Ադրբեջանական ԶՈւ-ն շարունակում է հրետակոծել Սոթքը. մեկ մարդ վիրավոր է. ֆոտոշարք
Դիտել նաև
Ցեղասպանության թանգարանի տնօրենի ԺՊ-ն Ադրբեջանի հետ գաղտնի բանակցություն վարողներից է
Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան
Ադրբեջանում սահմանել են բնակչությանն իրազեկելու կարգը՝ հնարավոր միջուկային սպառնալիքի հետ կապված
Ադրբեջանը զորահավաք է հայտարարել եւ զորամասերը հանել է մարտական դիրքեր
Ադրբեջանի բանակը բերվել է առավելագույն մարտական պատրաստության
Վաղ առավոտից ադրբեջանական զինված ուժերը շարունակում են հրետակոծությունը Սոթք գյուղի ուղղությամբ։ Sputnik Արմենիայի թղթակիցը հայտնում է, որ հենց այս պահին էլ հակառակորդը հրետակոծում է։
Հիմնականում հարվածում են տների ուղղությամբ` 30-ամյա մի տղամարդ վիրավորվել է, նրան տեղափոխել են Մարտունու հիվանդանոց։ Վնասվել է գյուղապետարանի շենքը, ինչպես նաև բնակելի մի քանի տուն։
Կանայք և երեխաները տարհանվել են, տղամարդիկ մնացել են գյուղում։ Թղթակցի հետ զրույցում բոլորն ասել են, որ չեն լքի գյուղը ինչ էլ որ լինի։

