Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է
29
«Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան ՍԴ–ն շարունակում է քննել 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումները Պատերազմ Արցախում
Մանրամասներ՝ Արարատի ողբերգական վթարից. հայտնաբերվել է 4-րդ կիuամnխրաgած մшրմինը «Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը՝ մինչև մեր երկրում արդարության հաղթանակ». քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից Պարտքի սպասարկման բեռն անգամներով ավելացել է Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել են 3 կիuամnխրացած մшրմիններ Երևի կգա ժամանակ, երբ պաշտոնական Երևանը տարբեր երկրներին կխնդրի չարծարծել Ցեղաuպանnւթյան թեման, ինչպես դա անում է Արցախի հարցում․ Աբրահամյան Իշխանության ներկայացուցիչները չեն պատժվում անմեղության կանխավարկածը խախտելու համար ՔԿ-ն և ԱԱԾ-ն սարսափելի արարք են կատարել Անդրանիկ Թևանյանի գործով․ փաստաբան Իսրայելի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու առաջարկին Փաստաբան․ Փաշինյանի համախոհները ստիպված են նրա ագրեսիվ արտահայտությունները արդարացնել «քաղաքական հայտարարություններով» Իրանական հարձակումների հետևանքները․ Քուվեյթը որսացել է երկու բալիստիկ հրթիռ, Բահրեյնում վնասվել է բնակելի շենք ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող տասը իրանական ռազմական օբյեկտների Արաղչի․ Հորմուզի նեղուցով նավագնացության հարցերին ցանկացած արտաքին միջամտություն միայն կհետաձգի դրա լիակատար բացումը «Երեւի լավ չեք հետևել հակակոռուպցիոնի հայտարարություններին», «Կակռազ շատ լավ հետևել եմ». լեզվակռիվ ՍԴ-ում Մեդվեդև. Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը ընդդիմության դեմ ճնշումների նոր փուլ է Շարունակվում է քաղաքական ուժերի դիմումների քննարկումը ՍԴ–ում. օր 3–րդ Բոլորին լրտես ու դավաճան համարելը բնորոշ է տոտալիտար համակարգերին, Փաշինյանի իշխանությունն այդպիսին է․ Ստեփան Դանիելյան Սրբուհի Գալյանը ՍԴ-ում բացահայտ սուտ խոսեց Թևանյանի գործում պետական գաղտնիք չկա, այդ քրգործի պատճառով խաթարվել է ԲՀԿ-ի ընտրական պրոցեսը «Սուխոյ ատկազ». ԿԸՀ-ն մերժում է բոլոր 7 դիմումներն ամբողջությամբ. Վահագն Հովակիմյան Արդարադատության նախարարի համար բացարձակապես էական չէ անմեղության կանխավարկածը. Քաղաքական վերլուծաբան Պայմանագրային զինծառայող է մահացել Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ» «Կեղծ ակնկալիքներ». Եվրախորհրդարանում կոչ են արել հրաժարվել Հայաստանի՝ ԵՄ անդամակցության գաղափարից Նիկոլը կալանավորելու է ընդդիմության 3 լիդերներին. պետք է ձևավորել համակարգ ու դիմանալ 1.5-ից 2 տարի «Նոր ուժ» կուսակցությունը դուրս է գալիս ՍԴ-ում մեկնարկած դատական գործընթացից Խոսքը ԲՀԿ–ի մասին չէ, խոսքը ընտրողների մասին է. Էլինար Վարդանյանը՝ ՍԴ–ում Մարդիկ վիրավորված են, իշխանությունը լկտիություն ցուցաբերեց ընտրություններին. Արման Աբովյան Չի կարող ԲՀԿ և 58 հազարից ավելի քաղաքացի տուժել, քանի որ պետական մարմինը չի կարողացել իրականացնել իր պարտականությունները. Օրբելյան Փամբակ գետում դի է հայտնաբերվել Հերթական անգամ խոստովանեց` Արցախը հանձնել է գիտակցաբար․ Իշխան Սաղաթելյան

Զե'րծ մնացեք թշնամուն ծառայելուց, թեկուզ հովանավորների թելադրանքով. Հոխիկյանն արձագանքել է Թաթուլ Հակոբյանի տեսաուղերձին

Լրագրող Թաթուլ Հակոբյանը այսօր՝ հուլիսի 25-ին, տեսանյութ է տարածել Արցախի Շուշիի շրջանի Մեծշեն և Հինշեն գյուղերի մոտ կառուցվող ճանապարհի մի հատվածից՝ ներկայացնելով կառուցման ընթացքը։

Լրագրողը միտումնավոր թե անգիտությամբ թույլ է տվել մի քանի շատ կարևոր սխալ, որոնք անհրաժեշտ է շտկել․

1․ Թաթուլ Հակոբյանը Արցախի բնակավայրերի մասին օգտագործում է թուրքական «Ղայբալու» անունը, ինչը մերժելի է, քանի որ Շուշիին պատկանող տվյալ բնակավայրը կոչվում է Ղայբալիշեն։

2․ Թաթուլ Հակոբյանը Արցախի Շուշիի շրջանի Հինշենից մինչև Մեծշեն նոր ճանապարհի կառուցման մասին խոսելիս ասում է, թե այդ գյուղերում և հարակից տարածքներում ռուս խաղաղապահներ չկան, և պայմանավորվածություն կա, որ ադրբեջանցիներն ու թուրքերն իրենց աշխատանքն անելու են առանց ռուս զինվորականների հսկողության։ Լրագրողը որպես ապացույց, նույնիսկ մեջբերում է իբրև թե Մեծշեն գյուղի բնակիչների հաստատող խոսքերը այդ մասին։

Եթե դա իրականություն է, ապա լրջագույն վտանգ է տեղի բնակիչների համար՝ թողնել թշնամու ներկայացուցիչներին առանց հսկողության։

Ես ինքս զանգահարեցի Հինշեն գյուղի համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանին և Մեծշեն գյուղի համայնքի ղեկավար Դավիթ Դավթյանին։ Երկու համայնքապետերն էլ նախ նշեցին, որ Թաթուլ Հակոբյան անունով լրագրող իրենց հետ չի հանդիպել և իրենցից ոչինչ չի հարցրել ռուս խաղաղապահների տեղակայման և գործունեության մասին՝ այն դեպքում, երբ այդ հարցերը կարգավորվում են գյուղապետերի միջոցով։ Տեղի բնակիչներին ևս Թաթուլ Հակոբյան անունով լրագրողը չի հանդիպել և չի հարցրել ռուս խաղաղապահների մասին կամ հարցրել է, բայց հրապարակել այն, ինչ իրեն է ձեռնտու։

Հինշեն և Մեծշեն գյուղերի համայնքապետերը շեշտեցին, որ ռուս խաղաղապահները հերթափոխով հսկում են ադրբեջանցի ճանապարհաշինարարների աշխատանքը, և չի լինում որևէ պահ, որ նրանք մնան առանց հսկողության։ Դա նաև մեր կողմի պահանջն է, որը կատարվում է պատշաճորեն։

Ես կապ հաստատեցի նաև Արցախի կառավարության հետ։ Այնտեղ ևս պաշտոնապես հայտարարեցին, որ ռուս խաղաղապահները տեղակայվում են բոլոր այն վայրերում, որտեղ ադրբեջանցի որևէ շինարար կա Արցախի կողմից հսկվող տարածքում։ Ադրբեջանցիները չեն կարող անարգել մտնել անգամ չեզոք գոտի։

Ռուս խաղաղապահները կարող են չլինել բոլոր փոքր խմբերի կողքին, բայց կան առանձին դիտակետեր, որտեղից հսվում են յուրաքանչյուր ադրբեջանցու կատարած աշխատանքները։

Թշնամու աշխատանքները պատշաճ կերպով դիտարկվում են նաև Արցախի Պաշտպանության բանակի կողմից։

Ի վերջո, օրեր առաջ հերթական անգամ ինքս՝ Նաիրի Հոխիկյանս եմ եղել նշված հատվածում և սեփական աչքով տեսել, որ ադրբեջանցի ճանապարհաշինարարները հայ և ռուս զինվորականների հսկողության տակ են՝ պաշտոնապես ռուս խաղաղապահների հսկողության տակ։

3․ Թաթուլ Հակոբյանը նշում է, թե «Ճանապարհը սկսվում է Գորիսի շրջանի Կոռնիձոր գյուղից և անցնում մի փոքր տարածք Ադրբեջան․․․,»։ Լրագրողին անհրաժեշտ է տեղեկացնել, որ Արցախի Քաշաթաղի շրջանը երբևէ չի եղել Ադրբեջան և չի կարելի ամբողջ հոգով թռչել թշնամու գիրկը։ Նույնպիսի ոգևորությամբ այսպիսի լրագրողները վաղը կարող են նաև Երևանն ու Սիսիանը անվանել Ադրբեջան՝ հաշվի առնելով, որ թշնամին դա էլ է իրենը համարում։

Զերծ մնացեք թշնամուն ծառայելուց՝ գիտակցաբար, թե անգիտությամբ՝ թեկուզ հովանավորների թելադրանքով։

Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան էջից
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>