«Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media» Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան
17
Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Հրապարակվել է ԿԸՀ նախագահ՝ Վահագն Հովակիմյանի ցուցմունքը․ Սուրեն Սուրենյանց Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի Փաշինյանի ու ՔՊ-ի շատ սիրելի Ալիևը նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» կկապի Ադրբեջանի հիմնական հատվածը Նախիջևանի տարածաշրջանի հետ Այս խորհրդարանը կարճ կյանք ունի, դրա համար 2 հիմք կա. Քաղաքագետ Պատերազմ Արցախում
«Հրապարակ». Հոգեհանգստի դեմքով «հաղթածները» Անդրանիկ Թևանյանին կալանավորեցին նաև այն նպատակով, որ ԲՀԿ-ի դեմ այս «խաղը» խաղան Բահչելի. Թրամփի ուղին անվանում ենք «Զանգեզուրի միջանցք», հիմա պետք է անվանվի «Թուրանի միջանցք» Արևմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից Փամբակ գետում հայտնաբերվեց ջրահեղձ եղած 7-ամյա աղջնակի մարմինը Առևանգված ժողովրդավարություն. Հայաստանի կեղծված խորհրդարանական ընտրությունները «Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով» Անհամբեր սպասում ենք ՔՊ-ի ձայնագրություններին․ «Կարճ ասած» Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում. Արա Պողոսյան Փաշինյանը Սյունիքը հանձնել է ԱՄՆ-ին՝ ԹՐԻՓՓ ծրագրով, այսինքն ամերիկյան զորքերին բերում է Արաքս գետ և հայ-իրանական սահման․ Սուրենյանց Ռոբերտ Քոչարյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը ԿԸՀ-ն կքննի վաղը` ժամը 15:00-ին Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել. Բագրատ Միկոյան «Հրապարակ». Հասարակության զգալի մասը Նիկոլ Փաշինյանին չի համարում լեգիտիմ Ռուս սահմանապահները սրտիկ են ցույց տալիս Ռուսական շուկայի փակված դռներին բախված հայ վարորդների ահազանգը՝ Լարսից. «Armat Media» Դատարանը վարույթ է ընդունել Սամվել Կարապետյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի Իշխող ուժը չունի բավարար մանդատներ, որպեսզի անցկացնի սահմանադրական հանրաքվե՝ Ալիևի պահանջով․ Նարեկ Կարապետյան Փաստերով. Փաշինյանն իրականում ինչքան ձայն է հավաքել. խայտառակ մանրամասներ ընտրակաշառքներից ԿԸՀ-ի մեկնաբանությունը ոչ թե պարզապես սխալ է, այլ վտանգավոր նախադեպ է ստեղծում. Իրավագիտության թեկնածու Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը հունիսի 16-ի ցերեկը, 17-20-ին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով «Գտեք իմ երեխեքին, ուրիշ բան չեմ ուզում»․ Փամբակ գետն ընկած երեխաների մայր. Տեսանյութ Ի՞նչ կատարվեց Հայաստանում հունիսի 7–ին, և ինչպե՞ս Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը Հայաստանը հիմա աննախադեպ խոր ազգային ճգնաժամի մեջ է. Վահե Հովհաննիսյան Պատահական չէր, որ այդ օրը Տավուշում հեծանիվ էր քշում Նիկոլ Փաշինյանը, հավանաբար մի ծառի տակ պատահաբար հանդիպած կլինի Հաջիևի հետ. Սաղաթելյան Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Ի՞նչ են պայմանավորվել ԱՄՆ–ն ու Իրանը, և ինչո՞ւ է համարվում, որ Թրամփը պարտվեց Խոմենեիին Վանաձորում անհետացած երկու երեխաների որոնումները շարունակվում են արդեն երկրորդ օրը Պատգամավորների «վերջին զանգն»՝ այսօր 12-ամյա աշակերտին քաղցրավենիքի միջոցով թմրшնյութ տալու գործով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել․ ՔԿ

Երևանը գնալով գորշանում է․․․ Լիլիթ Գալստյան

ԵՐԵՎԱՆ՝ ԻՄ ԱՓՍՈՍ ՔԱՂԱՔ․ ՓՆԹԻ Ու ԱՆԽՆԱՄ․․․

Գուցե փորձեի տրամաբանություն գտնել և հասկանալ երևանցիներին առավոտյան նույն ժամին արթնացնելու և ժամը մեկ արթուն պահելու քաղաքապետի հրովարտակի մեջ։ Գուցե․․․, եթե Երևանը/ Հայաստանը/ Չինաստանի կամ Ճապոնիայի ազգային ու պետական կազմակերպվածությունն ունենար, եթե սովետական շչակով գործարանային թաղամասերում բանվորական հերթափոխերը մեկը մյուսին հաջորդեին կամ Վիեննայի պես հարմարավետ քաղաք ճանաչվեր Երևանը։

Բայց՝ ոչ․․․

Երևանցի եմ, միշտ փոքր Կենտրոնի բնակիչ եմ եղել, բայց Երևանն այսքան կեղտոտ և անխնամ չեմ հիշում։ Ոչի՜նչ, ոչի՜նչ մինչև վերջ չի կառուցվում, մինչև վերջ չի նորոգվում, ավարտուն տեսքի չի բերվում, խնամքով, որակով ու պրոֆեսիոնալ չի կատարվում։ Այսօր շարված սալիկները հաջորդ օրը տեղահան են, ասֆալտը՝ քանդված, անձրևին քայլում ես ու ցեխաջուրը սալիկի տակից ժայթքում է հագուստիդ, մայթեզրերը՝ կրծած, եզրաքարերը՝ կիսաքանդ, բարձր ու ցածր, փոսերն՝ անպակաս, քանդածը՝ չնօրոգած, շինարարական նորմերը/ ստանդարտները/՝ չպահպանված, շինարարական աղբը՝ ամենուր։

Քայլում ես Հյուսիսային պողոտայով ու կոշիկներդ կպչում են հալչած պաղպաղակի ու աղբանանից ծորացած գարշահոտ սննդի մնացորդներին։ Սա ողջ կենտրոնին է բնորոշ։

Քայլում ես մայրաքաղաքի սիրտ տանող Ամիրյան փողոցով, Մաշտոցից հրապարակ կարճատև հատվածում մայթերն ինչ շինարարական նյութով ասես կարկատված են՝ կարկատանների խճանկար․ տպավորություն է, թե ձեռքի տակ ընկածով մի կերպ էժան աշխատուժով կցմցել ու փախել են, շինանյութն էլ ուր վերջացել է, այդպես հեռացել են, մնացորդներն ամիսներով պատերի տակ թափված թողնելոով․․․

Ու սա ամենաբանուկ, ամենատուրիստական հատվածն է․․․հավաքարարներն էլ քսմսում են գետինն ու փոշին ու կեղտը անկյունից անկյուն ցպնելով հեռանում են․․․

Այսօր քայլում եմ պետական պատկերասրահի հետևի փողոցով՝ Արամով։ Կես մետրը մեկ պարկերով աղբ է/ տես նկարները/, իրար գլխի թափված, գարշահոտ, շաղ եկած․․․Գիշերներն է խավարասերների ու առնետների խրախճանք է մայթերին․․․

Նույնքան բանուկ Սախարովի հրապարակից-Հանրապետության փողոց հատվածում մեկ տարի է փոսեր են փորվել ու այդպես մոռվացել են/տես նկարները/։ Դրանք հիմա դարձել են աղբափոսեր, ուր երբեմն ընկնում են նաև այդ մայթով Անի Գրանտ հյուրանոց գնացող զբոսաշրջիկները։

Փնթիությունը, անխնամությունը, գավառական կիսատությունն ու անտերությունը ամենուր է։ Վստահաբար այս գործերի համար գումարներ են հատկացվել․ մեր հարկերից գոյացած բյուջեից են մսխել, վստահաբար սրանք կատարողականներով ընդուվել են իբրև չափանիշներին համապատասխանող աշխատանքներ։ Վստահաբար, տեսչական մարմիններում էլ աշխատավարձ են ստացել՝ իբրև թե իրենց վերահսկողական գործառույթներն իրականացնելու համար։

Իսկ Երևանը գնալով գորշանում է․ մեր քաղաքի փնթիությանն ու անխնամությանն անդրադառնում են նաև զբոսաշրջիկներն իրենց հրապարակային տեսանյութերում կամ գրառումներում․․․

Ոչինչ ազգի որակներն այնքան խոսուն չի արտացոլում, որքան քաղաքաշինությունը։ Մեր հոգեկերտվածքը, անպատասխանատվությունը, եսակենտրոնությունը, նյութապաշտությունն ու փնթիությունը լավագույնս դրսևորված են քաղաքաշինության մեջ, ավելի ճիշտ՝ քաղաքաշինական պլանավորման բացակայության մեջ։

Գուցեև ճարտարապետական լավագույն լուծումներով առանձին կառույցներ ունենք, բայց անսամբլային և հանրային, պետական մտածողության բացակայության պատճառով անգամ դրանք չեն արժևորվում։

Ցավոք, անհոգությունը, անպատասխանատվությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմն ամենուր են, բոլոր ոլորտներում։

Այսպես չհամակարգված, փնթի, կարկատված, անսրտացավ, քաոտիկ և անղեկ է ողջ պետական համակարգը․․․

Հ․Գ․ Մի քանի տարի առաջ քնացքով Վրաստան էի մեկնում։ Հայաստանի ողջ տարածքով անցնելիս տպավորություն էր, թե տասնամյակներ լքված, ամայացած ու մարդկային շունչ չունեցող տարածքներով ենք անցնում՝ անխնամ ու աղքատ եզերք․ տրակտորների մնացորդներ, մեքենաների թափոնների գերեզմանոցներ, կիսափլատակ շինություններ, լքված գործարանների ու գոմերի կմախքներ, ավազուտի վերածված հողակտորներ։ Մի խոսքով՝ Հոլիվուդյան ֆիլմից պեյզաժ․․․

Օրերս գնացքով Անգլիալի մի քաղաքից մյուսն էի անցնում․ ողջ ճանապարհն ասես մանկական գրքի ձևավորում լիներ, մաքուր, կոկիկ, աչք շոյող, կանոնավոր ու կազմակերպված։ Նրանք, վստահաբար, առավոտյան մեկ շչակով չեն արթնանում, բայց հաստատ գիտեն ինչ է հայրենիքը, պետությունը, կարգն ու կանոնը, քաղաքացիական պարտքը, պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Նրանք պաշտում են իրենց պետությունն ու ավանդույթը․․․

ՀՀ ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>