Այնուամենայնիվ, ինչո՞ւ Հայաստանի դե ֆակտո վարչապետը չի մասնակցում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին
Այնուամենայնիվ, ինչո՞ւ Հայաստանի դե ֆակտո վարչապետը չի մասնակցում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին
Ակնհայտ է, որ այսօր աշխարհը բաժանվել է երկու պայմանական կիսաբևեռի` Արևելք և Արևմուտք։ Ընդ որում, այդ բևեռները ստատիկ չեն և դեռևս որոշ պետությունների հնարավորություն են տալիս խուսանավել ու հարմարվել իրենց պետական շահերին ավելի համահունչ գեոպոլիտիկ ուղեծրում։
Այսօր և վաղը Սամարղանդում տեղի է ունենում պայմանական Արևելքի` Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովը, որին մասնակցում են մեր մեծ տարածաշրջանի բոլոր երկրները` Բացառությամբ Հայաստանի և Վրաստանի։ Մասնավորապես ներկա են Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Հնդկաստանի, Պակիստանի և այլ` ընդհանուր 14 երկրների առաջնորդներ, որոնք միասին ներկայացնում են երկրագնդի բնակչության կեսը։
Վրաստանի բացակայությունն այս հարթակում հասկանալի է` հաշվի առնելով վերջինիս ակնհայտ պրոարևմտյսն աշխարհաքաղաքական կողմնորոշումը։ Իսկ ինչո՞ւ չի մասնակցում Հայաստանը. ըստ պաշտոնական վարկածի` սահմանին ստեղծված իրավիճակի պատճառով, բայց այդ հիմնավորումը ու չմասնակցելու հայտարարությունը տարածվեց այն ժամանակ, երբ արդեն հրադադարի պայմանավորվածություն էր ձեռք բերվել։ Բացի այդ, ինչպե՞ս է ստացվում, որ նույն Ադրբեջանի նախագահը մասնակցում է այդ միջոցառմանը, եթե խնդիրը ռազմական գործողությունների մեջ է։
Հակված չեմ հավատալու նաև այն վարկածին, որ Հայկական կողմի բացակայությունը պայմանավորված է ներքաղաքական իրավիճակով։ Ուրեմն ինչու՞ այնուամենայնիվ այդ կարևոր հարթակում Հայաստանի ղեկավարությունը խուսափեց ներկայանալ և պաշտպանել մեր պետական շահը։ Չե՞որ առնվազն այնտեղ առկա են երկրներ(ընդ որում գերտերություններ), որոնք Հայաստանի նկատմամբ բարեկամական և/կամ բալանսավորված քաղաքականություն են վարում։

