Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը
1
Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ինչո՞ւ ընտրություններում Փաշինյանը շանս չունի վերընտրվելու․ թվերով ասեմ․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Ըստ The New York Times-ի, The Telegraph-ի և The Wall Street Journal-ի՝ Թրամփը փորձելու է ուժով լուծել Իրանի խնդիրը. ինքն այլ ելք չունի Ամերիկյան հայտնի քաղաքագետ-պրոֆեսորներ Միրշայմերը և Փեյփը զգուշացնում են, որ Իրանին ամերիկյան նոր հարվածը կբերի նոր «վիետնամական պատերազմի» Ռեժիմի վախերը. ՔԿ-ն որևէ բան չհայտնաբերեց Սուրբ Աննա եկեղեցու միջադեպից հետո ձերբակալված աշակերտների բնակարանում Անվտանգայինից զատ մեր հանրության մի ստվար հատվածի հետաքրքրում է նաև հացի խնդիրը․ Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ըստ չինական NetEase պարբերականի` ԱՄՆ-ն արդեն քաղաքական պարտություն է կրել Իրանից Պատերազմ Արցախում
«Ես լրջորեն դիտարկում եմ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարցը»․ Թրամփ «Նիկոլի Հայաստանում արդեն ունենք դպրոցական քաղբանտարկյալ»․ Սուրեն Ներսիսյան Դավիթ Մինասյանը «Արմավիր» ՔԿՀ մուտք չգործած, գիտակցությունը կորցրել է, տեղափոխել են հիվանդանոց. փաստաբան Դավիթ Մինասյանի մայրը, լսելով որդու կալանավորման լուրը, վատացավ Լեգենդար հետախույզն ի՞նչ գիտե, թե 44-օրյա պատերազմից առաջ Աննա Հակոբյանն ինչու՞ որոշեց կամուֆլյաժով ֆոտոսեսիաներ անել Արցախում. Հակոբ Բադալյան Ձեր գնացքը վաղուց գնացել է, դուք այլևս ատելի եք բոլորի կողմից՝ մեծից փոքր, դպրոցականից մինչև թոշակառու. Տիգրան Քոչարյան Կա կառավարման որոշակի ճգնաժամ. ավագանու անդամը՝ թիվ 94 մանկապարտեզում է Արմեն Աշոտյանը Դավիթ Մինասյանի կալանքի մասին իրազեկել է Եվրոպական Ժողովրդական կուսակցության իր գործընկերներին «Չոքել եք ցեղասպան Ալիևի առաջ՝ խաղաղություն եք աղերսում»․ Ոսկան Սարգսյան Ըստ Bloomberg-ի՝ այսօր Թրամփը կհայտարարի, որ դուրս է գալիս Իրանի հետ պատերազմից. խայտառակության և կործանման միջև նա ընտրեց առաջինը Դատարանը հրապարակում է Դավիթ Մինասյանի կալանքի միջնորդության վերաբերյալ որոշումը «Սպասիր, Մոսկվա թռնեմ, գամ, նոր կխոսամ». Փաշինյանը «բողոքի նոտա է» է հղել ՔԿ ղեկավարին Ադրբեջանը ծանր մեղադրանքներ է վերագրում Հայաստանին, իսկ փաշինյանական իշխանությունը պետական ապարատի ողջ ներուժն ուղղում է ռեպրեսիոն ապարատի գործածմանը. Աբրահամյան Արբանյակային լուսանկարները հաստատում են` Հայաստանը Տավուշում ԶՈւ դիրք է հանել Կրթական հաստատության դիմաց ահա այս խայտառակ պատկերն է (տեսանյութ) Արևին ու անձրևին մարդիկ ստիպված են երկար ժամանակ սպասել տրանսպորտի՝ առանց կանգառասրահի. Սոնա Աղեկյան (տեսանյութ) Միլիարդներ են ծախսվում, բայց Երևանը մնում է կեղտոտ․ Սոնա Աղեկյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Ընտրական մրցակցության նոր նշաձող. Հետախուզվողները Հայաստան կգան Սուրբ Աննա եկեղեցում միջադեպի մասով Փաշինյանը «մեգա պլան է» մշակել Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթը ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք. Դավիթ Մինասյանի բաց նամակը «Ինչո՞ւ չեն դատապարտում, որ եկեղեցական ծեսը փորձ է արվում օգտագործել քարոզչական նպատակով»․ Սերգեյ Հարությունյան Երևանում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն Տիգրան Հարությունյանը նշանակվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որ ինքն Ադրբեջանի թեկնածուն է․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ապառիկով հեռուստացույց գնել չկարողացող Արարատ Միրզոյանի ժիլետի գինը ավելի քան 2 մլն դրամ է Դպրոցականը թքել էր Փաշինյանի մեքենայի վրա. եկեղեցու միջադեպից հետո եւս մեկ երիտասարդի են ձերբակալել Սա նախընտրական զորահանդես է, որպեսզի կարողանան ժողովրդին մեկ անգամ և ևս խաբեն. Իշխան Սաղաթելյան Որտե՞ղ է որոշվելու Հայաստանի ճակատագիրը ՀՅԴ–ն մարդասիրական օգնություն է փոխանցել Հայաստանում Իրանի դեսպանություն

Իրավիճակն այս պահին. Մանրամասներ

Իրավիճակն այս պահին

▪️Հասարակությունից «Թաքցվող պատերազմը», որը սկսվել է սեպտեմբերի 13-ին, շարունակվում է, թեև այս պահին կրակը գրեթե դադարել է։ Սակայն թշնամին բազմաթիվ ուղղություններով ունի առաջխաղացում կամ դիրքային բարելավում, որը անխուսափելի սկսվելիք պատերազմական հաջորդ փուլի համար իրենց տալիս է մեծ առավելություն, իսկ մեզ դնում բարդ կացության մեջ պաշտպանվելու համար։

▪️Թուրքիայում և Ադրբեջանում շարունակում են ծրագրել Հայաստանի պետության շարունակական թուլացումն ու ոչնչացումը։ Այս մասին անթաքույց խոսում են թշնամական երկու երկրների ղեկավարները և սպառնում մեզ՝ ստիպելով ստորագրել իրենց անհրաժեշտ փաստաթղթերը։ Վերջիններս ունենալու են նույն արդյունքը, ինչ որ եթե պատերազմով մեզ նվաճեն, սակայն փաստաթղթով անելն ավելի էժան է և պակաս ծախսատար իրենց տեսանկյունից։

▪️ Ի դեմս Հայաստանի դե-ֆակտո ղեկավարության, Թուրքիան և Ադրբեջանը տեսնում են դաշնակիցներ, քանի որ համոզվել են, որ նրանք պատրաստ են հանուն աթոռ ու իշխանություն պահելու ցանկացած զիջման գնալ։ Սա է պատճառը, որ երբ ամեն անգամ ժողովրդական մեծ ցույցեր են ընդդեմ կապիտուլյանտների, Թուրքիան և Ադրբեջանը այդ ցույցերի մասնակիցներին սկսում են թիրախավորել և փաստացի սատարում դե-ֆակտո իշխանությանը՝ վախենալով կորցնել գործընկերոջ։

▪️Թեև հստակ է, որ կապիտուլյանտը պատրաստվում է ստորագրել թուրքական կողմերի պարտադրած նոր կապիտուլյացիան, սակայն կապիտուլյանտները փորձում են համոզել հանրությանը, որ ԴԵՌ ոչ մի փաստաթուղթ չկա։ Բայց միայն դեռ։ Ուշադրություն դարձրե՛ք հռետորաբանությանը։ Իրենք այս պահին ժողովրդական ցասումը վերացնելու համար անում են այն նույնը, ինչ արել են 2020 թ. պատերազմի ժամանակ, երբ մինչև վերջին վայրկյանը ստում էին, որ «Շուշիի համար մարտերը» շարունակվում են, թեև դրանից առնվազն չորս օր առաջ արդեն բանակցում էին Շուշին հանձնելու ձևերի մասին։ 

▪️Ուստի երեկվանից կապիտուլյանտական հսկա քարոզչամեքենան բոլոր հնարավոր ձևերով թույլ չի տալիս, որ սկսված ժողովրդական մեծ բողոքը էլ ավելի ծավալվի և դառնա լիարժեք համաժողովրդական, որը ալիքին չի կարող հակադրվել ոչ մի դե-ֆակտո իշխանություն։

▪️Ցավոք սրտի ցուցարարներին ու սրտացավ հայերին սահման գնալու առաջարկները օգտակար չեն այն պարզ պատճառով, որ բանակը պարտվում է ոչ թե զենքի կամ մարդուժի պակասից, այլ ՊԵՏՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐՈՒԹՅԱՆ։ Եթե բանակը հաղթում է, միևնույն է, ոնց որ Քարվաճառի, Սյունիքի կամ Ակնայի դեպքերում, կապիտուլյանտները իրենց բանավոր և այլ պայմանավորվածություններով հանձնում են հայ զինվորի պահած հողը թշնամուն։ Սա ապացուցված է 2020 թ. ի վեր։ Ուստի հողը զինվորի կյանքի գնով պահելուն զուգահեռ պետք է լինի քաղաքական իշխանություն, որը պատրաստ է արյունով պահածը պահել նաև քաղաքական, դիվանագիտական մակարդակում։ Սա կարևոր է հասկանալ։ Դրա համար քանի կա կապիտուլյանտն ու իր խմբավորումը, մենք անդադար պարտվելու ենք՝ ցույց տալով հերոսական դրվագներ։

▪️Կապիտուլյանտները հակառուսականության տարածման օգնությամբ քարոզում են նաև բողոքի ցույցերի արտաքին ուղղորդման մասին։ Արտաքին ուղղորդում չկա ու չի կարող լինել։ Ավելին, արտաքին ուղղորդում ունեն հենց իրենք՝ այդ թեզը տարածողները, որոնց փաստացի աջակցում է թշնամին։ Հայրենիքի համար սրտացավ մարդկանց միայն մեկ երկիր է հետաքրքիր՝ Հայաստանը և վերջ։

▪️Բոլոր նրանք, ովքեր նույնիսկ այս օրհասական պահին, երբ Սյունիքն ու Ջերմուկը կորցնելու իրական վտանգի առաջ ենք, շարունակում են չեզոքություն պահել, չխառնվել, չօգնել, որ ունենանք կարող, հմուտ ու վճռական ուժերի կառավարություն, որը կուղղորդի մեր բոլորի ջանքերը դեպի պետության սահմանների պաշտպանություն, այլ ոչ թե մեզ համակերպացնի զիջումների ու նոր կորուստների հետ, բոլոր այդ մարդիկ այս պահին օգնում են թշնամուն։ Օգնում են, որ մենք նոր Շուշիներ, Բերձորներ ու Աղավնոներ ունենք, որովհետև կապիտուլյանտները նպատակ չունեն պահել մեր հողերը, իրենք պահում են միայն իրենց աթոռները։

Սա է իրավիճակն այս պահի դրությամբ։

Կա միայն մի տարբերակ իրոք համախմբվելու. հեռացնել նրանց, ովքեր անդադար մեզ բաժանում են ու մեր ջանքերը, կյանքերը և հույսերը գցում ջուրը։ Դրանք այս պահին ՀՀ դե-ֆակտո կառավարությունն է։

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>