Կարո՞ղ ա անցած տարվա Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գործարքի համը ընկել ա բերանները, երբ մեկ օրվա ընթացքում «Գեոպրոմայնինգը» գնեց կոմբինատի 60%-ը
Դիտել նաև
«Սովետի օրոք սովետի ՊԱԿ-ի հետ ո՞ր մի հասարակական ակտիվ անձը շփում չուներ»․ Վահե Սարգսյան
«Հայաստանի 4-րդ Գյոյչայական Հանրապետությունը»
«Նարեկ Օհանյանը մեղադրվում է հանցանքին օժանդակելու համար, սակայն կալանքի մեջ է որպես կատարող»․ Վահե Հովհաննիսյան
Էներգետիկ անվտանգությունը ինքնիշխանության հենասյուներից է․ Վահե Դավթյան
ՀԱԱՀ ագրոնոմիական ֆակուլտետի 5 մասնագիտություններում ընդունվել է 4 դիմորդ․ Վահե Սարգսյան
Մեկ տարի առաջ կառավարությունը հայտարարեց, որ առաջիկայում Հայաստանում գործելու է բենզալցկայանների նոր ցանց: Այնուհետև պարզ դարձավ, որ խոսքը ՛՛Ռոսնֆետին՛՛ (49%) և Դավիթ Յակոբաշվիլիին (51%) պատկանող Petrocas ընկերության մասին է, որն առանց այդ էլ շատ կարևոր դեր է խաղում հայաստանյան նավթամթերքի շուկայում՝ որպես Փոթիում նավթային տերմինալների սեփականատեր: Խոսքը սկզբնական փուլում 22, այնուհետև՝ 50 լցակայանների մասին է (որոնք, ըստ էկոնոմիկայի նախարարի, աշխատելու են ինքնասպասարկման սկզբունքով ու որտեղ վարորդներն անգամ կարող են կոֆե և շոկոլադ գնել, արդյունքում սեփականատիրոջ եկամուտը կավելանա, ու բենզինի գները կիջնեն: Ու հեչ կարևոր չի, որ բենզինի վերջնական գնի 80%-ը գոյանում է տրանսպորտային, մաքսային ու հարկային ծախսերից):
Իսկ արդեն ս.թ. մայիսին էկոնոմիկայի նախարարը հայտարարեց, որ աշնանը Հայաստան է մուտք գործելու բրիտանա-նիդերլանդական Shell ընկերությունը՝ ստեղծելով բենզալցակայանների նոր ցանց:
Սակայն երկու դեպքերում էլ սայլը նույն տեղում է: Շուտով աշուն է, ու ակնհայտ է, որ գոնե Shell-ի հետ պետք է պայմանագիր կնքված լիներ, սակայն չկա անգամ հուշագիր մտադրությունների մասին:
P.S. Կարո՞ղ ա անցած տարվա Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի գործարքի համը ընկել ա բերանները, երբ մեկ օրվա ընթացքում ՛՛Գեոպրոմայնինգը՛՛ գնեց կոմբինատի 60%-ը ու մի քանի ժամ անց դրա 25%-ը փոխանցեց կառավարությանը: Թայմ մենեջմենթ եմ ասել:
Քաղաքագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան էջից

