Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի անդամները քննադատել են Փաշինյանին և բոյկոտել հանդիպումը՝ լքելով դահլիճը Ռուսական փողերով Փաշինյանը Հայաստանը տանում է Թուրքիա. Բենիամին Մաթևոսյան Իրական ընդդիմադիրները բոյկոտում են ապօրինի թանկացած տեղական վճարները (ուղիղ)
24
Կապսի ջրամբարի շինարարությունը ևս ձախողեցին Ձեր կուսակցության ղեկավարն էր Էրդողանի գիրքը հրճվանքով գրկել, Ալիևն էլ անվանում էր՝ հարբած ծաղրածու․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Փոքրամասնության քաղաքապետն ու նրա կցորդները նոր թանկացումներ բերեցին ձեզ համար․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Ինչպես թալանել մայրաքաղաքը․ երևանցիները դարձել են ստի ու կեղծիքի զոհեր․ Անդրանիկ Թևանյան Ինչու՞ Ալիևը չմեկնեց Մոսկվա. դեկտեմբերի 28-ին ի՞նչ գրոհ են պատրաստում Նիկոլի հետ․ Բոզոյան Էստեղ ոչ մեկ ձեր ենթական չի, բայց դուք մեզ հաշվետու եք․ Մանուկ Սուքիասյանը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ) Երևանցուն դարձրել եք տուգանքի մատերիալ․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին և նրա կցորդներին (տեսանյութ) Եթե այս պահին վիժեցվի նիստը, չեն կարող նորից թանկացնել «կարմիր գծերն» ու հանրային տրանսպորտը (տեսանյութ) Ովքեր են կողմ թանկացումներին․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Ինչպես են «թալանի մատերիալ» դարձնում քաղաքացուն․ կարմիր կետագծերից մինչև սեփական աշխատավարձի բարձրացում․ Երևան–Էջմիածին «տրանզիտ» Պատերազմ Արցախում
Կարո՞ղ է մութ գործեր կան, որոնց բացվելու հեռանկարից խուսափելու համար իրեն նետում է Նիկոլի գիրկը Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի անդամները քննադատել են Փաշինյանին և բոյկոտել հանդիպումը՝ լքելով դահլիճը Շատ ուշագրավ մի քանի համեմատություն․ «Կարճ ասած» Կապսի ջրամբարի շինարարությունը ևս ձախողեցին Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին տարել են ոստիկանության Սիսիանի բաժին. Իշխանյան ՔՊ-ական Խաչատուր Սուքիասյանին պատկանող Gulf բենզալցակայանները կառուցվել են բացահայտ ապօրինի. բլոգեր Կատաղությունը կենդանիներից մարդուն փոխանցվող մահացու վիրուսային հիվանդություն է․ ԱՆ Սա բացահայտ թալան է Երեւանում հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Ձեր կուսակցության անունը դրեք Վիլլայեթ․ Մանուկ Սուքիասյանը՝ Արամ Սարգսյանի կուսակցությանը (տեսանյութ) Ովքեր են կողմ թանկացումներին․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) «Հանրապետություն» կուսակցության ավագանու անդամը բացահայտ սուտ է խոսել․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Ձեր կուսակցության ղեկավարն էր Էրդողանի գիրքը հրճվանքով գրկել, Ալիևն էլ անվանում էր՝ հարբած ծաղրածու․ Մանուկ Սուքիասյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը պետք է բարձրացվեն․ Արմենակ Դանիելյան (տեսանյութ) Ձեր քաղաքական հայրն անգամ Փաշինյանը չէ, այլ Էրդողանն է․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ) Դիտահորը փոսալցրել ու ասֆալտապատել են․ Արմեն Քոչարյան (տեսանյութ) Փոքրամասնության քաղաքապետն ու նրա կցորդները նոր թանկացումներ բերեցին ձեզ համար․ Գևորգ Ստեփանյան (տեսանյութ) Աջափնյակի մետրոն չեն կառուցում, բայց Երևանի 2026 թ․ բյուջեով 2 մլրդ դրամ է կրկին հատկացվել (տեսանյութ) Ավինյանի բառապաշարով՝ ԱՆԻՖ-ի բյուջեն է լոճվել, դատական համակարգն է լոճվել․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Ծախված են էս 2 երիտասարդները․ «Հանրային ձայնը» ՔՊ-ին է ծառայում (տեսանյութ) Տիգրան Ավինյանը շրիշակից ցածր բառապաշար ունի․ «Մայր Հայաստանի» ավագանու անդամ Գրիգոր Իսկանդարյան (տեսանյութ) Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել են 2 սատկած շներ՝ մետաղական լարով խեղդած և կապված Ոչ թե միլիոնավոր, այլ միլիարդավոր դրամների պարգևավճար՝ ՀՀ պաշտպանության նախարարությունում Ինչպես թալանել մայրաքաղաքը․ երևանցիները դարձել են ստի ու կեղծիքի զոհեր․ Անդրանիկ Թևանյան «Բրավո Սանկտ Պետերբուրգի հայ համայնքին». Վահե Սարգսյան Ինչու՞ Ալիևը չմեկնեց Մոսկվա. դեկտեմբերի 28-ին ի՞նչ գրոհ են պատրաստում Նիկոլի հետ․ Բոզոյան Դուք միլիոնավոր պարգևավճարներ կարող եք ստանալ, թոշակառուն 10 000 դրամ չի՞ կարող․ Արշակ Սարգսյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Էստեղ ոչ մեկ ձեր ենթական չի, բայց դուք մեզ հաշվետու եք․ Մանուկ Սուքիասյանը՝ Տիգրան Ավինյանին (տեսանյութ) Եկեղեցու դեմ հարձակմամբ իշխանությունն ակնկալում է Ադրբեջան-Թուրքիայի աջակցությունը ընտրություններից առաջ.Ղուկասյան Փաշինյանը որոշել է Վեհափառի այլ մտերիմների էլ կալանավորել

Դատարանը Չալաբյանի ապօրինի կալանավորման դեմ բողոքը կքննի բացառություն սահմանող ընթացակարգով` բանավոր․ պաշտպանական խումբ

Վաղը` օգոստոսի 26-ին՝ ժամը 15:00-ին, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանում (հասցե՝ ՀՀ, քաղաք Երեւան, Գարեգին Նժդեհի 23) տեղի կունենա «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը, նախագահող դատավորն է Ռուզաննա Բարսեղյանը, տեղեկացնում է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը։

Վերաքննիչ քրեական դատարանն Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման դեմ բերված վերաքննիչ բողոքը կքննի ընդհանուր կարգից բացառություն սահմանող ընթացակարգով, այն է` բանավոր։ Դատական նիստը լինելու է դռնբաց:

Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր մայիսի 14-ին հանցակազմի բացակայությամբ շինծու քրեական գործով, ապա հուլիսի 27-ին ազատ էր արձակվել` դատարանի կողմից սահմանված կալանքի ժամկետը լրանալու արդյունքում, եւ նորից կալանավորվել մեկ շաբաթ անց:

«Պաշտպանության կողմը գտնում է, որ առաջին ատյանի դատարանը (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան) իր որոշմամբ թույլ է տվել դատական սխալ՝ քրեադատավարական օրենքի էական խախտում, մասնավորապես՝ դատարանը խախտել է ՀՀ քրեական դատավարության օրենգրքի 16-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, 18-րդ հոդվածով սահմանված՝ անձի ազատության եւ անձնական անձեռնամխելիության իրավունքը, 16-րդ հոդվածով սահմանված՝ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը, 116-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ կետերը, 118-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կետերը, 121-րդ հոդվածը, որոնք իրենց բնույթով էական են եւ հանդիսանում են դատական ակտը բեկանելու հիմք։ Ակնհայտ է, որ Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված կալանքը հանդիսանում է պատիժ, որով դատարանն ապօրինի ապահովեց Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված «ազատազրկման գործընթացի շարունակականությունը»,-իր միջնորդության մեջ ներկայացրել է Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբը:

Սույն քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել նախաքննության ընթացքում այդպես էլ չպարզված, անհայտ աղբյուրից ստացված ապօրինի մի ձայնագրություն, որը հանդիսանում է օրենքի խախտմամբ ձեռք բերված ապացույց եւ չի կարող դրվել Ավետիք Չալաբյանի մեղադրանքի հիմքում: Այլ խոսքով՝ դատարանը պարտավոր էր հիմնավոր կասկածի առկայության մասին հետեւություններ անելուց առաջ անդրադառնալ պաշտպանական կողմի բարձրացված սույն փաստին, քանի որ, ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ կասկածները պետք է հիմնված լինեն օրենքով սահմանված կարգով ձեռք բերված որոշակի փաստական տվյալների վրա, որոնք պետք է պատշաճ իրավական ընթացակարգի սահմաններում հետազոտվեն դատական քննության ընթացքում:

Ավելի վաղ Չալաբյանը հայտարարել էր, որ իր կալանավորման որոշումն աննախադեպ է Հայաստանի իրավական պրակտիկայում․ թերեւս հազվագյուտ դեպք է, երբ անձը կալանավորվում է հիմքերի լիակատար բացակայության եւ օրենքի միարժեք պահանջների կոպիտ խախտման պայմաններում: Չալաբյանի ազատ արձակման համար երաշխավորագրեր էին ներկայացրել մեկ տասնյակից ավելի հարգված գործիչներ, այդ թվում՝ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, «Հայ ասպետ» հիմնադրամի եւ դպրոցի հիմնադիր Կարին Տոնոյանը, «Այբ» կրթական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, «Այբ» կրթական հիմնադրամի տնօրեն Սոնա Կոշեցյանը, «Արար» հիմնադրամի տնօրեն Արմեն Խաչիկյանը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը, Արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը, ԵՊՀ քաղաքացիական դատավարության ամբիոնի վարիչ Վահե Հովհաննիսյանը եւ այլք:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan