Հայաստանը ենթարկվում է հոգեբանական ահաբեկչական հարձակումների, որոնց նպատակը կարող է լինել թե՛ խուճապի տարածումը և թե՛ հանրության զգոնության բթացումը
Դիտել նաև
«Սա Բաքվի վարչախմբին ուղղված զգուշացում է». Վարդան Ոսկանյան
«Իրանական մեկ այլ նախապայման էլ գոյություն ունի»․ Վարդան Ոսկանյան
Վարդան Ոսկանյանը` Նախիջևանի օդանավակայանին «տարօրինակ» հարվածի մասին
Մահացել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Խաչատրյանը
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի համար դատարան կրկին շտապօգնություն են կանչել. փաստաբան
Երևանում պայթուցիկ սարքերի տեղադրման մասին «ահազանգերի» արդեն իսկ զանգվածային և հաճախադեպ բնույթը ցույց է տալիս, որ Հայաստանն, ըստ էության, ենթարկվում է հոգեբանական ահաբեկչական հարձակումների, որոնց նպատակը կարող է լինել թե՛ խուճապի տարածումը և թե՛ այս խնդրով զբաղվող ծառայությունների և ընդհանրապես հանրության զգոնության բթացումը։
Հետևաբար, նման փաստացի հարձակումներ իրականացնողները պետք է հնարավորին արագ բացահայտվեն և ենթարկվեն խստագույն պատժի, քանի որ չի բացառվում, որ դրանք ծրագրված կերպով կարող են կատարվել նաև թշնամու կողմից կամ թշնամական ուղղորդմամբ և համակարգմամբ։
Վարդան Ոսկանյանի ֆեյսբուքյան էջից

