի տուրք՝ «Արցախի կանչը» հուշահամալիրի մոտ «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» Ընդդիմությունը միավորվում է Գորիսի ընտրություններին ընդառաջ. ձևավորվել է «Ապրելու քվե» դաշինքը. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Անկախության 35-ամյակն ինչ-որ մեծահարուստի զավակի հարսանիք չէ, որ կոմերցիան «խոդ» եք տվել ու թվեր կրակել Հայաթափված Արցախում Բաքուն շարունակում է քաղաքականություն, որի առանցքում ոչ միայն տարածքի բռնազավթnւմն է, այլև հայ ժողովրդի ազգային ինքնության հետևողական ջնջnւմը ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ԲԱՎԱՐԱՐԵԼ Է ՏԵՐ ԱԲՐԱՀԱՄ ՔԱՀԱՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՀԱՅՑԸ Ադրբեջանը, Թուրքիան և Ուզբեկստանը զորավարժություններ կանցկացնեն բռնազավթված Լեռնային Ղարաբաղում Գնահատանքս եմ հայտնում Ալիևին, ով հավասարապես արժանի է այս մրցանակին․ Փաշինյան Հայկական ընկերությունները ռուսական բիզնեսին 770 միլիոն դոլար են պարտք. «Известия»․ «Հայաստան» խմբակցությունը դեսպաններին է ներկայացրել Հայաստանում իրականացվող համակարգային քաղաքական հետապնդումները ԳՀԽ-ն դատապարտելի համարեց իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը Գարեգին Երկրորդի նկատմամբ քրեական հետապնդումը պետք է դադարեցվի, քրեական վարույթը պետք է կարճվի. Պաշտպան Ինչո՞ւ գերմանացի բժշկին թույլ չեն տվել ՔԿՀ-ում զննել Գագիկ Խաչատրյանին Վարչապետը չունի եպիսկոպոս կարգավիճակը պահպանելու լիազորություն, որքան էլ ֆեյսբուքյան ստատուսներում դա գրի, դա Կաթողիկոսի լիազորությունն է. Արա Զոհրաբյան

Վարորդը ղեկն այնպես է թեքել, որ «պուլյան» իրեն չկպնի, կպել է տրակտորին. Խնապատի բնակիչ

Նոյեմբերի 5-ին Ադրբեջանը կրակ էր արձակել Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի՝ դաշտում գյուղատնտեսական աշխատանք կատարող տեխնիկայի ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն էր տարածել ՌԴ պաշտպանության նախարարությունը՝ հղում կատարելով Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորախմբին, որը տեղում արձանագրել է ադրբեջանական կողմից իրականացրած սադրանքը։

«Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12:30-ին, ադրբեջանական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է բացվել Խրամորթից 1,8 կմ դեպի արևելք ընկած տարածքում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործմամբ հողային աշխատանքներ կատարող բնակչի վրա»,-նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ադրբեջանական կողմից արձակված կրակի հետևանքով գյուղատնտեսական տեխնիկան վնասվել է։

Համաձայն հաղորդագրության՝ դեպքի առնչությամբ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունն ադրբեջանական կողմի հետ քննություն է տանում։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Խնապատ գյուղի բնակիչ, տրակտորիստ Կարեն Մելքումյանը, ում տրակտորին փետրվարին թշնամին կրկին կրակել ու վնասել էր, ասաց, որ այս անգամ ինքը չի եղել գյուղատնտեսական աշխատանքներ կատարողը, եղել է այլ բնակիչ։

«Այս անգամ ես չեմ եղել, կողքի գյուղից է եղել տրակտորիստը։ Տրակտորն է վնասվել, հայելին ու մի քանի հատվածներ կոտրվել են, բայց փառք Աստծո, տրակտորիստին վնաս չի եղել։ Առաջին կրակոցին վարորդը ղեկն այնպես է թեքել, որ «պուլյան» իրեն չկպնի, կպել է տրակտորին ու վնասել այն, այս պահին գյուղատնտեսական աշխատանքները դադարեցվել են»,-պատմեց Խնապատի բնակիչը։

Ըստ նրա, այս պահին ադրբեջանական կողմը թույլ չի տալիս գյուղատնտեսական աշխատանքներ կատարել, ռուս խաղաղապահները բանակցում են, որպեսզի խաղաղ բնակիչները կարողանան դաշտ մտնել, սպասում են արդյունքներին, թե ինչ կասեն ռուս խաղաղապահները։

«Դաշտերը թշնամու դիրքերին շատ մոտ են, մենք սպասում ենք, որ այս բանակցություններից հետո կկարողանանք աշխատանքներ անել։ Խնապատում մենք էլ շատ մոտիկ չենք գնում թշնամու դիրքերին, այդ դիրքերին մոտ գտնվող դաշտերում չենք կարողանում աշխատել, իսկ այն հատվածներում, որոնք դիրքերից հեռու են՝ աշխատում ենք»,-շեշտեց Կարեն Մելքումյանը։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին Կարեն Մելքումյանը աշխատանքներ էր կատարել Խրամորթի դաշտերում, այդ ժամանակ թշնամին կրակել էր նրա ուղղությամբ՝ ամբողջությամբ վնասելով տրակտորը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>