Դեռ տարվա սկիզբն եմ նշել, որ առանց ՀՀ դե-ֆակտո իշխանությունների և Ադրբեջանի միջև կնքված փաստաթղթի Թուրքիա-Հայաստան փաատաթուղթ չի կնքվելու
Դեռ տարվա սկիզբն եմ նշել, որ առանց ՀՀ դե-ֆակտո իշխանությունների և Ադրբեջանի միջև կնքված փաստաթղթի Թուրքիա-Հայաստան փաատաթուղթ չի կնքվելու (այսօր այդ մասին ուղիղ տեքստով ասել է նաև Թուրքիայի ԱԳՆ Չավուշօղլուն): Ավելին, դրանից հետո կնքելու կամ բանակցելու կարիք չի լինելու առանձնապես: Այն պահից սկսած, երբ ՀՀ-ն ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս և նվիրի նոր տարածքներ ըստ «տարածքային ամբողջականության» սկզբունքի, Թուրքիան որպես «սփոփիչ մրցանակ» կբացի որևէ անցակետ, որը Հայաստանին կտա ոչինչ, բացի նոր սպառնալիքներից և արդեն թուլացած Հայաստանի առջև նոր պայմաններ կդնի:
Այնքան հեշտ է սրա դեմն առնել: Պարզապես անհրաժեշտ է փոխել դե-ֆակտո իշխանությանը, ազգային իշխանություն հաստատել և համազգային մոբիլիզացիայով հերթով լուծել խնդիրները: Դրա համար ամեն բան առկա է:
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

