Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան
12
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան «Քաղաքական Դրդապատճառներով Հետապնդվող Անձանց Իրավունքների Հարցերով Հանձնաժողովի» զեկույցը՝ Հայաստանում բռնաճնշումների վերաբերյալ (տեսանյութ, ուղիղ) Բայրամովը պետական գաղտնիք բացահայտեց․ Նիկոլ Փ․-ի նոր կարգախոսը ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (3-րդ մաս, եզրակացություն) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (2-րդ մաս) ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԶԵԿՈՒՅՑ. ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲՌՆԱՃՆՇՈՒՄՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ Հունիս- հուլիս, 2026թ. (1-ին մաս) Ասուլիս՝ ի պաշտպանություն Ծառուկյանի և անազատության մեջ գտնվող մյուսների Քաղաքական բռնաճնշումները Հայաստանում. համեմատական Վրաստանի և Ադրբեջանի հետ Անդրանիկ Թևանյանի «գործը»` փլուզված մեղադրանքի պատմություն Պատերազմ Արցախում
Առուշ Առուշանյանին ընտրության առաջ են դրել՝ կա’մ գնում ես բանտ, կա’մ դառնում ես ՔՊ-ի կցորդ Հայաստանը պատմական շատ բարդ փուլում է. հանրային պառակտումը, թշնամանքը վնասում են մեր երկրին․ Գագիկ Ծառուկյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Աննախադեպ ֆինանսական հոսք՝ 906 միլիոն դոլար 1 ամսում Աշխարհը կորցնում է ԱՄՆ ֆինանսական համակարգի նկատմամբ ունեցած վստահությունը․ Իրանի ԱԳ նախարար «Ռուսաստանը պետք է ավարտին հասցնի հատուկ ռազմական գործողությունը, որպեսզի հետո ոչ ոք ծպտուն չհանի»․ Մեդվեդև Պուտին․ Եվրոպական զորքերի մուտքը Ուկրաինա կնշանակի պատերազմ Ռուսաստանի հետ Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Փաշինյանի անունից հրահանգվել է «կատոկել», ապա բանտարկել երբեմնի գործընկերոջը. «Հրապարակ» Ինչ «կատուներ» են անցել Նիկոլ Փաշինյանի ու նրա երբեմնի մերձավոր զինակցի միջև Բաքվի բանտից լսվում են ուղերձներ՝ «մեզ չեն դատում, այլ՝ ՀՀ-ի դեմ է», լուրջ պրոբլեմ է լինելու. Վահե Հովհաննիսյան Հայկ Սարգսյանի հայտարարությունների մասով քրեական գործ է հարուցվել, լավ կլինի, որ ինչ-որ մեկը հայտնվի բանտում. Փաշինյան Կա ուժերի ահռելի տարբերություն. արդյունավետ է առանձին խմբերով թուլացնել ռեժիմի հակաիրավական ճակատը. Հովհաննես Խուդոյան Հութիները գրավել են Մոխան․ Իրանի և ԱՄՆ-ի պատերազմի ֆոնին ընդլայնվում է պայքարը Կարմիր ծովում Նախագահը առողջ է և անպայման տեսնելու է ոմանց քաղաքական մահամերձության պատկերը․ Բագրատ Միկոյանի արձագանքը՝ Փաշինյանին «Հրապարակ»․ Հերթը հասավ «Մուլտի տրանսպորտին» Հայերին ադրբեջանացնելու նուրբ արվեստը՝ աղմկոտ հանդուրժողականության պայմաններում Առաջարկում էինք միասնական խորհուրդ, որը կհամակարգեր մարդու իրավունքներին առնչվող այս խայտառակ վիճակը․ Ռուբեն Մելիքյան Երբ Աշոտյանին մեղադրում են գործով, որտեղ չկա տուժող, հասկանում ես` աբսուրդ է… Լևոն Զուրաբյան Բռնաճնշումներին նախորդում է քարոզչությունը. ամբողջ ՔՊ-ն էր դրան մասնակցում. Ժաննա Ալեքսանյան Բռնապետության նպատակը լռեցնելն է. Մի’ լռեք. Արման Աբովյան Վեհափառ Հայրապետն իր երախտագիտությունը փոխանցեց Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Սա պետք է պայմանավորել Արևմուտքի կողմից այս իշխանություններին տված ինդուլգենցիայով. Ձյունիկ Աղաջանյան Մենք քիչ ենք հակված հանցագործության, քան Վրաստանում, Ադրբեջանում, բայց մեծ է քաղբանտարկյալների թիվը. Երվանդ Բոզոյան Քաղաքացիները գիտեն՝ նիկոլական դատավորներն ունեն 2 ընտրություն՝ կա՛մ կալանավորել, կա՛մ կալանավորվել. Աննա Մկրտչյան Խոշտանգումների արգելքը բացարձակ իրավունք է. սա կրում է վարչական բնույթ և ունի նպատակ`հայաթափում. Լարիսա Ալավերդյան ՔՊ-ն հանձնում է Տիգրանաշենը, իսկ «Ուժեղ Հայաստանը» զարգացման ծրագիր է առաջարկում. Նարեկ Կարապետյան (Տեսանյութ) ՀՀ-ում անազատության մեջ գտնվողների կեսը չունի վերջնական վճիռ. այս ցուցանիշը ԵԽ վարկանիշում բարձր է. Հովհաննես Իշխանյան Ամենասարսափելին, որ տեսանք, անկողնում գամված անձին դատարան տանելն էր.խնդիրն այս ամենի մասին խոսելն է. Էլինար Վարդանյան

Կալանավայրում գտնվող Տարոն Մանուկյանին հեռացրել են համալսարանից

Ուսուցչի օրը ստիպված եմ գրառում անել ուսանողի մասին, քանի որ այսօր ստացա արևելագիտության ֆակուլտետի ուսանող, 44-օրյա պատերազմի կամավոր մասնակից, սակայն ներկայումս քրեական գործով կալանավորված Տարոն Մանուկյանի հեռացման հրամանը: Այդ թեմայով ցանկանում եմ որոշ արձանագրումներ և պարզաբանումներ անել. Տարոն Մանուկյանը մասնակցել է դասընթացներին, սակայն չի կարողացել հանձնել քննությունները, քանի որ արդեն կալանավորված է եղել: Այդ խնդրի հետ կապված մեր դիրքորոշումը եղել է հստակ և ես արել եմ համապատասխան քայլեր:

Նախ՝ կալանավայրում գտնվող Տարոնին ուղարկել եմ անհրաժեշտ գրականությունը, իսկ այնուհետև տեսնելով, որ խափանման միջոցը չի փոխվում և մոտենում է քննությունների լուծարքային շրջանը՝ զեկուցագրով դիմել եմ ռեկտորատ և հայտնել, որ արևելագիտության ֆակուլտետի դասախոսները և ես անձամբ պատրաստ ենք Տարոնի քննությունները ընդունել կալանավայրում՝ տեսակցությունների համար նախատեսվող տարածքում: Ինձ մոտ տպավորություն է, որ սկսվեց բյուրոկրատական գործընթաց, իսկ հետո բյուրոկրատական քաշքշուկ արդեն ԵՊՀ-ից դուրս՝ համապատասխան նախարարություններում: Իմ առաջարկը՝ քննությունները անցկացնել կալանավայրում, ըստ էության, մերժվեց՝ տարբեր պատճառաբանություններով: Դեպքերի նման դասավորվածության հետևանքով պարզ էր, որ Տարոն Մանուկյանը կհեռացվի համալսարանից:

Հավաստիացնում եմ, որ Տարոնի գիտելիքները նրան թույլ են տալիս ոչ թե հավակնել բավարար, այլ ավելի բարձր գնահատականների և այստեղ հիմնական խնդիրն էր հնարավորություն ստեղծել, որպեսզի նա կարողանա հանձնել 3-րդ կուրսի քննությունները և փոխադրվի 4-րդ կուրս, իսկ դատաքննության ընթացքից արդեն պարզ կդառնային հետագա գործողությունները և նրա՝ որպես ուսանողի, կարգավիճակի պահպանումը: Ինչևիցե, Տարոնը կկորցնի մեկ ուսումնական տարի և հետո կշարունակի ուսումը, սակայն ոմանք կորցրեցին իրենց դեմքը վերջնականապես և խղճի այն փշրանքները, որոնք երևի դեռ մնացել էին: Հ.Գ. Ի դեպ, որպես դեկան ես հրաժարվել եմ ստորագրել Տարոն Մանուկյանի ԵՊՀ-ից հեռացման հրամանի տակ՝ այդպիսով ևս մեկ անգամ հայտնելով իմ անհամաձայնությունը։

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանի ֆեյսբուքյան էջից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>