Ադրբեջանը կապահովի Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը. Ալիև
Դիտել նաև
Ալիեւը օգնության ձեռք կմեկնի Փաշինյանին
Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիրը ամերիկյան կողմի հետևողական խաղաղարար ջանքերի արդյունքն են. Ալիև
Փաշինյանը երեկվա բանավեճում խայտառակ պարտություն կրեց
Ադրբեջանի նախագահի սեղանին դրված «Istisu»-ն Քարվաճառի ջուրն է. նոր սադրանք
Ալիևը տեսակապի միջոցով կմիանա Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին
Աստանայում ընթացող ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստում ունեցած ելույթի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել է Ղարաբաղի հայերի ճակատագրին:
«Պրահայում տեղի ունեցած հանդիպմանը մենք նաև կարծիքների փոխանակում ունեցանք այս հարցի շուրջ: Մեր դիրքորոշումը հստակ է»,-ընգդծել է Ալիևը:
Նա կրկին նշել է, թե «Ղարաբաղը Ադրբեջան է» և ընդգծել, որ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը կապահովվեն Ադրբեջանի Սահմանադրությանը համապատասխան:
«Մենք չենք պատրաստվում մեր ներքին հարցերը քննարկել որևէ այլ կողմի հետ: Եվ որքանով հասկացել եմ Պրահայում տեղի ունեցած հանդիպման արդյունքներից, այս թեման ոչ մի հակասություն չի առաջացրել քառակողմ հանդիպման բոլոր մասնակիցների միջև»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Աղբյուր՝ Lurer.com

