Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը
6
ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մենք բարեկամներ ենք, հարևաններ, պետք է լինենք մեկս մյուսի կողքին. Ծառուկյան Փաշինյանը ընտանիքը հանում է, որպեսզի հաջորդ փուլում էլ ինքը հեռանա. Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Հակաեկեղեցական արշավը ճաքեր է տալիս` Կոտայքի թեմի առաջնորդը լքո՞ւմ է Փաշինյանին Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել և չկան․ ՊՆ «Իրանական պատերազմը և «կուկուրուզը» ՀՀ տարածքում կրակոցներ, պայթյուններ չեն արձանագրվել. ՊՆ Իլհամ Ալիևն Անվտանգության խորհրդի նիստում Իրանին սպառնացել է «երկաթե բռունցքով» Անուղղելի եմ մնացել իմ հայացքների և դիրքորոշումների մեջ. Արշակ Սրբազանն ազատ արձակվեց Իրանը նոր հրթիռային համազարկ է արձակել. IRIB Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Աննան հեռացավ, քանի որ Նիկոլը փորձանք էր․ ՔՊ-ի պարտությունը իշխանական ընտանիքում իրական են համարում (տեսանյութ) Հակիրճ քրոնիկոն՝ «Մայր Հայաստան» խմբակցության ընթացիկ գործունեությունից Իրանը սպառում է ԱՄՆ-ի և դաշնակիցների հրթիռային պաշարները՝ էժանագին ԱԹՍ-ներ օգտագործելով․ The New York Times Իրանի արտգործնախարարը Բայրամովին վստահեցրել է, որ Թեհրանն արկեր չի արձակել Ադրբեջանի ուղղությամբ Սամվել Կարապետյանը կմնա տնային կալանքի տակ Նախիջևանի վրա Իրանի հարվածներն անպատասխան չեն մնա․ Ադրբեջանի ՊՆ Հրապարակվել է Նախիջևանում անօդաչու թռչող սարքի հարվածի տեսանյութը Նախիջևանում ԱԹՍ-ների անկման հետևանքով չորս ադրբեջանական թուրք է տուժել Իրանի հարվածների հետևանքով ԿՀՎ-ի մի քանի բարձրաստիճան աշխատակիցներ են զոհվել․ Mehr Մոտ օրերս կիմանանք նաև, թե «Իրական Հայաստանը» որտեղից է ստանալու իր վառելիքը «Ճկուն» և ճկվող Նիկոլը (տեսանյութ) Ով և ինչպես պղծեց Վազգեն Սարգսյանի հիշատակը Քաղբանտարկյալ Արշակ Սրբազանն ազատ արձակվեց կալանքից Ֆրանսիան ԱՄՆ-ին թույլ կտա իր ռազմաբազաներն օգտագործել Իրանի դեմ պատերազմում Նախիջևանի վրա հարձակման պատասխանատվությունը կրում է Իրանի Իսլամական Հանրապետությունը. Ադրբեջանի ՊՆ Նախիջևանի տարածքում իրանական անօդաչու թռչող սարք է ընկել. ԶԼՄ Բաքվից Հայաստան նավթամթերքի հերթական խմբաքանակը կժամանի Նոր համաձայնագիր. Հայաստանն ու Ղազախստանը կհամագործակցեն ռազմական հետախուզության ոլորտում Երբ որոշումները կայացվում են առանց մտածելու. «Փաստ» Արդյոք Հայաստանի տարածքը կարող է դառնալ ռազմական թիրախ մեծ երկրների մրցակցության պատճառով Մարտի 9-16-ը ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր 3-6 աստիճանով. Լևոն Ազիզյան

Վարորդական իրավունքի վկայական տրամադրել են 200-550 հազար դրամով. ՀԿ բացահայտումը

Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև ապացուցողական և վարութային այլ գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ ՀՀ ՆԳՆ Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետի պաշտոնը զբաղեցրած անձը, իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով, տարբեր անձանց օժանդակությամբ, վարորդական վկայական ստանալու նպատակով տեսական և գործնական ձևական քննություններ կազմակերպելու համար մեկ տասնյակից ավելի անձանցից ստացել է ընդհանուր 5.830.000 ՀՀ դրամ կաշառք:

Ընդ որում՝ յուրաքանչյուր դեպքում կաշառքի գումարը կազմել է 200.000-ից 550.000 դրամ: Հակակոռուպցիոն կոմիտեի փոխանցմամբ, վերը նշված բաժնի պետը վարորդական վկայականի համար դիմած քաղաքացիներից ձևական տեսական և գործնական քննություններ ընդունելու շուրջ նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն բաժնի մեկ այլ պաշտոնատար անձի հետ։ Արդյունքում՝ վերջինս բաժնի պետի դրդմամբ մի շարք անձանցից ընդունել է ձևական տեսական քննություններ, այն է՝ քննասենյակից դուրս գտնվող տեխնիկական միջոցների կիրառմամբ միացել է քննասենյակում իբր քննություն հանձնողների համակարգիչներն և նրանց մատնացույց արել հարցերի ճիշտ պատասխանները։ Նախաքննությամբ պարզվել է նաև, որ նշված պաշտոնատար անձինք, «օբյեկտիվ» քննություն ընդունելու պատրանք ձևավորելու համար, կաշառք տված մի շարք քաղաքացիների գործնական քննությունները հանձնելու համար նախ նշանակել են բացասական գնահատականներ, իսկ հետագայում՝ որոշ դեպքերում ՀՀ կառավարության որոշման պահանջների խախտմամբ, ընդունել են երկրորդ քննություն և նշանակել դրական գնահատական, որի հիմքով հիշյալ անձանց տրամադրվել են վարորդական վկայականներ: Տավուշի մարզի հաշվառման-քննական բաժնի պետին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (16 դրվագ), 435-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով, 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ) և 46-445-րդ հոդվածի 1-ին մասով (13 դրվագ)։ Նույն բաժնի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով (11 դրվագ) և 445-րդ հոդվածի 1-ին մասով (13 դրվագ)։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Մեղադրանքներ են ներկայացվել նաև ՆԳՆ պաշտոնյաներին օժանդակած և վերջիններիս կաշառք տված ևս 20 անձի:

Նրանցից 13-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացնում է, որ մշտադիտարկման տակ է պահում ՀՀ ՆԳՆ բոլոր հաշվառման-քննական բաժիններում վարորդական վկայական տրամադրելու գործընթացների օրինականությունը և զգուշացնում է, որ դրանցում արձանագրված ցանկացած կոռուպցիոն դրսևորում կառույցի կողմից արժանանալու է համարժեք քրեաիրավական գնահատականի՝ օրենքով սահմանված ողջ խստությամբ: Բոլոր քաղաքացիներին հորդորում ենք վարորդական վկայականները ստանալ բացառապես օրինական ճանապարհով, իսկ առերևույթ հանցանքի մասին տեղեկություններ ունենալու դեպքում՝ անմիջապես դիմել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>