Ադրբեջանն այդ գինը պետք է վճարի, այս հարթությունում խաբել չի ստացվի ու դրա համար Ադրբեջանը պետք է ապահովի իր թիկունքը՝ Հայաստանը
Դիտել նաև
Դա Սահմանադրական կարգի տապալման գործընթաց է. Ստեփան Դանիելյան
Կարգալույծ Ստեփան Ասատրյանը փոխել է եկեղեցու փականը և խոչընդոտում է քահանաների մուտքը եկեղեցի․ «Փաստինֆո»
«Մոնտաժել են այն կտորը, որտեղ Տեր Արամը խոսում է զոհվածների ընտանիքների մասին»․ Ստեփան Դանիելյան
«Իհարկե, նրանց չենք տեսնի Ջերմուկի շրջակայքում բողոքի ցույց կազմակերպելիս»․ Ստեփան Դանիելյան
Եթե պայմաններն Ադրբեջանին թելադրվեին, ապա առաջին հանդիպումը խանի հետ կլիներ. Ստեփան Դանիելյան
Ամեն ինչը, սկսած քաղաքականության մեջ, հատկապես միջազգային հարաբերություններում, ունի գին:
1994-ի հաղթանակի համար մենք գին ենք վճարել, գնի մեջ մտնում է նաև հետագա շրջափակումը երկու հարևանների կողմից, մութ ու ցուրտ տարիները, էլ չեմ խոսում զոհերի, վիրավորների ու տեղահանվածների մասին: Գնի մեջ է մտնում նաև աշխարհաքաղաքական պարտավորությունները:
2020-ին Ադրբեջանը նույնպես գին է վճարել, նաև իր վրա է վերցրել որոշակի պարտավորություններ, այդ թվում նաև՝ աշխարհաքաղաքական:
Որն է այդ գինը: Դա հասկանալու համար պետք է մի պարզ հարցի պատասխան ունենալ, ով է զինել, ապահովել ռազմական մասնագետներ, տրամադրել հետախուզական ու դիվանագիտական տանիք, նաև, ըստ երևույթին, Հայաստանում իշխանափոխություն ապահովել, դրա համար նաև ձևավորելով հանրային կարծիք, օգտագործելով նախկին իշխանությունների բազմաթիվ սխալները:
Առաջին հայացքից այդ երկրներն են Թուրքիան, Իսրայելը, Բրիտանիան, Պակիստանը: Լավ մտածելու դեպքում շարքը կարելի է շարունակել: Իսկ այդ օգնության համար ինչ գին է վճարել Ադրբեջանն ու իր վրա ինչ պարտավորություններ է վերցրել: Դրա համար պետք է հասկանալ, թե վերը նշյալ երկրներն Ադրբեջանից ինչ ակնկալիքներ ունի: Այստեղ նույնպես, առաջին հայացքից, կարծես թե պատասխանը կարելի է կռահել:
Ադրբեջանից ակնկալվում է ռազմական գործողություններ Իրանի հանդեպ, ավելի պարզ ասած՝ պատերազմ, իսկ հետագայում, նաև գործողություններ Ռուսաստանի դեմ՝ բայց դա հետագայում:
Ադրբեջանն այդ գինը պետք է վճարի, այս հարթությունում խաբել չի ստացվի ու դրա համար Ադրբեջանը պետք է ապահովի իր թիկունքը՝ Հայաստանը, նաև Հայաստանի տարածքով զորք ու զինամթերք կարողանա փոխադրել իր տարածք, երբ դրա ժամանակը գա:
Սա է Ադրբեջանի գինը, որը նա պետք է վճարի իր պարտատերերին իր հաղթանակի համար:
Իսկ մենք ինչի համար ենք շարունակում գին վճաել Ադրբեջանի հաղթանակի համար ու հրաժարվում մեր ամեն ինչից, սկսած դեմքից ու ինքնությունից: Այ այս հարցի պատասխանն, ի տարբերություն Ադրբեջանի, հնարավոր չէ գտնել:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

